Այն բանից հետո, երբ 2025 թվականին Labubu խաղալիքը անսպասելիորեն դարձավ համաշվարհային նորաձևության երևույթ, աքսեսուարների ոլորտը հայտնվեց բավական յուրահատուկ իրավիճակում։ Գրեթե բոլոր ցուցադրությունների ժամանակ և փողոցային նորաձևության մեջ կարելի էր տեսնել այդ փոքրիկ, փափուկ, ատամնավոր ժպիտով կերպարը պայուսակներին կախված՝ սկսած Loewe-ից մինչև Prada-ի վինտաժ մոդելներ։ Այն կրում էին հայտնի մարդիկ, այն հայտնվում էր սոցիալական ցանցերում, և ինչ-որ պահի այն դարձավ ոչ պարզապես խաղալիք, այլ ամբողջական էսթետիկայի խորհրդանիշ։
Բայց, ինչպես հաճախ է լինում նորաձևության մեջ, վիրուսային ալիքը սկսեց թուլանալ։ Եվ հիմա արդյունաբերության գլխավոր հարցը հնչում է այսպես, ո՞վ է լինելու հաջորդ Labubu-ն։
View this post on Instagram
Ռոբոտները՝ որպես նոր «էմոցիոնալ աքսեսուարներ»
Ամենաանսպասելի հավակնորդներից մեկը դարձավ ճապոնական Yukai Engineering ընկերության նախագիծը։ Նրանց Mirumi սարքը փոքր ռոբոտ-կախազարդ է, որը ամրացվում է պայուսակին և «արձագանքում» է շրջակա միջավայրին․ ձայնին արձագանքելիս շրջում է գլուխը և պատասխան տալիս հպումներին, գրում է WWD-ն։ Ըստ էության, սա փորձ է փոխարինել խաղալիքային էմոցիոնալությունը տեխնոլոգիական «կենդանությամբ»։
Բայց գաղափարն ունի ակնհայտ սահմանափակում՝ արժեքը։ Եթե Labubu-ն զանգվածային դարձավ իր մատչելիության շնորհիվ (մոտ 20 դոլար մեկ տուփի համար), ապա Mirumi-ն արժե մոտ 125 դոլար։ Եվ հենց այս տարբերությունն է այն դարձնում ավելի քիչ մասսայական և պակաս «վիրուսային»։
Գեղեցկության արդյունաբերությունը խնամքը վերածում է աքսեսուարի
Միևնույն ժամանակ մրցավազքին միացել են նաև կոսմետիկ բրենդները՝ առաջարկելով ավելի գործնական, բայց ոչ պակաս նորաձև տարբերակ։
Դիզայներ Marc Jacobs-ը ներկայացրել է շրթներկի համար նախատեսված կաշվե պատյան, որը կարելի է կրել որպես կախազարդ։ Իսկ The Ordinary բրենդը թողարկել է մինի խնամքի հավաքածուներ՝ բանալի-կախազարդերի ձևաչափով, շրթունքների խնամքի միջոցներից մինչև կոմպակտ շիճուկ՝ փոխադրելի պատյանով: Այստեղ գաղափարն այլևս խաղալիքների մասին չէ, այլ ֆունկցիոնալության մասին, որը դառնում է կերպարի մաս:
Շքեղությունը կենտրոնանում է անհատականացման վրա
Մեկ այլ ուղղություն է՝ անհատականացված աքսեսուարները։
Բրենդներն ավելի ու ավելի հաճախ են առաջարկում կախազարդեր՝ տառերով, մանրանկարչական պատկերներով և խորհրդանիշներով, որոնք պետք է արտացոլեն սեփականատիրոջ բնավորությունը։
Օրինակ՝ Bottega Veneta-ն վաճառում է կաշվե տառեր գրեթե որպես առանձին զարդեր, իսկ Anya Hindmarch-ը ստեղծում է հումորային մինի-օբյեկտներ՝ սկսած գազավորված ըմպելիքի տարաներից մինչև կենցաղային իրերի փոքրացված տարբերակներ։
Այստեղ տրամաբանությունը պարզ է․ պայուսակը դադարում է պարզապես իր լինելուց և դառնում է ինքնարտահայտման միջոց։
Ինչու՞ է Labubu-ին փոխարինելը այդքան դժվար
Labubu-ի ֆենոմենը գրեթե իդեալական էր վիրուսայնության տեսանկյունից։ Այն միավորում էր մի քանի գործոն՝ մատչելի գին, հավաքածուի նկատմամբ հետաքրքրություն, անակնկալի էֆեկտ և արտահայտիչ տեսողական կերպար։
Նոր հավակնորդները դեռ չեն կարողանում կրկնել այդ հավասարակշռությունը։ Ռոբոտները չափազանց թանկ են, գեղեցկության աքսեսուարները՝ չափազանց ֆունկցիոնալ, իսկ շքեղությունը՝ չափազանց անհատականացված և «փակ»։
Փոքր առարկա՝ մեծ ազդեցություն
Չնայած տարբեր մոտեցումներին, այս մրցավազքի բոլոր մասնակիցները փորձում են լուծել նույն խնդիրը՝ ստեղծել նոր փոքր առարկա, որը կրկին կդառնա
գլոբալ խորհրդանիշ։
Քանի որ ժամանակակից նորաձևության մեջ հենց նման մանր դետալներն են՝ փոքրիկ կախազարդերը, կախիչները կամ խաղալիքները, որոնք անսպասելիորեն դառնում են ոճի մասին ամենաազդեցիկ հայտարարությունները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 12 նոյեմբերի
«Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը»՝ աղմկահարույց սպանության կենտրոնում. ի՞նչ գաղտնիք էր թաքցնում Ալեն Դելոնը22:20, 12 նոյեմբերի
Հսկայական աչքերով աղջիկները գրավել են աշխարհը. ինչո՞ւ են Յոսիտոմո Նարայի կտավներն արժենում գրեթե 25 մլն դոլար21:17, 12 նոյեմբերի
Միլիոններն այստեղ անզոր են. ի՞նչ կանոններ են գործում գերհարուստների փակ աշխարհում20:30, 12 նոյեմբերի
Վարչապետի աթոռից՝ Քեթի Փերիի գիրկը. ինչո՞վ է ապրում Ջասթին Թրյուդոն քաղաքականությունից հեռանալուց հետո19:19, 12 նոյեմբերի
23 հազար դոլար արժողությամբ ճամփորդություն. Սաուդյան Արաբիան սկսել է շքեղ Dream of the Desert գնացքի տոմսերի ամրագրումը16:26, 12 նոյեմբերի
«Ես աչք էի փակում ամեն ինչի վրա՝ հանուն երեխաների». Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի և նրա կնոջ՝ Բիանկայի հետ իր հարաբերությունների մասին15:30, 12 նոյեմբերի
Loewe-ն Թիմ Բարթոնի «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» ֆիլմը վերածել է շքեղ աքսեսուարների հավաքածուի14:37, 12 նոյեմբերի
Լորեն Սանչես-Բեզոսը զարմացրել է Louis Vuitton-ի անսովոր աքսեսուարով. 6000 դոլարանոց պայուսակ՝ լեռնային շալեի տեսքով14:19, 12 նոյեմբերի
500 մլն դոլար հին լեգենդի համար. Հնդկաստանը նկարահանում է «Ռամայանա» ֆիլմը, որը պետք է նվաճի Հոլիվուդը13:51, 12 նոյեմբերի
Կայ Դոլբաշյանն ընդգրկվել է Հոլիվուդի ամենահեռանկարային երիտասարդների ցանկում․ The Hollywood Reporter13:21, 12 նոյեմբերի
«Դուք նամակ ունեք» ֆիլմը վերադառնում է, բայց հանդիսատեսը զայրացած է. Թոմ Հենքսի և Մեգ Ռայանի մասնակցությամբ ռոմանտիկ կատակերգությունը կվերանկարահանվի ԱԲ–ի դարաշրջանում12:28, 12 նոյեմբերի
Ժամացույց մատի վրա՝ դաստակի փոխարեն. Casio-ն A168 խորհրդանշական մոդելը վերածել է մանրանկարչական մատանու