«Եվրատեսիլ 2026»-ն այլևս սարերի հետևում չէ, և եվրոֆաները պատաստվում են մրցույթի մեծ եզրափակչին, որը տեղի կունենա մայիսի 16-ին՝ Վիեննայում։ Սակայն օդում կախված է մնում ամենաիտրիգային հարցը՝ ո՞վ է սպասված հաղթանակը տանելու տուն։
Այս տարվա մրցույթն արդեն իսկ ձևավորվում է որպես վերջին տարիների ամենադինամիկ և անկանխատեսելի թողարկումներից մեկը։ Իր անցկացման 70 տարիների ընթացքում «Եվրատեսիլի» պատմությունն ու ընկալումը զգալիորեն փոխվել է՝ դուրս գալով պարզապես երաժշտական շոուի շրջանակներից և վերածվելով համաշխարհային փոփ մշակույթի երևույթի, որը պայմանավորված է սթրիմինգով, սոցիալական մեդիայով և երկրպագուների ակտիվ մասնակցությամբ։
Ակնհայտ բուքմեյքերական ֆավորիտներից մինչև վիրուսային երաժշտական տեսահոլովակներ՝ մրցանակի համար պայքարը սկսում է ձևավորվել դեռևս առաջին կենդանի ելույթից առաջ։ NEWS.am STYLE-ը ուսումնասիրել է նախամրցութային խոհանոցն ու այս պահի ֆավորիտներին։
Ֆավորիտներ․ Ովքե՞ր են առաջատարները
Մի շարք կայքեր քվեարկություն են սահնանել, որպեսզի մոտավոր պատկերացում կազմեն՝ ովքեր են մրցույթի երկրպագուների կարծիքով հավանական հաղթողները։
Eurovisionworld.com կայքի քննարկումների կենտրոնում Ֆինլանդիան է, որը ներկայումս գերիշխում է հարցման աղյուսակում և համարվում է գլխավոր ֆավորիտը։ Ֆինլանդիան այս տարվա մրցույթին ներկայացնում են Լինդա Լամպենիուսը և Փեթ Փարկոնեն՝ Liekinheitin երգով։ Երգը «Եվրատեսիլի» պաշտոնական յութուբյան էջում ունի ավելի քան 2,5 միլիոն դիտում։
Դանիան նույնպես իր տեղն է ապահովել առաջատարների շարքում։ Søren Torpegaard Lund-ի Før Vi Går Hjem երգի տեսահոլովակը YouTube-ում գրանցել է 2,1 միլիոն դիտում։
Ֆրանսիան այս պահին լավագույն եռյակում է՝ նուրբ և հուզականորեն ազդեցիկ երգով։ Այս տարի երկիրը ներկայացնում է Monroe-ն։ Նրա Regarde երգի տեսահոլովակը YouTube-ում ունի 1,9 միլիոն դիտում։
Eurovoix.com-ի ցուցակում ևս առաջին երկու հորիզոնականներում նույն երկրներն են, որոնց հաջորդում են Շվեդիան, Ավստրալիան, Հունաստանը և Կիպրոսը։ Նախորդ կայքի երրորդ հորիզոնականում հայտնված Ֆրանսիան այս դեպքում 7-րդ հորիզոնականում է, որին հաջորդում են Իտալիան և Բուլղարիան, լավագույն տասնյակը եզրափակում է Ավստրիան։
Հայաստանը՝ «Եվրատեսիլ 2026»-ում․ ինչպիսի՞ն են Սիմոնի շանսերը
Հայաստանն այս տարի մրցույթում ներկայացնում է Սիմոնը՝ Paloma Rumba ակտիվ ստեղծագործությամբ։ Սիմոնը ոչ միայն երգում է, այլև պարում, և արդեն հասցրել է եվրոպացի երկրպագուներին ապշեցնել իր անհավանակամ էներգիայով և ակտիվ շարժումներով՝ մասնակցելով Ամստերդամում կայացած պրոմո-տուրին։ Այս համերգի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները հանդես եկան «Եվրատեսիլի» շրջանակում իրենց առաջին կենդանի ելույթներով։ Հայ մասնակցի տեսանյութերի ներքո եվրոպացիների մեկնաբանությունները հիմնականում դրական են ու խրախուսական, սակայն համաշխարհային հարցումների աղյուսակում ֆավորիտների պատկերն անփոփոխ է։ Eurovisionworld-ում Սիմոնը 25-րդն է, Eurovoix-ում՝ 32-րդը։
Paloma Rumba-ն YouTube-ում ունի 988 հազար դիտում։
Սակայն պետք է հիշել, որ այս արդյունքները վերջնական չեն․ հաճախ տպավորություններն ու որոշումները փոխվում են մրցութային առաջին փորձերից ու վերջնական ելույթներից հետո։ Իսկ մեր հայրենակիցներին մնում է միայն ակտիվորեն մասնակցել քվեարկություններին ու աջակցել Հայաստանը ներկայացնող մասնակցին ոչ միայն տարբեր հարցումների քվեներով, այլև ոգևորիչ խոսքերով։ Չէ՞ որ, նա մրցույթում ներկայացնելու է ոչ միայն իրեն, այլև մի ամբողջ երկիր։
«Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 12-ին, երկրորդը՝ մայիսի 14-ին, մրցույթի եզրափքկիչը կկայանա մայիսի 16-ին:
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը ելույթ է ունենալու «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում՝ 6-րդ համարի ներքո:
Հաջողություն ենք մաղթում Սիմոնին։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ22:17, 25 սեպտեմբերի
Աշխարհի ամենաթանկ վիսկիի շիշը վերադարձել է աճուրդի, և այն կարող է գերազանցել սեփական ռեկորդը21:10, 25 սեպտեմբերի
Max Mara-ն գերզբաղված կանանց համար նոր հավաքածու է ներկայացրել20:22, 25 սեպտեմբերի
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են չափազանց առատաձեռն տղամարդիկ վախեցնում կանանց19:18, 25 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է ապագայի Երևանը, և արդյո՞ք քաղաքները կնախագծվեն արհեստական բանականության կողմից. SHARE Armenia 2026-ի կարևորագույն պահերը16:16, 25 սեպտեմբերի
«Նա հիմա երիտասարդ տղամարդ է». Մելանյա Թրամփը ակնարկել է 20-ամյա Բարոնի հետ հարաբերությունների փոփոխությունների մասին15:47, 25 սեպտեմբերի

15:24, 25 սեպտեմբերի
Էդ Շիրանը կորցրել է գրեթե կես միլիոն հետևորդ Մաքքլմորի շուրջ ծագած վեճերի պատճառով14:37, 25 սեպտեմբերի
Լորեն Սանչեսը Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ ցուցադրել է իր՝ աչքի ընկնող կազմվածքը14:33, 25 սեպտեմբերի
Շերոն Սթոունը հայտարարել է, որ ինքը սեքս-խորհրդանիշի կերպարը թողել է անցյալում. «Ես այդ ճանապարհն անցել եմ»14:16, 25 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը պատահաբար բացահայտել է Լյուիս Համիլթոնի մականունը13:30, 25 սեպտեմբերի
Գոհար Ավետիսյանը՝ դերասանուհու դերում, Զիրոյանը՝ Արկադի Դումիկյանի կերպարում, իսկ կարմիր գորգին՝ հարսանեկան անակնկալ. կայացավ «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան