15 տարի անց ֆրանսիացի լեգենդար երգչուհի Լարա Ֆաբիանը վերադարձավ Երևան՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմ. երեկ՝ հունիսի 8-ին, համալիրի լեփ-լեցուն դահլիճում կայացավ երգչուհու երևանյան մեծ մենահամերգը:
Ֆաբիանը կատարեց իր երգացանկի ամենահայտնի ու սիրելի երգերը՝ հանդիսատեսին պատմելով դրանց ստեղծման ու իր կյանքում այդ երգերի կարևորության մասին: Երգչուհու հզոր ձայնի յուրաքանչյուր հնչյուն փշաքաղեցնող էր ու արձագանքում էր հանդիսատեսի մարմնով: Նրա կատարումներն ուղեկցվում էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Նվագախմբի նվագակցությունն էլ ավելի կենդանի ու ապրեցնող էր դարձնում յուրաքանչյուր նոտա:
Երգչուհու հանդիսատեսը լուռ ու ուշադիր լսում էր նրա կատարումները, ամեն երգից առաջ և հետո ոգևորում բուռն ծափողջույններով, «ես քեզ սիրում եմ» արտահայտություններով ու ծաղկեփնջերով: Ավելի բախտավորներին հաջողվեց հենց բեմի մոտ լուսանկարվել սիրելի արտիստի հետ, իսկ վերջինը ժպտում էր ու փորձում հետաքրքիր կեցվածք ընդունել գեղեցիկ լուսանկարների համար:
«Ուրախ եմ լինել Հայաստանում և հանդիպել այսքան բարեհամբույր մարդկանց, ովքեր ստիպում են քեզ տանը զգալ»,-կիսվեց նա:
Ֆաբիանը համերգին ընտրել էր հայ դիզայների զգեստ, որի մասին կպատմենք ավելի ուշ:
Համերգը եզրափակվեց ամենասպասված հիթերով՝ Je Suis Malade, Je t’aime և Adagio, որոնք տարիներ շարունակ համարվում են երգչուհու այցեքարտը:
Համերգը կազմակերպել էին Mezzo Production-ը և Eventpro ընկերությունը:
Հավելենք, որ Լարա Ֆաբիանը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ելույթ էր ունեցել նաև 2011 թ-ին՝ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում:
Սյունե Առաքելյան, Լիանա Աղաջանյան
Լուսանկարը՝ Ղևոնդ Գալուստյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 24 սեպտեմբերի
Z սերունդը ցանկանում է սեքս, բայց վախենում է հետևանքներից. Ինչու են երիտասարդ ամերիկացիները ավելի ու ավելի հաճախ հրաժարվում սեռական հարաբերություններից22:31, 24 սեպտեմբերի
Պանիրը թույլատրելի է, կարագը՝ զգուշությամբ. գիտնականները պարզել են, թե որ ճարպոտ սննդամթերքներն են իսկապես առողջարար21:16, 24 սեպտեմբերի
Աթենքը մարտահրավեր է նետում Դուբային. Ինչպես է հին մայրաքաղաքը վերածվում հարուստ արտագաղթողների համար նոր դրախտի20:10, 24 սեպտեմբերի
Քրեական անցյալով շքեղություն. Cartier մատանիները, Hermès-ի և Louis Vuitton-ի պայուսակները սկանդալից հետո վաճառվում են 2.4 միլիարդ դոլարով19:29, 24 սեպտեմբերի

16:44, 24 սեպտեմբերի
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահը զարմացրել է կրակոտ վերականգնողական ընթացակարգով16:19, 24 սեպտեմբերի
Բաց թևերը հանգեցրել են սկանդալի. դատավորը նկատողություն է արել փաստաբանին, իսկ կին գործընկերները վատաբանել են չափազանց բաց զգեստի համար15:16, 24 սեպտեմբերի
Bentley-ն ներկայացրել է իր առաջին «մատչելի» էլեկտրական ամենագնացը՝ Torcal-ը, 230,000 դոլարով14:53, 24 սեպտեմբերի
Համբույրներ, տնքոցներ և սեքսի իմիտացիա. Միլանում Diesel–ի շոուն ցնցել է հանդիսատեսին14:23, 24 սեպտեմբերի
Քիթ Հարինգտոնը կրկին խոսել է «Գահերի խաղի» Ջոն Սնոուի սփին-օֆֆի մասին. «Կա տարբերակ, որի դեպքում այն կարող է աշխատել»13:45, 24 սեպտեմբերի
«Երեխաները թաքնվել էին պահարաններում». Ջիգանը 10-ժամյա մղձավանջ է հրահրել՝ կրակոցներով և պատանդ վերցնելով էլիտար թաղամասում13:21, 24 սեպտեմբերի
Արքայազն Հարրին ԱԲ–ն անվանել է «գլխավոր շողոքորթ» և կոչ արել պաշտպանել երեխաներին դրանից