Առցանց առևտրով զբաղվող Shein-ը դատական հայց է ներկայացրել իր մրցակից Temu-ի դեմ՝ մեղադրելով նրան հեղինակային իրավունքի լայնածավալ խախտման և պատկերի գողության մեջ, չնայած ինքը նախկինում բազմիցս մեղադրվել է անկախ հագուստի արտադրողների դիզայնը պատճենելու մեջ։
Բարձրագույն դատարան ներկայացված հայցի համաձայն՝ Shein-ը պնդում է, որ իր սեփական հազարավոր լուսանկարներ անօրինականորեն օգտագործվել են Temu-ի հարթակում։ Ընկերության փաստաբանները պնդում են, որ խախտումը «կոպիտ» է և տեղի է ունեցել «արդյունաբերական մասշտաբով», քանի որ պատկերները Temu-ում հայտնվել են Shein-ի կայքում հրապարակվելուց կարճ ժամանակ անց։
Shein-ը նաև պնդում է, որ Temu-ն արդեն ընդունել է, որ իր աշխատակիցների կողմից արված վիճարկվող լուսանկարների մոտ 90%-ը իսկապես պատկանում է Shein-ին, որը հիմնադրվել է Չինաստանում 2008 թվականին։ Խոսքը վերաբերում է չղջիկի թևքերով բլուզներին, լայն տաբատներին և ծալքավոր ոճերին։
Ի պատասխան՝ Temu-ի դուստր Whaleco UK Limited-ը հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ դատական հայցը «օրինական մրցակցությունը ճնշելու» փորձ է։ Temu-ն նաև հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով Shein-ի գործողությունների հետ կապված վնասի փոխհատուցում։ Temu–ն պնդում է, որ հարթակում ապրանքներ ներկայացնող երրորդ կողմի վաճառողները պատասխանատու են դրանց բովանդակության համար, և որ ընկերությունն ինքը բավարար վերահսկողություն կամ գիտելիքներ չունի հնարավոր խախտումների վերաբերյալ։
Շեյնի փաստաբան Բենետ Բրանդերտ Ք.Ս.-ն դատարանում պնդել է, որ Temu–ի գործողությունները նպատակ ունեին «անարդար առավելություն» ձեռք բերել և փորձել «շուկան գրավել գործող խաղացողից»։ Նա ընդգծել է, որ ենթադրյալ խախտումների մասշտաբները «զարմանալի» են, և որ պատկերները հաճախ փոքր-ինչ փոփոխվել են՝ դրանց ծագումը թաքցնելու համար։
Միևնույն ժամանակ, Թեմուի փաստաբան Շառլոտ Մեյ Ք.Ս.-ն հայտարարել է, որ Շեյնը մի քանի տարի շարունակ «ագրեսիվ և շարունակական արշավ» է վարում իր մրցակցի դեմ, և որ դատական հայցը ստեղծագործական աշխատանքը պաշտպանելու մասին չէ, այլ գերարագ նորաձևության շուկայում մրցակցությունը սահմանափակելու փորձ։ Նրա խոսքով՝ Շեյնի պահանջները իրականում խոչընդոտում են ապրանքների վաճառքին, քանի որ ապրանքների լուսանկարները առցանց առևտրի անհրաժեշտ տարր են, և դրանց հեռացումը կարող է լուրջ վնաս հասցնել վաճառողների բիզնեսին։
Դատարանը նաև լսել է, որ Shein-ը ակտիվորեն օգտագործել է բողոքարկման և բովանդակության հեռացման գործընթացը, ինչը, ըստ Temu-ի, հանգեցրել է հարթակից հազարավոր ապրանքների հեռացման։
Մասնագետները նշում են իրավիճակի հեգնանքը. Shein-ը, որն ինքը բազմիցս մեղադրվել է անկախ դիզայներների կողմից իրենց աշխատանքը պատճենելու մեջ, այժմ մտավոր սեփականության խախտման գործով հայցվոր է։
Նախկինում լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հայտնվել են փոքր ապրանքանիշերի բազմաթիվ հայցեր, որոնցում պնդվում էր, որ իրենց եզակի դիզայններն ու լուսանկարները պատճենվել և վաճառվել են Shein-ի և Temu-ի միջոցով զգալիորեն ցածր գներով, հաճախ վնասելով նրանց բիզնեսին։
Դատավարությունը, ինչպես սպասվում է, կտևի մոտավորապես երկու շաբաթ, իսկ վերջնական որոշումը կհրապարակվի ավելի ուշ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով