Այս պատմական դրաման, որը անցյալ տարվա վերջին ԱՄՆ կինոթատրոններում արժանացել էր դրական արձագանքների, համեմատաբար վերջերս է թողարկվել նաև թվային հարթակներում և այնտեղ նույնպես ստացել է բարձր գնահատական հանդիսատեսի կողմից։ Ֆիլմի ռեժիսորն է Քլոե Չժաոն՝ Օսկար մրցանակի արժանացած «Քոչվորների երկիր» ֆիլմի հեղինակ, ինչը բնականաբար ստեղծում է բարձր սպասելիքներ նրա նոր աշխատանքից։
Շեքսպիրի դերում հանդես է գալիս բավական հայտնի Փոլ Մեսքալը, որը փայլուն կերպով հանդես է եկել «Իմ արև» ֆիլմում և ընդհանրապես առանձնանում է դրամատիկ դերերում իր համոզիչ խաղով։ Հանճարեղ պոետի կնոջ կերպարը մարմնավորում է Ջեսի Բաքլին, ում էկրանին դիտելը նույնպես մեծ հաճույք է։
Սյուժեի կենտրոնում Շեքսպիրի ընտանիքի պատմությունն է, որը բավական ազատ կերպով վերապատմված է Մեգգի Օ’Ֆարելի գրքում։ Պատմության առանցքային իրադարձությունը զույգի 11-ամյա որդու մահն է, որը դառնում է սյուժեի շարժիչ ուժը։ Ֆիլմում ցույց է տրվում, թե որքան տարբեր կերպ են կորստի ցավը վերապրում մայրը և հայրը։ Վերջինս, ի դեպ, հեռանում է ընտանեկան տնից՝ մեկնելով Լոնդոն, որտեղ հետագայում ստեղծելու է իր հանճարեղ պիեսը։
Ընդհանուր առմամբ ֆիլմի մասին կարելի է ասել, որ այն գեղեցիկ կերպով ներկայացնում է սիրո և արվեստի ուժը, որոնք միասին դառնում են ցավի հաղթահարման և ներքին բուժման ճանապարհ։ Սակայն երբ խոսքը վերաբերում է Շեքսպիրի նման պատմական ու մշակութային կերպարին, որոշակի անհարմարություն է առաջացնում այն փաստը, որ նրա պոեզիան ֆիլմում հնչում է չափազանց հատվածաբար՝ գրեթե անցողիկ կերպով։ Բացի այդ, պատմությունն այն մասին է, թե որքան դժվար էր անցյալում կնոջ համար ապրել մարզերում, երեխաներ մեծացնել, մինչ նրա ամուսինը նվաճում էր լոնդոնյան թատերական բեմերը, առանձնապես նորություն չի ներկայացնում։
Ֆիլմը, անշուշտ, գեղեցիկ ու նրբորեն՝ կամերային ոճով է նկարահանված, սակայն այդտեղով էլ կարծես ամեն ինչ ավարտվում է։ Պատմության ներկայացման մեջ զգալիորեն գերակշռում է կանացի տեսանկյունը, որի հետևանքով բաց են թողնված բանաստեղծի կենսագրության մի շարք կարևոր մանրամասներ։ Նույնիսկ դարաշրջանի պատկերումն ամբողջական ու համոզիչ չի թվում և որոշ չափով աղքատիկ տպավորություն է թողնում։ Ֆիլմում չկա բավարար պատմական խորություն, ինչպես նաև գրական աշխարհին իսկապես ներթափանցող շերտ։ Այնուամենայնիվ, դատելով արձագանքներից, հենց այս մոտեցումն է ապահովել հանդիսատեսի դրական ընդունելությունը՝ հատկապես այն միջավայրում, որտեղ ձևը հաճախ գերադասվում է բովանդակությունից։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ12:45, 11 սեպտեմբերի
Մելանյա Թրամփը պաշտպանել է ամուսնու օգնականին՝ նախագահի հետ նրա «հատուկ կապի» մասին լուրերի ֆոնին12:20, 11 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի լեգենդար «վրեժխնդրության զգեստը» կհանվի աճուրդի. կանխատեսվում է, որ այն կվաճառվի մինչև 300,000 դոլարով11:35, 11 սեպտեմբերի
Բրուքս Նադերը մերկացել է հոր առաջ ընտանեկան արձակուրդի ժամանակ. «Նա նույնիսկ չի նկատել»11:18, 11 սեպտեմբերի
Քենդալ Ջենները ընդլայնում է իր բիզնես կայսրությունը. մոդելը գնել է 200 մլն դոլարանոց հանգստացնող ըմպելիքների ապրանքանիշի բաժնեմաս10:57, 11 սեպտեմբերի
Բրյուս Ուիլիսի կինը խոսել է նրա դեմենցիայի դեմ պայքարի մասին. «Մենք ապրում ենք «մշտական վշտի վիճակում»