Դերասաններ Նազիկ Բաղդասարյանի և Արթուր Գեղամյանի որդին՝ Դանիելը, օրերս հուզեց շատերին Սոնա Ռուբենյանի և YANG-ի «Մամ» երգի տեսահոլովակում իր գլխավոր դերակատարմամբ (երգի հեղինակներ՝ Նիկ Էգիբյան, Գրիգոր Կյոկչյան): Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի նկարահանած տեսահոլովակում տղան մարմնավորում է մոր կարոտն ու սերը սրտում ապրող հերոսի, ով իր ապրումներով ու զգացմունքային կերպարով անտարբեր չի թողնում ոչ մեկին:

Սա Դանիելի առաջին աշխատանքը չէ նկարահանման հրապարակում: Նախկինում նա փորձ է ձեռք բերել մի շարք նախագծերում և գովազդային հոլովակներում, որոնց թվում են՝ «Ավետարան ըստ Փարաջանովի» ֆիլմը, որում նա մարմնավորել է Սայաթ-Նովային՝ մանկության տարիներին, այս ամռանը նկարահանվել է նաև նոր գեղարվեստական ֆիլմում, իսկ 4 տարեկանում Մինաս Ավետիսյանի մասին ֆիլմում մարմնավորել է փոքրիկ Մինասին:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Նազիկ Բաղդասարյանը պատմել է որդու ընտրած ուղու մասին և տրամադրել լուսանկարներ՝ տեսահոլովակի նկարահանման հրապարակից:
Նազիկի խոսքով՝ Դանիելը նկարահանման համար ընտրվել է քասթինգի միջոցով․ «Պարզապես փնտրում էին 12 տարեկան տղա, ով կունենար նաև նկարահանման փորձ, ու ես հասկացա, որ հենց Դանիելին են փնտրում և ուղարկեցի մի քանի լուսանկար: Երբ քասթինգն անցավ, իհարկե, թե Դանիելը, թե մենք, շատ ուրախացանք»։

Դանիելն ու նրա ծնողներն արդեն բազմաթիվ արձագանքներ են ստացել նրա դերասանական խաղի վերաբերյալ․ դերասանուհին նշում է՝ ծանոթ և անծանոթ մարդիկ «անչափ հուզիչ խոսքեր են ասում»։ «Ամեն օր ես ստանում եմ շատ ու շատ նամակներ ու զանգեր ու միայն ոգևորիչ խոսքեր, բոլորը շատ հուզված են ու տպավորված Դանիելի հուզիչ խաղով: Ես կարծում եմ՝ ամեն բան շատ լրացնող է իրար այս հոլովակում՝ երգը, սյուժեն, Սոնա Ռուբենյանի հեքիաթային ձայնը, տեսահոլովակը, երեխաները և Դանիելի անսահման խորը աչքերը»։

Դերասանները շատ խիստ են մոտենում իրենց որդուն առաջարկվող նախագծերին և ոգևորվում են, որ այսքան երիտասարդ տարիքում Դանիելն արդեն աշխատում է ոլորտի մի շարք պրոֆեսիոնալների հետ։ «Կարևոր է նաև այն, որ միշտ հիացական խոսքեր եմ լսում նկարահանող թիմից ու ռեժիսորներից, ում հետ նա արդեն հասցրել է աշխատել։ Այդ ամենը շատ հուզիչ է ինձ համար»։
Նոր առաջարկները ևս չեն ուշացել։ Նազիկը պատմում է, որ օրերս ինքն ու Դանիելը ֆիլմում միասին նկարահանվելու նոր առաջարկ են ստացել։ «Նաև տեսահոլովակի տեղադրման նույն օրը Դանիելը ստացավ գլխավոր դերի առաջարկ, որի նկարահանումները ամռանն են լինելու։ Ես չգիտեմ՝ Դանիելն այս ուղին կընտրի, թե ոչ, բայց նա, իսկապես, շատ երջանիկ է նկարահանման հրապարակում, և, նույնիսկ, երկար ու բարդ նկարահանումները, որ կարող են տևել 14-15 ժամ, նրան չեն հիասթափեցնում»,-ուրախությամբ հավելում է դերասանուհին։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին