Արքայազն Հարրիի և Չարլզ III թագավորի երկար սպասված վերամիավորումը հույսեր է արթնացրել բրիտանական թագավորական ընտանիքում հնարավոր հաշտեցման վերաբերյալ: Այնուամենայնիվ, աղբյուրները People-ին հայտնում են, որ Սասեքսի դուքսի հարաբերությունները իր ավագ եղբոր՝ արքայազն Ուիլյամի հետ մնում են լարված։
Երկու եղբայրներին ծանոթ ներքին աղբյուրի խոսքով՝ նրանց միջև դեռևս որևէ շփում չկա։
«Ես կարծում էի, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ գոնե մի փոքր կհեշտանա: Բայց Ուիլյամի կողմից ոչինչ չի փոխվել: Նրանց միջև որևէ շփում չկա», - ասել է աղբյուրը։
Մեկ այլ աղբյուր եղբայրների հարաբերությունները նկարագրել է որպես «լիովին խզված»։
Չնայած այն հանգամանքին, որ Հարրին և Ուիլյամը հուլիսի 7-ին Լոնդոնում գտնվում էին միմյանցից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, հանդիպման ծրագրեր չկային: Մինչ Հարրին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում էր, Ուելսի արքայազնը Քեյթ Միդլթոնի հետ մասնակցեց Վինձորում անցկացվող ամենամյա բարեգործական պոլոյի մրցաշարին։
People-ի տվյալներով՝ եղբայրների միջև եղած անհամաձայնությունն արդեն ազդել է ընտանիքի հաջորդ սերնդի վրա: Ուիլյամի և Քեյթի երեխաները՝ արքայազն Ջորջը, արքայադուստր Շառլոտը և արքայազն Լուին, գործնականում որևէ կապ չունեն իրենց զարմիկների՝ արքայազն Արչիի և արքայադուստր Լիլիբեթի հետ, որոնք ապրում են Կալիֆոռնիայում։
Թագավորական կենսագիր Սայմոն Վիգարը կարծում է, որ արքայադուստր Դիանան խորապես կվշտանար ստեղծված իրավիճակից։
«Դիանան կհիասթափվեր, որ ամեն ինչ այսպես դասավորվեց, հատկապես հաշվի առնելով, թե որքան մտերիմ էին նրա որդիները», - նշել է նա։
Միևնույն ժամանակ, Հարրիի և հոր հարաբերությունները, կարծես, աստիճանաբար բարելավվում են։ Մեծ Բրիտանիա կատարած իր վերջին այցի ժամանակ Սասեքսի դուքսը հանդիպել է թագավոր Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի հետ, ինչպես նաև չորս տարվա ընթացքում առաջին անգամ երկիր է բերել իր կնոջը՝ Մեգան Մարքլին, և իրենց երեխաներին՝ արքայազն Արչիին և արքայադուստր Լիլիբետին։
«Նրանց հարաբերությունները բարելավվել են», - հայտնել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։
Արքայազն Հարրին ինքը նախկինում բազմիցս հայտարարել է, որ կցանկանար վերականգնել կապերը իր հարազատների հետ։ Անցյալ տարի BBC-ին տված հարցազրույցում նա խոստովանել է. «Ես կցանկանայի հաշտվել իմ ընտանիքի հետ։ Այս պայքարը շարունակելու իմաստ չկա»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը