OnlyFans-ի աստղ Բոնի Լոքեթը որոշել է անձնական հիասթափությունները վերածել անկախության հզոր հռչակագրի. մի շարք ցավալի դավաճանություններից և խզված հարաբերություններից հետո բրիտանացի մոդելը հայտարարել է, որ հաջորդ ամիս կամուսնանա ինքն իր հետ Իբիցայի լողափում։
38-ամյա Լոքեթը, ով ճանաչում է ձեռք բերել ոչ միայն իր առցանց կարիերայի, այլև անձնական կյանքի մասին իր անկեղծ հայտարարությունների շնորհիվ, խոստովանել է, որ բազմաթիվ անհաջող սիրային հարաբերություններն են իրեն դրդել անել այս անսովոր, բայց խորհրդանշական քայլը։
«Ես հայտնվել եմ մի իրավիճակում, երբ 38 տարեկան եմ և հիասթափված եմ տղամարդկանցից», - ասել է նա՝ հավելելով. «Անթիվ կանայք կան, որոնք նմանատիպ փորձառություններ են ունեցել, ինչպես ես։ Մենք հասնում ենք մի տարիքի, երբ ժամացույցը տկտկում է, երեխաներ չկան, կայունություն չկա, ամուսնություն չկա, և դա միայն մենք ենք»։
Բոննին նախկինում ամուսնացած էր մի տղամարդու հետ, որի հետ հարաբերությունների մեջ էր 11 տարի։ Սակայն, նրանց հարսանիքից ընդամենը մի քանի ամիս անց պարզվել է, որ ամուսինը դավաճանել է իրեն գրեթե ամբողջ սիրավեպի ընթացքում։
Ցավոտ ամուսնալուծությունից հետո մոդելը փորձել է նոր գլուխ սկսել, բայց կրկին բախվել է դավաճանության. նրա հաջորդ զուգընկերը նույնպես դավաճանել է։
Այսօր Լոքեթն ասում է, որ յոթ ամիս է՝ ամենաերկարը, որ նա միայնակ է եղել դեռահասության տարիներից ի վեր։ Այժմ Բոննին մտադիր է իր միայնությունը դարձնել ոչ թե ափսոսանքի աղբյուր, այլ ուժի խորհրդանիշ։ «Եթե ես դատապարտված եմ միայնակ լինելու, ես ուզում եմ դա դարձնել իրական հայտարարություն», - բացատրել է նա։ «Ես չեմ կարող դավաճանել ինքս ինձ։ Դա չի ավարտվի ամուսնալուծությամբ։ Դա չի ավարտվի անհավատարմությամբ։ Եվ ես չեմ վնասի ինքս ինձ»։ Արարողության համար Լոկետը ընտրել է իր առաջին հարսանիքի զգեստը՝ դիզայներ Գալիա Լահավի բացառիկ զգեստ, որի արժեքը կազմում է մոտավորապես 20,000 դոլար։
Այնուամենայնիվ, նրա նոր կյանքի գլխավոր խորհրդանիշը կլինի այն մատանին, որը նա կնվիրի իրեն. 3 կարատանոց դեղին ադամանդով պատրաստված մատանի, որը ոգեշնչված է արևոտ Իբիցայով և նրա պայծառ ապագայի հույսերով։
Մատանին գնահատվում է ավելի քան 25,000 դոլար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը