Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը։ Այդ առիթով զրուցել ենք բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է պարը նրա համար, ինչպես է այն արտահայտում իր ներաշխարհը և ինչ է նշանակում բեմում լինել ամբողջովին բաց հանդիսատեսի առաջ։
— Պարե՞լ, թե՞ խաղալ. հիմա ո՞րն է ավելի շատ Ձեր լեզուն։
— Կարծում եմ՝ երկու լեզուներին էլ տիրապետում եմ։ Ով ինչ լեզվով հասկանում է, այդ լեզվով էլ խոսում եմ։ Եթե հանդիսատեսը ընկալում է պարի լեզուն՝ պարով եմ խոսում, եթե խաղի՝ խաղով, որպեսզի բեմի և հանդիսատեսի միջև ճիշտ հաղորդակցություն ստեղծվի։

— Մարմի՞ն, թե՞ հոգի. պարը ո՞րն է ավելի բացահայտում։
— Պարը մարմնի և հոգու միասնությունն է։ Առանց հոգու այն կդառնա պարզապես գիմնաստիկա, իսկ միայն հոգով՝ այլ բան։ Այսինքն՝ պարը այդ երկուսի և բազմաթիվ այլ բաղադրիչների համադրությունն է։
— Մի բառով՝ պարը Ձեզ համար։
— Արտահայտչամիջոց։
— Բեմից առաջ՝ լռությո՞ւն, թե՞ երաժշտություն։
— Երկուսն էլ։ Ամեն ինչ կախված է տրամադրությունից։ Հաճախ ներկայացումից առաջ լսում եմ հենց տվյալ բեմադրության երաժշտությունը՝ ամբողջությամբ դրա մեջ մտնելու համար։ Բայց լինում են պահեր, երբ նախընտրում եմ լռություն՝ կենտրոնանալու համար։

— Ամենաշատը ինչի՞ց եք վախենում բեմում։
— Թերանալուց։ Սակայն տարիների ընթացքում փորձն ու վստահությունը սկսել են գերակշռել այդ վախին։
— Ո՞րն է այն զգացումը, որ միայն պարի միջոցով կարող եք փոխանցել։
— Դժվար է բառերով նկարագրել։ Գուցե հենց այն զգացողությունն է, որը հնարավոր չէ փոխանցել առանց պարի։

— Ինքնաբո՞ւխ պար, թե՞ խիստ կառուցված բեմադրություն։
— Ամեն ինչ կախված է բեմադրությունից։ Ինքնաբուխ տարրերը երբեմն անհրաժեշտ են, բայց առանց հիմնական գծից շեղվելու։ Իսկ բալետում խիստ կառուցվածքը պարտադիր է պահպանել։
— Պարը Ձեզ համար փախո՞ւստ է, թե՞ առերեսում։
— Առերեսում։ Փախուստի տեղ չկա։

— Ի՞նչ է ասում Ձեր մարմինը, երբ լռում եք։
— Բեմում մարմինս խոսում է իմ փոխարեն՝ փոխանցելով այն ամենը, ինչ ուզում եմ ասել։ Իսկ կյանքում լռելիս երբեմն «ասում է», որ ցավեր ունի և բժշկի գնալու կարիք կա։
— Սոցիալական հարթակները օգնո՞ւմ, թե՞ խանգարում են արվեստին։
— Միանշանակ օգնում են։ Դրանք հարթակ են՝ պարը, բալետը և արվեստը տարածելու համար, և ես էլ փորձում եմ իմ հնարավորությունների սահմաններում նպաստել հայկական բալետի զարգացմանը։
— Ի՞նչն է այսօր պարի մեջ չափազանցված կամ կեղծ։
— Երբ արտիստը չի հավատում իր դերին․ երբ պարզապես կատարում է շարժումները, բայց չի ապրում կերպարը։

— Որտե՞ղ է սահմանը՝ արվեստի և ինքնաարտահայտման միջև։
— Կարծում եմ՝ արվեստն ինքնին ինքնաարտահայտում է։ Դրանք պետք է միաձուլվեն։
— Սիրելի պարային ֆիլմ։
— «Եթե ես կրկին պարեմ»։
— Սիրելի պարողներ և պարուհիներ։
— Հայ բոլոր արտիստները։ Արտասահմանյաններից՝ Սերգեյ Պոլունին, Ռոլանդո Սարաբիա, Դանիիլ Սիմկին, Վլադիսլավ Լանտրատով, Նիկոլայ Ցիսկարիձե, Միխայիլ Բարիշնիկով, Իվան Վասիլիև։ Պարուհիներից՝ Նատալյա Օսիպովա, Ուլյանա Լոպատկինա, Սվետլանա Զախարովա, ինչպես նաև՝ Օզլեմ Գյուրել։ — Սիրելի երաժշտություն, որի տակ միշտ կպարեք։ — Ֆիլիպ Գլասի «Առաջին դաշնամուրի կոնցերտը»։
— Ի՞նչն է վերջինը Ձեզ ոգեշնչել պար ստեղծելու համար։
— Նույն Ֆիլիպ Գլասի երաժշտությունը, որի հիման վրա ստեղծել եմ պարային տեսահոլովակ Իրանից իմ ընկերոջ հետ։
— Ի՞նչ եք սովորել Ձեր մասին պարի շնորհիվ։
— Որ բավականին ուժեղ եմ՝ հոգով, մտքով և ֆիզիկապես, և որ պարի միջոցով կարողացել եմ ավելի լավ ճանաչել ինքս ինձ։
— Ո՞ր ճշմարտությունն է պարը ստիպել ընդունել։
— Որ բեմում դուք ամբողջովին մերկ եք հանդիսատեսի առաջ։ Դուք այն եք, ինչ կաք։ Ձեր վարպետությունը, ազնվությունը և ներաշխարհը՝ ամեն ինչ տեսանելի է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը12:05, 30 հոկտեմբերի
Հայկական կինոյի խնդիրը՝ միմյանց չլսելը․ Մխիթար Սերոբյան11:33, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը կվիրահատվի՝ կերակրափողի «շեղումները» հեռացնելու համար10:45, 30 հոկտեմբերի
Սիրո խոստովանություն՝ առանց առիթի. Բրուքլին Բեքհեմի՝ կնոջն ուղղված ջերմ խոսքերը հակասական մեկնաբանություններ են առաջացրել համացանցում10:30, 30 հոկտեմբերի
Քլոե Քարդաշյանը ներկայացրել է տղամարդու մեջ նախընտրած չափանիշները՝ նշելով, որ իր ապագա զուգընկերը պետք է ընդունի պլաստիկ վիրահատությունները09:00, 30 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:31, 30 հոկտեմբերի
86 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ»-ի դերասան սըր Պատրիկ Ստյուարտը23:01, 29 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան հրապարակել է իր մերկ լուսանկարը լոգարանից22:21, 29 հոկտեմբերի
Դուբայում կբացվի աշխարհում առաջին ոսկե հետիոտնային արահետը21:53, 29 հոկտեմբերի
Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում21:39, 29 հոկտեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ․ Հելոուինի ուղեցույց՝ Հայաստանի ամենաառեղծվածային վայրերով