Փոլ Ուեսլին, ով առավել հայտնի է «Վամպիրի օրագրերը» սերիալում Ստեֆան Սալվատորեի դերով, պաշտոնապես ամուսնացել է մոդել Նատալի Քուքենբուրգի հետ: Զույգը անցկացրել է մտերմիկ բացօթյա արարողություն, և նրանց ընտանի կենդանին առանձնահատուկ տեղ է զբաղեցրել հարսանիքում՝ լինելով քավորը։

26-ամյա Նատալին ուրախ առիթի մասին հայտարարել է Instagram-ում՝ հրապարակելով հարսանեկան լուսանկարների շարք՝ «Պարոն և տիկին... և քավոր տղան Գրեգ» մակագրությամբ։
Արարողությունը տեղի է ունեցել բացօթյա՝ արմավենիների մեջ: Լուսանկարներում նորապսակները երդումներ են փոխանակում, ձեռք ձեռքի տված և համբուրվում, մինչդեռ նրանց սիրելի շունը՝ Գրեգը, որը դարձել է հարսանիքի իսկական աստղը, նստած է նրանց կողքին։
Արարողության համար հարսնացուն ընտրել է Galia Lahav-ի պարզ սպիտակ զգեստ, իսկ 43-ամյա դերասանը ներկայացել է մուգ կապույտ կոստյումով և սև փողկապով։

Փոլ Ուեսլին Նատալիին ամուսնության առաջարկ էր արել անցյալ ամռանը՝ Իտալիայի Ամալֆի ափ կատարած ուղևորության ժամանակ։ Այնտեղ էր, որ նրանք մի քանի տարի առաջ ունեցել էին իրենց առաջին հանդիպումը։ Դերասանը հետագայում խոստովանել է, որ ինքը հատուկ այդ վայր է վերադարձել ամուսնության առաջարկ անելու համար, և չնայած հարսնացուն կռահել էր նրա ծրագրերը, այնուամենայնիվ, ուրախությունից արտասվել է։
Զույգի սիրավեպը առաջին անգամ բացահայտվեց 2022 թվականին, երբ նրանց միասին նկատեցին Իտալիայում։ Ուեսլին հետագայում բացահայտեց, որ Նատալիի հետ ծանոթացել է ամենադասական ձևով՝ Նյու Յորքի բարում։
Սա դերասանի երրորդ ամուսնությունն է։ Նախկինում նա ամուսնացած էր դերասանուհիներ Թորի ԴեՎիտտոյի և Ինես դե Ռամոնի հետ։ Վերջինս ներկայումս հարաբերությունների մեջ է Բրեդ Փիթի հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար