«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հուղարկավորություն՝ յուրահատուկ անակնկալով. Ամստերդամում կիսամերկ պարուհին մերկապար է ցուցադրել դագաղների միջև ընկած ձողի վրա

15:38, 11 հուլիսի

Նիդեռլանդներից մի խենթ տեսանյութ է տարածվում համացանցում, որտեղ կիսամերկ պարուհին ցուցադրում է հուզիչ էրոտիկ ներկայացում հուղարկավորության արարողության ժամանակ։ Աղջիկը պտտվում էր ձողի վրա Queen խմբի «The Show Must Go On» հիթի ներքո։ NYP-ի տվյալներով՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում Ամստերդամում նկարահանված տեսանյութը հավաքել է ավելի քան հինգ միլիոն դիտում։

Հաղորդագրությունը հրապարակվել է Իեդե Հորն Ուիտվաարտզորգի (@iedehoornuitvaartzorg) կողմից։

Էրոտիկ ներկայացումը տեղի է ունեցել բեմում՝ անմիջապես երկու փակ դագաղների և մահացած զույգի դիմանկարների հետևում, որոնք իրենց կենդանության օրոք ստրիպտիզ ակումբ էին ունեցել հայտնի Կարմիր լապտերների թաղամասում։ Բացահայտող հագուստով շիկահերը պտտվում էր ձողի վրա ևպտույտներով հնարքներ էր կատարում ռոք հիմնի ներքո՝ սգացողներին մի փոքր ցնցելով։

Ինչպես պարզվում է, գիշերային ակումբի ղեկավարը մահացել է 1993 թվականին, բայց ընտանիքը որոշել է համատեղ հուղարկավորություն անցկացնել միայն հիմա՝ կնոջ մահից հետո։

Երեխաների ցանկությունը

Հուղարկավորության ռեժիսոր Լեդե Հորնը խոստովանել է, որ միշտ ձգտում է արարողությունները դարձնել «անմոռանալի», բայց նույնիսկ ինքը զարմացած էր մահացած զույգի երեխաների այդքան սուր խնդրանքից։

«Երբ ես զգուշորեն հարցրի, թե արդյոք նրանց ծնողների կյանքի գործը պետք է արտացոլվի արարողության մեջ, նրանք սկզբում տատանվում էին»,-ասում է գործակալության տնօրենը։ «Սակայն մի քանի օր անց նրանք ինձ հետ զանգահարեցին և ասացին. «Մենք որոշել ենք վարձել մերկապարուհի»»։

Դեպքն ինքնին տեղի է ունեցել անցյալ տարի, բայց տեսանյութը տարածվել է միայն այս շաբաթ, երբ ռեժիսորն այն տեղադրել էր առցանց։ Հորնը հավելել է, որ ամբողջ իրադարձությունը, ի վերջո, «ֆանտաստիկ» է անցել, չնայած հյուրերին անակնկալի է բերել։

«Նրանք, ովքեր եկել էին, զարմացած էին, բայց մյուս կողմից, նրանց համար դրանում ոչ մի արտառոց բան չկար»։ Հանդիսատեսի բոլոր անդամները շատ լավ գիտեին զույգի պատմությունը։ Այս շոուն կատարելապես արտացոլում էր այն մարդկանց կյանքը, որոնց մենք հրաժեշտ էինք տալիս։ «Չեմ կարծում, թե իմ փորձից որևէ մեկը կարող է գերազանցել դա»։

«Ես էլ եմ այսպես ուզում». համացանցի արձագանքը

Սոցիալական ցանցերի օգտատերերը բացարձակապես հիացած էին ելույթով։ Մեկնաբանությունները անմիջապես հեղեղվեցին Ֆրեդի Մերկուրիի երգացանկին վերաբերող կատակներով, և շատերը նույնիսկ սկսեցին պահանջել նմանատիպ շքեղ հրաժեշտներ իրենց ընկերներից։

«Շոուն պետք է շարունակվի», - կատակել է մեկնաբաններից մեկը։

«Եթե չեք կարող ինձ այսպիսի հուղարկավորություն կազմակերպել, ապա ընդհանրապես մի՛ թաղեք ինձ»,-կատակել է մեկ ուրիշը։

«Իմ ընկերներ, եթե սա կարդում եք, իմացեք, որ սա իմ վերջին կամքն ու կտակն է»,-եզրափակել է երրորդ բաժանորդը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search