Իր 27-ամյա գործունեոթյան ընթացքում առաջին անգամ NYX Professional Makeup-ը քայլ է անում դիմահարդարական կոսմետիկայի սահմաններից դուրս։
L’Oréal-ին պատկանող բրենդը պաշտոնապես ընդլայնում է իր ներկայությունը գեղեցկության ոլորտում՝ ներկայացնելով Fat Oil Body Collection հավաքածուն՝ մարմնի խնամքի և բույրերի նոր շարքը։ Այն ներառում է մարմնի յուղեր, լոսյոններ, ինչպես նաև բուրավետ սփրեյներ մարմնի և մազերի համար՝ չորս բրենդային բույրերով, ինչպես նաև սահմանափակ քանակությամբ թողարկմամբ և բավականին սադրիչ անվանումով Fat Cheeks Butt Mask արտադրանքը, հաղորդում է WWD-ն։

16 ապրանքատեսակներից բաղկացած հավաքածուն արդեն հասանելի է առցանց և TikTok Shop հարթակում, իսկ համաշխարհային մանրածախ վաճառքում կհայտնվի մայիսի 1-ից։ Գները տատանվում են 10 դոլարից՝ մարմնի խոնավեցնող դիմակի համար, մինչև 18 դոլար՝ Fat Oil Body Oil լիարժեք չափի մարմնի յուղի համար։
«Մենք նկատեցինք, որ հմայքը այլևս չի սահմանափակվում միայն դեմքով», բացատրում է NYX-ի նախագահ Դեն Փիրսոնը։ Նոր շարքը ուղղակիորեն ոգեշնչված է բրենդի լեգենդար Fat Oil շրթունքների շարքից, սակայն այժմ դրա էսթետիկան տեղափոխում է ամբողջ մարմնի վրա։
«Մեր համայնքն արդեն օգտագործում է յուղեր, լոսյոններ և փայլեր՝ որպես կերպարի վերջնական շտրիխ։ Մենք պարզապես արձագանքել ենք այդ պահանջարկին և արել ենք դա մեր ոճով»։
Ըստ բրենդի՝ այժմ նման քայլի համար իդեալական պահ է․ չնայած NYX-ի վիրուսային հանրաճանաչությանը՝ 2025 թվականին զանգվածային բաժնում դիմահարդարական կոսմետիկայի շուկան աճել է ընդամենը 2%-ով, մինչդեռ մարմնի խնամքի ոլորտը աճել է 9%-ով, իսկ բույրերինը՝ 15%-ով։
Առաջին հավաքածուի շարքում ներառված են չորս բույր՝ Sugar Baddie, Caramelt Miami, Coconut Cutie և Juicy Boo։
Դրանցից բոլորը կառուցված են գուրմանական, մրգային և ծաղկային ակորդների շուրջ և մշակվել են L'Oréal-ի կողմից։
Բրենդը հատուկ ուշադրություն է դարձրել մաշկի վրա ազդեցություններին և երանգների ներառականությանը. օրինակ՝ Caramelt Miami-ն հաղորդում է բրոնզե փայլ, որը նախատեսված է մուգ մաշկի երանգների համար, մինչդեռ Juicy Boo-ն առաջարկում է նուրբ տաք փայլ, որը հարմար է միջին մաշկի երանգների համար։
«Մենք միշտ մտածում ենք որպես դիմահարդարներ՝ միայն հիմա, մարմնի համար»,- նշում է Փիրսոնը։
«NYX-ը ուժեղ է այն ժամանակ, երբ լսում է իր լսարանին և նրանց ցանկությունները վերածում է արտադրանքի»։
NYX-ի ընդլայնումը արտացոլում է ոլորտի ընդհանուր միտումը․ բրենդերը գնալով ավելի ակտիվորեն ջնջում են ոլորտի տարբեր բաժինների միջև սահմանները։ NYX-ի օրինակով արդեն մարմնի խնամքի ոլորտ են մուտք գործել Amika-ն, Eos-ը և Athena Club-ը, իսկ կոսմետիկ բրենդերը ավելի ու ավելի հաճախ վերածվում են լիարժեք lifestyle բրենդերի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. քնարահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով13:03, 3 հոկտեմբերի
Քեթլին Թըրներն առաջին անգամ արձագանքել է Մայքլ Դուգլասի՝ գաղտնի սիրավեպի մասին խոստովանությանը. «Ի՜նչ աղմուկ է բարձրացել 40 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ»