Արքայազն Հարրիի և Չարլզ III թագավորի երկար սպասված վերամիավորումը հույսեր է արթնացրել բրիտանական թագավորական ընտանիքում հնարավոր հաշտեցման վերաբերյալ: Այնուամենայնիվ, աղբյուրները People-ին հայտնում են, որ Սասեքսի դուքսի հարաբերությունները իր ավագ եղբոր՝ արքայազն Ուիլյամի հետ մնում են լարված։
Երկու եղբայրներին ծանոթ ներքին աղբյուրի խոսքով՝ նրանց միջև դեռևս որևէ շփում չկա։
«Ես կարծում էի, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ գոնե մի փոքր կհեշտանա: Բայց Ուիլյամի կողմից ոչինչ չի փոխվել: Նրանց միջև որևէ շփում չկա», - ասել է աղբյուրը։
Մեկ այլ աղբյուր եղբայրների հարաբերությունները նկարագրել է որպես «լիովին խզված»։
Չնայած այն հանգամանքին, որ Հարրին և Ուիլյամը հուլիսի 7-ին Լոնդոնում գտնվում էին միմյանցից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, հանդիպման ծրագրեր չկային: Մինչ Հարրին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում էր, Ուելսի արքայազնը Քեյթ Միդլթոնի հետ մասնակցեց Վինձորում անցկացվող ամենամյա բարեգործական պոլոյի մրցաշարին։
People-ի տվյալներով՝ եղբայրների միջև եղած անհամաձայնությունն արդեն ազդել է ընտանիքի հաջորդ սերնդի վրա: Ուիլյամի և Քեյթի երեխաները՝ արքայազն Ջորջը, արքայադուստր Շառլոտը և արքայազն Լուին, գործնականում որևէ կապ չունեն իրենց զարմիկների՝ արքայազն Արչիի և արքայադուստր Լիլիբեթի հետ, որոնք ապրում են Կալիֆոռնիայում։
Թագավորական կենսագիր Սայմոն Վիգարը կարծում է, որ արքայադուստր Դիանան խորապես կվշտանար ստեղծված իրավիճակից։
«Դիանան կհիասթափվեր, որ ամեն ինչ այսպես դասավորվեց, հատկապես հաշվի առնելով, թե որքան մտերիմ էին նրա որդիները», - նշել է նա։
Միևնույն ժամանակ, Հարրիի և հոր հարաբերությունները, կարծես, աստիճանաբար բարելավվում են։ Մեծ Բրիտանիա կատարած իր վերջին այցի ժամանակ Սասեքսի դուքսը հանդիպել է թագավոր Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի հետ, ինչպես նաև չորս տարվա ընթացքում առաջին անգամ երկիր է բերել իր կնոջը՝ Մեգան Մարքլին, և իրենց երեխաներին՝ արքայազն Արչիին և արքայադուստր Լիլիբետին։
«Նրանց հարաբերությունները բարելավվել են», - հայտնել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։
Արքայազն Հարրին ինքը նախկինում բազմիցս հայտարարել է, որ կցանկանար վերականգնել կապերը իր հարազատների հետ։ Անցյալ տարի BBC-ին տված հարցազրույցում նա խոստովանել է. «Ես կցանկանայի հաշտվել իմ ընտանիքի հետ։ Այս պայքարը շարունակելու իմաստ չկա»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:27, 1 հոկտեմբերի
90-ականների նորաձևության ուրվականը. Հեյլի Բիբերը վերակենդանացրել է Քերոլայն Բեսեթ-Քենեդիի պաշտամունքային կերպարը12:48, 1 հոկտեմբերի
Ռիհաննայի տան վրա կրակողը մեղադրվում է սպանության փորձի մեջ. Նրան սպառնում է ցմահ բանտարկություն12:29, 1 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը Փարիզում ճնշել է պապարացիներին. «Հանգստացեք և դադարեք ձեզ պահել խելագարի պես»12:13, 1 հոկտեմբերի
Ռիհաննայի մեկ տարեկան դուստրը վերստեղծել է մոր պաշտամունքային կերպարը Մեթ Գալայում11:54, 1 հոկտեմբերի
Ինչպես բացվեցին Ռուսական հոգևոր մշակույթի օրերը Երևանում11:39, 1 հոկտեմբերի
Թափանցիկ, համարձակ, սեքսուալ. Քիմ Քարդաշյանը թողարկել է SKIMS–ի սադրիչ հավաքածու11:18, 1 հոկտեմբերի
Ջիմ Քերին գաղտնի ամուսնացել է նկարչուհի Մին Ահի հետ10:48, 1 հոկտեմբերի
Սոցիալական ցանցերի աստղը մահացել է իր 107-ամյակի օրը10:26, 1 հոկտեմբերի
Միշել Օբաման ծաղրել է տղամարդկանց՝ ասելով, որ նրանք ծննդաբերությունը կվերածեն Օլիմպիական խաղերի09:00, 1 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 30 սեպտեմբերի
Ուրվական-միլիարդատերեր. Նրանք տիրապետում են միլիոնավոր մարդկանց սեռական ֆանտազիաներին, բայց ոչ ոք չգիտի նրանց դեմքերը22:29, 30 սեպտեմբերի
«Մերկ եղունգներ» վառ մանիկյուրի փոխարեն. գեղեցկության նոր միտումը BBC-ին սկանդալի մեջ է գցել