Կարա Դելևինը Playboy-ի ամառային համարի շապիկի աղջիկն է։ Շապիկի համար 33-ամյա մոդելը և դերասանուհին լուսանկարվել է առանց տաբատի՝ մարմինը ծածկելով ձեռքով։ Հարցազրույցում նա խոստովանել է, որ նկարահանումները համարում է բողոքի մի տեսակ։
Դելևինի խոսքով՝ տղամարդկանց համար նախատեսված պաշտամունքային ամսագիրը վերաիմաստավորելու հնարավորությունը ոգեշնչել է նրան համագործակցել դրա հետ։
«Playboy-ը միշտ եղել է շատ հետերոսեքսուալ հաստատություն։ Ահա թե ինչու այս նկարահանումները ինձ համար մի փոքր «կախարդանք» էին։ Հատկապես այն պատճառով, որ դրա վրա աշխատում էր կանանցից բաղկացած զարմանալի անձնակազմ, որոնցից շատերը ԼԳԲՏՔ+ համայնքից են։ Այն այնքան յուրահատուկ և զվարճալի էր», - ասել է Կարան։

Ամսագրին տված հարցազրույցում մոդելը նաև անկեղծորեն խոսել է ալկոհոլից և թմրանյութերից հրաժարվելուց հետո իր կյանքի մասին՝ խոստովանելով, որ դա փոխել է իր պատկերացումները մտերմության մասին։
«Սեքսը սթափ վիճակում՝ այն ամենից հետո, ինչ ես ապրել եմ, մարտահրավեր էր։ Բայց հիմա այն շատ ավելի խորն է և ավելի զգացմունքային։ Ես նախկինում չափազանց մեծ նշանակություն էի տալիս սեքսին և ուրիշների հավանությանը։ Ես կարծում էի, որ սեր և ընդունում եմ փնտրում սեքսի միջոցով»,-կիսվել է նա։

Ըստ Դելևինի՝ նա այսօր իր սեփական սեքսուալությունը տարբեր կերպ է ընկալում։ «Սեքսուալությունը նաև լեզու է։ Շատ կարևոր է ոչ միայն մտածել այն մասին, թե ինչպես են ուրիշները մեզ տեսնում, այլև սովորել սիրել ինքներս մեզ։ Սա նաև ինքնաճանաչման ճանապարհի մի մասն է»,-նշել է մոդելը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ19:30, 8 սեպտեմբերի
Վալենտինո Շոտտին Fantini-ի պատմությունը ներկայացրեց Հայաստանում19:15, 8 սեպտեմբերի
Արյուն, ոսկորներ և Դրակուլա. հնաոճ վամպիրների որսի հավաքածուն հայտնվել է առցանց աճուրդում16:32, 8 սեպտեմբերի
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ, բայց նրանց միջև սեքս չկա. «Մենք պարզապես շատ ենք սիրում իրար»16:28, 8 սեպտեմբերի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»15:39, 8 սեպտեմբերի
Ֆիբի Բրիջերսը ցնցել է Վենետիկը իր չսափրված ոտքերով15:20, 8 սեպտեմբերի
Թերի Հեթչերը կդառնա նոր Միրանդա Փրիստլի. «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղը կգրավի պոդիումը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլում14:41, 8 սեպտեմբերի
Միլիոնատեր Էնդրյու Գարֆիլդը պատերազմ է հայտարարել միլիարդատերերի դեմ և անմիջապես ծաղրի առարկա դարձել համացանցում