Երևանյան ջերմ երեկո, ջազ, հեղինակային յուրահատուկ կոկտեյլներ և…«Ազատություն». պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրը հերթական միջազգային գործընկերությունը մեկնարկեց։
Ազատություն պողոտա 26/1 հասցեում կառուցվող համալիրում ներդրվելու են ճապոնական հայտնի և առաջատար Mitsubishi Electric-ի ինժեներական համակարգերը։ Վերջինիս հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը «Կոնսէլ» ընկերությունն է, որի միջև էլ կնքվեց համագործակցության հուշագիրը։ Այն ստորագրեցին «Ազատություն» համալիրի հիմնադիր-տնօրեն Դավիթ Աթանեսյանն ու «Կոնսել» ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Փափազյանը։

«Ազատություն» համալիրը ստեղծելիս շատ հստակ գաղափար ենք ունեցել՝ Հայաստանում ձևավորել որակի, ճարտարապետության և ժամանակակից քաղաքային միջավայրի նոր նշաձող։ Մեզ համար ի սկզբանե կարևոր էր, որ սա լինի ոչ թե պարզապես հերթական կառուցապատում, այլ նախագիծ, որն իր որակով ու փիլիսոփայությամբ առանձնանալու է Հայաստանում իրականացվող մյուս նախագծերից։ Եվ հենց այդ պատճառով էլ մենք շատ մեծ ուշադրությամբ ենք ընտրել յուրաքանչյուր գործընկերոջ։ Եվ այսօր ուրախ ենք, որ մեր գործընկերների շարքին պաշտոնապես միանում են Mitsubishi Electric-ը և Հայաստանում նրա պաշտոնական ներկայացուցիչ «Կոնսել» ընկերությունը»-նշել է Դավիթ Աթանեսյանը։
հայկական «Կոնսէլ» ընկերությունը Հայաստանում ինժեներական համակարգերի ոլորտի փորձառուներից է, որն արդեն 25 տարի, որպես Mitsubishi Electric-ի բացառիկ գործընկեր, ներկայացնում է ամենաարդիական տեխնոլոգիական լուծումները և ապահովում դրանց պրոֆեսիոնալ ներդնումը։

«Ազատություն» համալիրը և «Կոնսէլը» ևս մեկ անգամ ընդգծում են իրենց մոտեցումը՝ միավորել միջազգային փորձը, ժամանակակից ճարտարապետությունն ու առաջատար տեխնոլոգիաները մեկ ամբողջական միջավայրում. «Ուրախ ենք և հպարտ, որ համագործակցում ենք այս համալիրի կառուցման շրջանակում։ «Ազատություն» համալիրում Mitsubishi Electric-ի ընտրությունը լիովին համապատասխանում է նախագծի ընդհանուր կոնցեպտին՝ ստեղծել ժամանակակից, խելացի և երկարաժամկետ արժեք ձևավորող միջավայր։ Իսկ Consel-ի փորձն ու ինժեներական մոտեցումը թույլ են տալիս այդ տեխնոլոգիական լուծումները ներդնել բարձր ճշգրտությամբ և համակարգային մտածողությամբ»-ելույթում նշել է Արման Փափազյանը։
Միջոցառումը համախմբել էր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, գործընկերների, ներդրողների և ոլորտի առաջատար մասնագետների՝ նշանավորելու համագործակցություն, որը նպատակ ունի նոր նշաձող սահմանել Հայաստանի պրեմիում դասի բնակարանաշինության և ինժեներական լուծումների ոլորտում։

Երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեց «Ազատություն» պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրը՝ իր բնակելի, առևտրային և ժամանցային հատվածներով, ժամանակակից ճարտարապետական լուծումներով և բարձրակարգ ենթակառուցվածքներով։ Նախագիծը կառուցվում է Երևանի կարևորագույն քաղաքային առանցքներից մեկում՝ Ազատության պողոտայում, որտեղից սկսվում և շարունակվում է քաղաքը։

Միջոցառումն ուղեկցվեց Midnight Avenue Jazz Band-ի կենդանի կատարումներով և հատուկ երեկոյի համար ստեղծված հեղինակային կոկտեյլի հյուրասիրությամբ՝ ստեղծելով ջերմ ու յուրահատուկ մթնոլորտ հյուրերի համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 22 հոկտեմբերի
Dior-ը՝ 800 դոլարով, Maison Francis Kurkdjian-ը՝ 1200 դոլարով. 2026 թվականի ամենաշքեղ ադվենտ օրացույցները22:18, 22 հոկտեմբերի
Անհասանելի շքեղությունը վրդովմունք է առաջացնում. Ինչու են Dior-ի և Hermes-ի խանութները թալանվել Ֆրանսիայում21:33, 22 հոկտեմբերի
Շքեղ զբոսանավեր, գաղտնի պալատներ և որսորդական տարածքներ. ինչպես են հանգստացել աշխարհի ամենադաժան բռնապետերը20:26, 22 հոկտեմբերի
68-ամյա Շերոն Սթոունը 34 տարի անց վերստեղծել է «Հիմնական բնազդ» ֆիլմի պաշտամունքային տեսարանը19:39, 22 հոկտեմբերի
Bugatti-ն 5 միլիոն դոլարով վերականգնել է եզակի Veyron-ը՝ հղկված ալյումինե թափքով19:17, 22 հոկտեմբերի
Dolce & Gabbana-ն և Mytheresa-ն շքեղ հավաքածու են ներկայացրել 2026 թվականի Սուրբ Ծննդյան համար18:00, 22 հոկտեմբերի
Հայաստան է գալիս աշխարհահռչակ TOM FORD բրենդը16:27, 22 հոկտեմբերի
Birkin-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է. Hermès-ի պաշտամունքային պայուսակը կորցնում է ժողովրդականությունը և արագորեն արժեզրկվում15:40, 22 հոկտեմբերի
«Նա ավելի վտանգավոր է դառնում». Հոգեբանը պնդել է, որ Թրամփը հոգեմետության նշաններ է ցուցաբերում15:18, 22 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան հենց սկզբից չի վստահել Մեգան Մարքլին և կարծում էր, որ նա «զոմբիացրել» է արքայազն Հարրիին14:32, 22 հոկտեմբերի
«Փողը կդառնա անկարևոր». Իլոն Մասկը կանխատեսել է ապագան առանց արժույթի և նշել, թե ինչ կպատահի իր միլիարդների հետ14:09, 22 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգը սպառնացել է լքել Կալիֆոռնիան և վաճառել իր 110 միլիոն դոլարանոց առանձնատունը՝ միլիարդատերերի հարկի պատճառով