Մեծ Բրիտանիայի ամենատարեց պարողը նշել է իր 100-ամյակը և խոստացել է «շարունակել թեժացնել մթնոլորտը», այն բանից հետո, երբ նրա կրակոտ շարժումներով կարճ տեսանյութը վիրուսային է դարձել և համանցանցում հավաքել 1.5 միլիոն դիտում։
Բեռնարդ Գիլբերտը սկսել է պարել դեռևս 1942 թվականին, երբ 16 տարեկանում կոտրել է ոտքը ռեգբի խաղալիս։ Չնայած ռեգբիի կոշիկները նրբագեղ պարային կոշիկներով փոխարինելու իր սկզբնական դժկամությանը, Բեռնարդը ապացուցել է, որ բնատուր տաղանդ ունի։ Նա ավելի քան ինը տասնամյակ կրքոտ է եղել ֆոքստրոտով և ջայվով, և վերջերս սկսել է իր տեսանյութերը տարածել համացանցում։
Նրա վերջին 21 վայրկյան տևողությամբ պարը սենսացիա է առաջացրել՝ հավաքելով ավելի քան 1.5 միլիոն դիտում։
«Պարը իմ ամբողջ կյանքն է եղել, բայց միշտ չէ, որ այդպես է եղել», - խոստովանում է 100–ամյա արտիստը։ «Դեռահաս տարիքում ես բավականին լավ ռեգբի խաղացող էի. սպորտը իմ հիմնական կիրքն էր, բայց մի խաղի ժամանակ ես ծանր կոտրվածք ստացա։ Ոսկորը լավացավ, բայց, ցավոք, մկանները չվերականգնվեցին։ Բժիշկները մի շարք վարժություններ նշանակեցին, բայց ոչինչ չօգնեց։ Երբ հարցրի, թե արդյոք երբևէ կկարողանամ կրկին դաշտ դուրս գալլ, նրանք խորհուրդ տվեցին կախել խաղակոշիկներս մեխից»։
Բժիշկները երիտասարդին անսպասելի խորհուրդ են տվել. «Գնա պարելու»։
«Ես պարզապես ծիծաղեցի և կտրուկ ասացի, որ երբեք դա չեմ անի», - հիշում է Բեռնարդը։ «Բայց ընկերուհիս գրեթե քարշ տվեց ինձ դասի։ Սկզբում ես նույնիսկ ամաչում էի ներս մտնել. պարզապես կանգնած էի դռան մոտ։ Դասի կեսին ուսուցչուհին այնքան հոգնեց դրանից, որ մոտեցավ և ուժով քարշ տվեց ինձ սենյակ։ Նա ասաց. «Կամ դուրս արի այստեղից, կամ ներս մտիր»։ Ես ներս մտա և կախվածություն ձեռք բերեցի։ Հենց այդ պահին սիրահարվեցի պարին»։
Պարը որպես փրկություն և երկարակեցության գաղտնիք
Բեռնարդը իր ողջ կյանքի ընթացքում կրել է ֆոքստրոտի և ջայվի հանդեպ իր կիրքը, և 74 տարեկանում նա նույնիսկ դարձել է որակավորված պարի ուսուցիչ: Բեռնարդն այժմ ապրում է Վուսթերի Ֆերնհիլ Հաուս թոշակառուների տանը, որտեղ նա դեռևս զարմացնում է անձնակազմին և բնակիչներին իր անհավանական քայլերի արագությամբ և շարժումների հեշտությամբ: Նա թոշակի անցնելու մտադրություն չունի։
«Ես պաշտում եմ պարը: Հենց որ մտնում եմ պարահրապարակ, մոռանում եմ մնացած ամեն ինչի մասին: Ես ամբողջությամբ կենտրոնանում եմ իմ շարժումների վրա. պարը բառացիորեն ինձ կյանքի է վերադարձնում», - անկեղծացել է 100-ամյա բրիտանացի պարողը։
Բեռնարդը սկսել է դասավանդել իր սիրելի կնոջ և պարային հիմնական զուգընկերոջ մահից հետո՝ 26 տարի առաջ։
«Նա սիրում էր պարահանդեսային պարերը և միշտ շատ ամուր գրկում էր ինձ... Պարը լավ է ոչ միայն ֆիզիկական առողջության, այլև մտքի համար»: Դուք պետք է անընդհատ հիշեք քայլերն ու հաջորդականությունները. դուք չեք կարող թուլանալ. «Ձեզ անհրաժեշտ է 100% կենտրոնացում»։
«Բերկլի Քեըր Գրուփ»-ի ներկայացուցիչ Տանիա Սկերիտը, որը կառավարում է ծերանոցը, նշում է, որ երաժշտությունը հրաշքներ է գործում տղամարդու համար։ «Երբ Բեռնարդը վեր է կենում, և մենք նվագում ենք նրա սիրելի մեղեդիները, նա մեր աչքերի առաջ փոխակերպվում է։ Նա դառնում է բոլորովին այլ մարդ։ Կարող եք տեսնել, թե ինչպես է նա հանգստանում, և լայն, երջանիկ ժպիտը երբեք չի հեռանում նրա դեմքից։ Այսպիսի պահերի համար ենք մենք աշխատում»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ19:30, 8 սեպտեմբերի
Վալենտինո Շոտտին Fantini-ի պատմությունը ներկայացրեց Հայաստանում19:15, 8 սեպտեմբերի
Արյուն, ոսկորներ և Դրակուլա. հնաոճ վամպիրների որսի հավաքածուն հայտնվել է առցանց աճուրդում16:32, 8 սեպտեմբերի
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ, բայց նրանց միջև սեքս չկա. «Մենք պարզապես շատ ենք սիրում իրար»16:28, 8 սեպտեմբերի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»15:39, 8 սեպտեմբերի
Ֆիբի Բրիջերսը ցնցել է Վենետիկը իր չսափրված ոտքերով15:20, 8 սեպտեմբերի
Թերի Հեթչերը կդառնա նոր Միրանդա Փրիստլի. «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղը կգրավի պոդիումը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլում14:41, 8 սեպտեմբերի
Միլիոնատեր Էնդրյու Գարֆիլդը պատերազմ է հայտարարել միլիարդատերերի դեմ և անմիջապես ծաղրի առարկա դարձել համացանցում