«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ժամանակն է հրաժարվել․ դիմահարդարման թրենդներ, որոնք 2026-ին քննադատում են և չեն ընդունում  

18:19, 19 ապրիլի

Գեղեցկության ոլորտը այսօր ապրում է անվերջ փոփոխությունների ռեժիմում․ թրենդները փոխվում են այնքան արագ, որ մենք անգամ չենք հասցնում լիովին հարմարվել դրանց։ Այն, ինչ դեռ երեկ համարվում էր իդեալական, այսօր արդեն կարող է առաջացնել անհարմարություն և քննադատություն։

Նոր սերնդի աղջիկները հաճախ ոչ միայն հետևում են թրենդներին, այլև քննարկում են դրանք, վիճարկում և նույնիսկ հրաժարվում այն թրենդներից, որոնք այլևս կիրառելի չեն առօրյա կյանքում։ Որոշ արտասահմանյան գեղեցկության ոլորտի փորձագետներ արդեն բացահայտ կոչ են անում հրաժարվել դրանցից մի քանիսից և այդ «գեղեցկության աղետները» թողնել անցյալում։

Clean girl

Սկզբում «clean girl» թրենդը ընկալվում էր որպես թեթևություն՝ ծանր դիմահարդարումից հետո․ նվազագույն միջոցներ, խնամված մազեր և մաքուր, բնական մաշկ։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ այս «պարզության» հետևում թաքնված է նոր չափանիշ, որին համապատասխանելը այնքան էլ հեշտ չէ։

Հարթ, գրեթե անթերի մաշկ, առանց բշտիկների և կոկիկ դիմագծեր՝ այս ամենը հաճախ ապահովվում է ոչ միայն խնամքով, այլև տարբեր միջամտություններով՝ «բնականությունը» վերածելով մանրակրկիտ ձևավորված ու մտածված կերպարի։ Միաժամանակ փոխվել է նաև շուկան․ վառ ստվերաներկերը, հագեցած երանգներն ու համարձակ հյուսվածքները աստիճանաբար զիջում են տեղը բեժ, շագանակագույն և մեղմ գունային լուծումներին։ Դիմահարդարումը դարձել է անվտանգ և կանխատեսելի, և հենց սա է, որ շատերին նյարդայնացնում է։ Ինտերնետում օգտատեր կանայք հաճախ գրում են, որ «խանութներում անհնար է գտնել վառ ստվերաներկեր, ամեն ինչ դարձել է անչափ միօրինակ», և շատերը բացահայտ խոստովանում են, որ սպասում են այն պահին, երբ այս թրենդը կանցնի։

Կոնտուրինգ + Ռուդոլֆի քիթ

Կոնտուրինգը ինքնին չի անհետացել, բայց դրա կիրառման ձևը զգալիորեն փոխվել է․ մեղմ շտկման փոխարեն հաճախ տեսնում ենք դեմքը գրեթե ամբողջությամբ «վերակառուցելու» փորձ։ Շուրթերը դուրս են գալիս իրենց բնական սահմաններից, այտոսկրերը դառնում են չափազանց ընդգծված, իսկ երանգները չափազանց հակադրական։ Քթի ծայրին չափազանց շատ հայլայթերը, որը հաճախ ծայրահեղ փայլ է հաղորդում սոցիալական ցանցերում, արդեն համեմատվել է «Ռուդոլֆի քթի» հետ. այն շատ պայծառ ու անբնական տեսք ունի։

Օգտատերերը հաճախ գրում են, որ «կատարյալ» դեմքի հասնելու փորձը կոնտուրինգի միջոցով հաճախ բերում է հակառակ արդյունքի․ այս տեխնիկան  հաշվի չի առնում դեմքի անհատական առանձնահատկությունները, և ինչպես իրենք են նշում, «կոնտուրինգը չի համապատասխանում բոլոր դեմքի ձևերին և դա լիովին նորմալ է»։

Glass skin

«Ապակյա մաշկ»-ի թրենդը շարունակում է մնալ, բայց դրա նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն փոխվել է։ Տեսականորեն այն կապված է խոնավեցման և առողջ փայլի հետ, սակայն գործնականում հաճախ վերածվում է խնամքի միջոցների չափազանց օգտագործման, ինչի հետևանքով մաշկը ոչ թե թարմ, այլ ծանրաբեռնված է թվում։

Հատկապես դա նկատելի է յուղոտ մաշկի դեպքում, որտեղ բնական փայլի փոխարեն առաջանում է խիտ խնամքի շերտի արդյունք, որը ավելի շատ ընդգծում է մաշկի հյուսվածքը։ Z սերունդը (զումերներ) բավական արագ տարբերեցին առողջ մաշկը այն վիզուալ արդյունքից, որը իրականում գոյություն ունի միայն ճիշտ լուսավորության դեպքում։

Արհեստական պեպեններ

Արհեստական պեպենները երկար ժամանակ ընկալվում էին որպես միջոց դեմքին թեթևություն և «կենդանի» տեսք հաղորդելու համար, սակայն դրանց լայն տարածումը շատ արագ այդ հնարքը վերածեց ճանաչելի մոդելի։ Երբ դրանք նկարվում են նույն սխեմայով՝ նույն խտությամբ և  տեղաբաշխմամբ, բնական տեսքի զգացումն անհետանում է և դրա փոխարեն առաջանում է «նկարված» էֆեկտի տպավորություն։ Այս ամենին ավելանում է ևս մեկ կարևոր դիտարկում, որի մասին հաճախ խոսում են աղջիկները․ ոչ կոկիկ կիրառման դեպքում պեպենները այլևս չեն դիտվում որպես «սիրուն դետալ», այլ ավելի շատ նմանվում են բծերի, որոնք կապվում են ոչ թե էսթետիկայի, այլ անխնամության զգացողության հետ։ Մեկնաբանություններում բացահայտ գրում են, որ «դա տարօրինակ ու ոչ բնական է թվում», հատկապես այն դեպքերում, երբ մաշկն ինքնին նման հյուսվածք չի ունենում։ Այս թրենդը իրականում համընդհանուր է միայն տեսականորեն․ պեպենները բնական ու ներդաշնակ տեսք են ստանում ոչ բոլոր դեմքերի ու մաշկի տեսակների վրա և շատ դեպքերում դրանք ոչ թե ընդգծում են արտաքին տեսքը, այլ ավելորդ կերպով ծանրաբեռնում են այն։

«Կուպիդոնի աղեղ»

Բնական շուրթերի ձևը ամբողջությամբ «ծածկելու» և նոր ձև նկարելու փորձը շարունակում է մնալ ամենաշատ քննարկվող հնարքներից մեկը։ Շուրթերը մեծ ազդեցություն ունեն դեմքի ընդհանուր հավասարակշռության վրա և դրանց անատոմիայի անտեսումը հազվադեպ է տալիս ներդաշնակ արդյունք։ Մեկնաբանություններում սա շատ պարզ են նկարագրում․ «թվում է, չես կարողացել ճիշտ գծի մեջ մնալ» և շատերը նշում են, որ այս տեխնիկան հազվադեպ է համոզիչ տեսք ունենում։ Հենց այդ պատճառով շատ աղջիկներ հրաժարվում են այս մոտեցումից՝ նախընտրելով աշխատել իրենց բնական շուրթերի ձևի հետ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search