Կան գինիներ, որոնք բացում եք առանց առիթի՝ ընթրիքի, զրույցի կամ պարզապես տրամադրության համար։ Կան այնպիսիք, որոնք սպասում են իրենց պահին՝ պահված «հատուկ առիթի» համար և դառնում են հիշողությունների մաս։ Եվ կան այլ կարգի գինիներ, այնպիսիները, որոնք գնում են ոչ թե պատահական, այլ գիտակցված ընտրությամբ՝ հավաքածուի համար, հազվագյուտ իրադարձության, կամ այն փորձառության համար, որը ցանկանում ես ապրել առնվազն մեկ անգամ։
Երևանի գինու խանութներում այսօր կարելի է հանդիպել հազարավոր դոլարներ արժողությամբ շշերի։ Հնարավոր է՝ կան նաև ավելի թանկ օրինակներ, սակայն հենց այս գինիներն են, որոնք կարելի է տեսնել Կենտրոնում սովորական զբոսանքի ընթացքում, կանգ առնել, զննել, ընտրել և ցանկության ու համապատասխան մեծ գումարի առկայության դեպքում, դուրս գալ դրանք քեզ հետ տանելով։ Դրանց գնի հետևում կանգնած են տարիների աշխատանքը, հազվագյուտ բերքահավաքը, հայտնի անունները և սահմանափակ քանակությամբ թողարկումները։ Եկեք հասկանանք, թե կոնկրետ որ գինիներն են ընդգրկված այս կատեգորիայում և ինչու են դրանք այսքան թանկարժեք։
Château Latour Pauillac 2007
Արժեք՝ 455 000 դրամ
Château Latour-ը Բորդոյի հինգ առաջին «grand cru» տնտեսություններից մեկն է, կարգավիճակ, որը հաստատվել է դեռևս 1855 թվականի դասակարգմամբ։ Սա արդեն ինքնին ազդում է գնի վրա․ նման տնտեսությունները շատ քիչ են, և դրանց գինիներն ի սկզբանե դասվում են հավաքորդական կատեգորիայի մեջ։

Լրացուցիչ գործոն է խիստ ընտրությունը։ Latour-ի «առաջին գինու» մեջ մտնում է միայն ամենահին որթատունկերից ստացված լավագույն խաղողը, իսկ մնացածը օգտագործվում է ավելի պարզ շարքերի համար։ Բացի այդ՝ արտադրությունը ենթարկվում է երկարատև հնեցման և որակի վերահսկման յուրաքանչյուր փուլում։
Գավաթում՝ Բորդոյի դասական ոճ․ ծխախոտ, չոր ծաղիկներ, հասունացած հատապտուղներ։ Համի մեջ՝ կլորացված տանիններ, հավասարակշռություն և երկար, հանգիստ հետհամ։
Château Lafite Rothschild Pauillac 2012
Արժեք՝ 650 000 դրամ
Lafite-ի արտադրությունը առավելագույն ճշգրտությամբ է իրականացվում․ խիստ ընտրություն հատապտուղների, մոտ երեք տարվա հնեցում կաղնե տակառներում, ինչպես նաև աշխատանք այն տերուարի հետ, որը համարվում է Պոյյակի լավագույններից մեկը։

Բույրը բազմաշերտ է՝ սև հաղարջ, գրաֆիտ, քար, կաղնի, թեթև շոկոլադային նրբերանգներ։ Համի մեջ՝ խտություն, նրբագեղություն և կատարելապես կառուցվածքային հետհամ։ Սա այն գինին է, որը կարող է պահպանվել տասնամյակներ և ժամանակի ընթացքում միայն ավելի բարդանալ։
Tenuta San Guido Sassicaia 1997 Magnum
Արժեք՝ 727 000 դրամ
Sassicaia-ն այն գինին է, որը ժամանակին փոխեց Իտալիայի խաղի կանոնները։ Հենց դրանից սկսվեց «սուպերտոսկանյան» գինիների պատմությունը՝ գինիներ, որոնք ստեղծվում էին առանց խիստ իտալական դասակարգումների, սակայն դարձան համաշխարհային խորհրդանիշ։

1997 թվականի բերքահավաքը համարվում է լավագույններից մեկը, իսկ մագնում ձևաչափը (1,5 լիտր) ինքնին բարձրացնում է արժեքը․ նման շշերը ավելի լավ են հնանում և արտադրվում են ավելի փոքր քանակությամբ։
Համի մեջ՝ մուգ հատապտուղներ, համեմունքներ, հանքային նրբերանգներ, հզոր, բայց հավասարակշռված կառուցվածք։ Սա գինի է մասշտաբի, պատմության և հազվադեպության մասին միաժամանակ։
Masseto Toscana 2010
Արժեք՝ 999 000 դրամ
Masseto-ն պաշտամունքային նախագիծ է, որը կառուցված է մեկ խաղողի այգու և մեկ խաղողի տեսակի՝ մերլոյի շուրջ։ Սա հազվադեպ երևույթ է Տոսկանայում, որտեղ ավանդաբար գերակշռում են խառնուրդային գինիները։

Գնի հիմնական գործոնը սահմանափակ արտադրությունն է․ արտադրության ծավալները շատ փոքր են, իսկ պահանջարկը՝ մշտապես բարձր։ Յուրաքանչյուր բերքահավաք արագորեն դառնում է հավաքորդների կողմից ցանկալի իր։
Բույրը հարուստ է՝ սև հաղարջ, ծխախոտ, գրաֆիտ, համեմունքներ։ Համի մեջ՝ խտություն, շոկոլադ, ծուխ, հզոր տանիններ և շատ երկար հետհամ։ Սա այն գինին է, որը միանգամից տպավորություն է թողնում և երկար է մնում հիշողության մեջ։
Château Angélus “Hommage Elisabeth Bouchet” Magnum 2018
Արժեք՝ 1 700 000 դրամ
Սա այն ամենաթանկ շշերից մեկն է, որը կարելի է հանդիպել Երևանում, և դա պատահական չէ․ այն սահմանափակ թողարկմամբ գինի է նվիրված Էլիզաբեթ Բուշեին, որտեղ հիմնական շեշտը դրված է Կաբեռնե Ֆրանի վրա՝ այն տեսակի, որը նման նախագծերում հազվադեպ է հանդես գալիս որպես գլխավոր բաղադրիչ։

Գնի հիմնական գործոններն են հազվադեպությունը, մագնում ձևաչափը և տնտեսության հեղինակությունը, որը մտնում է Սեն-Էմիլիոնի էլիտայի մեջ։ Նման գինիները հաճախ գնում են ոչ միայն օգտագործման, այլ նաև որպես ներդրում։
Բույրը՝ սև հաղարջ, տրյուֆել, ծաղիկներ, համեմունքներ։ Համի մեջ՝ չափազանց նուրբ տանիններ, կատարյալ հավասարակշռություն և գրեթե աննկատ, հարթ կառուցվածք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս10:43, 9 սեպտեմբերի
Խորը կտրվածքներ, թափանցիկ զգեստներ և մինիմալիստական գործվածք. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է բաց զգեստների արխիվը10:20, 9 սեպտեմբերի
Զվարճալի իրավիճակներ, քաղաքական հումոր ու «Մուշեղի մահը»․ «Ֆուլ Հաուսը» վերադարձավ ներկայացման տեսքով (VIDEO)09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ