Քրիս Ջենների մոր՝ Մերի Ջո «Էմ Ջեյ» Շենոնի մահից հետո Քիմ Քարդաշյանը նույնպես հուզիչ գրառում է արել։ 45-ամյա աստղը հրապարակման մեջ իր սիրելի տատիկին՝ անվանել է իր «լավագույն ընկերուհին»։
«Իմ սիրելի տատիկ Էմ Ջեյ, իմ լավագույն ընկերուհին, իմ մտերիմ ընկերուհին և իմ հավերժական երկվորյակը... Դու մեր ամբողջ ընտանիքին սովորեցրել ես ամենակարևորը՝ որ ընտանիքը միշտ առաջին տեղում է։ Սրանք արժեքներ են, որոնք մենք կկրենք մեզ հետ մեր ողջ կյանքի ընթացքում»,-գրել է Քիմը։
Նա հիշել է, որ հենց իր տատիկն է իրեն առաջին աշխատանքը տվել Shannon & Co.-ում՝ Սան Դիեգոյում իր սեփական մանկական խանութում։
«Դու ինձ տվեցիր իմ առաջին աշխատանքը և սովորեցրեցրիր աշխատասիրություն, ուժ և ինքնավստահություն։ Դու միշտ հավատացել ես ինձ, աջակցել ինձ և այն մարդն ես եղել, որի կողքին ես ինձ անվտանգ եմ զգացել»,-ասել է Քարդաշյանը։
«Գիտեմ, որ հիմա խաղաղության մեջ ես։ Գրկիր պապիկ Հարրիին, մորաքույր Կարենին և հայրիկիս ինձ համար։ Դուք միշտ կլինեք իմ մի մասը։ Ես անսահման սիրում եմ քեզ և հավերժ կկարոտեմ», - գրել է նա՝ եզրափակելով գրառումը. «Դու մեզանից լավագույնն էիր»։
Գրառման մեջ Քիմը նաև կիսվել է իր տատիկի վերջին հաղորդագրությամբ։ Այնտեղ Մ.Ջեյը հույս է հայտնել, որ իր 10 ծոռները կօգնեն աշխարհը դեպի լավը փոխել։
«Ես աղոթում եմ, որ իմ 10 ծոռները կարողանան օգնել փրկել մեր մոլորակը, գտնել կլիմայի փոփոխության և աղտոտման լուծումներ, դադարեցնել այս գեղեցիկ Երկրի ոչնչացումը և կատարել իրենց կարևոր առաքելությունը այս աշխարհում»։
Գրառումից հետո որոշ հետևորդներ զարմացել են, որ Քիմը վերջերս լուսանկարներ էր հրապարակել լճի մոտ ընտանեկան արձակուրդից։ Աստղը բացատրել է, որ գրառումը նախապես պլանավորված էր։
«Այն ավտոմատ կերպով հրապարակվել է Մ.Ջեյին կորցնելուց մի քանի օր առաջ։ Ես վերջին շաբաթն եմ եղել մայրիկիս և տատիկիս հետ, և հիմա իմ մտքերը միայն իմ ընտանիքի հետ են։ Մենք շատ ենք սիրում նրան և անչափ կարոտում ենք»,- բացատրել է Քարդաշյանը։
Մերի Ջո Շենոնը 91 տարեկան էր։ Մ.Ջեյը մշտական հյուրընկալող էր «Keeping Up with the Kardashians» ընտանեկան ռեալիթի շոուում և երկար տարիներ մնացել է երկրպագուների սիրելիներից մեկը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:17, 30 սեպտեմբերի

13:30, 30 սեպտեմբերի
ReA Academy Lab-ի բաց կանչ միջին փորձառություն ունեցող մասնագետների համար13:14, 30 սեպտեմբերի
Չորս Rolex Daytona վաճառվել է 49.5 միլիոն դոլարով՝ գերազանցելով բոլոր ժամանակների ռեկորդը12:49, 30 սեպտեմբերի
Անցյալի թագավորական ուրվականները վերադարձել են. արքայազն Ուիլյամը բախվել է իր հորեղբոր «դավաճանությանը»12:15, 30 սեպտեմբերի
«Պարզապես հոգնած մայր». Սերենա Ուիլյամսը ազնվորեն ցույց է տվել, թե ինչպիսին է կյանքը երկու դուստրերի հետ11:39, 30 սեպտեմբերի
Ինչու էր Սիլվեստր Ստալոնեն ուզում կոտրել Ռիչարդ Գիրի ատամները11:14, 30 սեպտեմբերի
Թոմ Քրուզը վիրուսային տեսանյութի հերոս է դարձել՝ փորձելով մխիթարել մի կնոջ, որը պարզապես թերթում էր իր հեռախոսը10:55, 30 սեպտեմբերի
Քենդալ Ջենների և Ջեյքոբ Էլորդիի փարիզյան զբոսանքն ավարտվել է պապարացիների հետ բախմամբ10:26, 30 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը ստորագրել է 45,000 դոլար արժողությամբ՝ կոկորդիլոսի կաշվից Birkin-ի վրա և սարսափել09:00, 30 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 29 սեպտեմբերի
Փարթամ և սադրիչ. Meta-ի AI թալիսմանը անսպասելիորեն դարձել է հանրության ցանկության առարկա22:32, 29 սեպտեմբերի
360 միլիոն դոլար` վեց ամսվա ընթացքում. Amouage օծանելիքի տունը աննախադեպ աճ է գրանցել