Fantini Group-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Վալենտինո Շոտտին VINO&VINO-ի հրավերով առաջին անգամ այցելեց Հայաստան։ Մաշտոցի պողոտայում գտնվող VINO&VINO-ի սրահում նա ներկայացրեց Fantini-ի գինիները և հանդիպեց հայ գինեսերների հետ՝ պատմելով բրենդի անցած ճանապարհի, իր աշխատանքային սկզբունքների և այն տարածաշրջանների մասին, որոնք ձևավորում են այդ գինիների ինքնատիպությունը։

Այցը դարձավ Fantini-ի և VINO&VINO-ի գրեթե տասնամյա համագործակցության հերթական կարևոր հանգրվանը։ Շոտտիի համար տեղական դիստրիբյուտորն ավելին է, քան տվյալ շուկայում գինին ներկայացնող ընկերությունը։ Այն բրենդի դեսպանն է, որն անմիջական կապ ունի սպառողների հետ, հասկանում է նրանց հետաքրքրություններն ու ակնկալիքները և շուկայի արձագանքը փոխանցում արտադրողին։
«Երբ սկսում ենք համագործակցել, մեր գործընկերներին դիտարկում ենք որպես իրական բիզնես գործընկերներ և մեր բրենդի դեսպաններ։ Մենք հասկանում ենք, թե որքան պահանջկոտ է նրանց աշխատանքը, ուստի ձգտում ենք պահպանել հնարավորինս բարձր չափանիշներ և միաժամանակ հեշտացնել նրանց գործը։ Մեր վաճառքի թիմը ևս փորձում է հնարավորինս մոտ լինել յուրաքանչյուր շուկային, հասկանալ այն և նպաստել մեր գինիների առաջխաղացմանը»,- ասում է Շոտտին։

Այս մոտեցումն արտացոլված է նաև VINO&VINO-ի գործունեության մեջ։ Համտեսների, շնորհանդեսների և հատուկ միջոցառումների միջոցով ընկերությունը պարբերաբար հայ գինեսերներին ներկայացնում է տարբեր արտադրողների, գինիների և գինեգործական տարածաշրջանների։ Այս անգամ հյուրերը հնարավորություն ունեցան Fantini-ի պատմությունը լսելու անմիջապես բրենդի հիմնադրից։
Շոտտիի համար գինու մասին ցանկացած զրույց անխուսափելիորեն սկսվում է խաղողից։ Նա սերում է մի ընտանիքից, որը սերունդներ շարունակ զբաղվել է խաղողագործությամբ, իսկ իր մասնագիտական ճանապարհի հենց սկզբում Աբրուցցոյում նկատել է մի ներուժ, որը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէր։
Fantini-ն ձևավորվեց ոչ թե մեկ մեծ կալվածքի կամ արդեն հայտնի անվան շուրջ, այլ տարբեր տարածաշրջանների և փոքր խաղողագործների հետ համագործակցության հիման վրա։ Այս գաղափարը հիմնարար նշանակություն ուներ Շոտտիի համար. տարածաշրջանի քիչ հայտնի լինելը դեռ չի նշանակում, որ այնտեղ աճեցված խաղողը զիջում է որակով։
Հարցին, թե որ գինին է լավագույնս արտահայտում իր փիլիսոփայությունը, Շոտտին առանձնացնում է Edizione-ն։
«Գուցե Edizione-ն, որովհետև այն ապելյացիա չունեցող գինի է, և շուկա դուրս բերելն ամենադժվարն էր։ Սպորտում երբեմն սկսում ես այնպիսի դիրքից, երբ բոլորը քեզ պարտվող են համարում, իսկ հետո դառնում ես հաղթող։ Կարծում եմ՝ Edizione-ն իսկապես արտահայտում է իմ կյանքի փիլիսոփայությունը, գինի ստեղծելու իմ մոտեցումն ու վերաբերմունքը սպորտի հանդեպ»։

Նույն փիլիսոփայությունն է ձևավորում նաև ընկերության ապագայի վերաբերյալ նրա պատկերացումները։ Այսօր Fantini-ն ներկայացված է ավելի քան 90 շուկաներում, սակայն Շոտտին այդ ձեռքբերումը վերջնակետ չի համարում։ Նա առանձնահատուկ ուշադրությամբ հետևում է սպառողների նոր սերնդին, որի ճաշակն ու հարաբերությունը գինու հետ շարունակաբար փոխվում են։ Նրա համոզմամբ՝ արտադրողը պետք է ոչ միայն հասկանա այդ փոփոխությունները, այլև կարողանա կանխատեսել դրանք՝ նոր լուծումներ գտնելով դեռևս նախքան սպառողը հստակ կձևակերպի իր պահանջները։

Այս համատեքստում Fantini-ի և VINO&VINO-ի հարաբերությունները վաղուց դուրս են եկել ավանդական դիստրիբյուցիայի շրջանակներից։ Արտադրողի և ներմուծողի միջև ձևավորված համագործակցությունը տարիների ընթացքում վերածվել է ընկերության, իսկ այնուհետև՝ իրական բիզնես գործընկերության։
Շոտտիի համար ցանկացած համագործակցության առանցքային հարցն այն չէ, թե ինչպես ավելի շատ գինի վաճառել դիստրիբյուտորին, այլ թե ինչպես օգնել գործընկերոջն ավելի հաջողակ դառնալ։ Այս մոտեցման կենտրոնում ընդհանուր առաջնահերթությունն է՝ սպառողը։

Որպես հայկական լսարանի հետ անմիջական կապ ունեցող ընկերություն՝ VINO&VINO-ն Fantini-ին փոխանցում է սպառողների հետաքրքրությունների, նախասիրությունների և ակնկալիքների մասին կարևոր տեղեկություններ։ Այդ գիտելիքն իր հերթին նպաստում է հայկական շուկայում բրենդի շարունակական զարգացմանը։

VINO&VINO-ի համար նման գործընկերությունները հնարավորություն են հայ գինեսերներին ավելի մոտեցնելու գինու աշխարհը ձևավորող մարդկանց։ Համտեսներն ու անմիջական հանդիպումները հյուրերին թույլ են տալիս ոչ միայն բացահայտել գինիները, այլև ճանաչել դրանց ստեղծման հիմքում ընկած պատմությունները, գաղափարներն ու փիլիսոփայությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում