«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 23-րդ անգամ գրեց երևանյան կինոփառատոնային պատմության հերթական հիշարժան էջը։ Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ երեկ՝ հուլիսի 19-ին, Կինոյի տանը, որտեղ էլ հայտարարվեցին այս տարվա գլխավոր հաղթողներն ու մրցանակակիրները։
Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվեց Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» (The Currents) ֆիլմին։ «Արծաթե ծիրան» մրցանակին արժանացավ Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանի «Անցյալ․ ապառնի․ շարունակական» (Past, Future, Continuous) ֆիլմը, իսկ Սեբաստիան Բրամեսհուբերի «Լոնդոն» (London) ֆիլմը ստացավ միջազգային ժյուրիի հատուկ հիշատակում։
Посмотреть эту публикацию в Instagram
Տարածաշրջանային մրցույթում գլխավոր՝ «Ոսկե ծիրան» մրցանակը բաժին հասավ Ամիր Ազիզիի «Ամիրի հոգում» (Inside Amir) ֆիլմին, իսկ «Արծաթե ծիրանը»՝ Ալեքսանդրե Քոբերիձեի «Չորացած տերև» (Dry Leaf) ֆիլմին։ Վերջինը նաև արժանացավ FIPRESCI մրցանակին, որը շնորհվում է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից։
Կարճամետրաժ ֆիլմերին նվիրված «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանը» նվաճեց Սերուժ Հովսեփյանի «Մենավոր երկխոսություններ» (Dialogues Solitaire) ֆիլմը, որը նաև արժանացավ Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ Այս անվանակարգում «Արծաթե ծիրան» մրցանակը ստացավ Օվսաննա Գևորգյանի «Վարձու սգավորներ» (Paid Mourners) ֆիլմը։
Ժյուրին հատուկ հիշատակումների արժանացրեց նաև Սոնա Խաչատրյանի «Ռելիքվիա» (Relic) և Արթուր Սահակյանի «Մենակ երկուսով» (Together Alone) ֆիլմերը։ Իսկ Թերեզա Նվոտովայի «Հայրը» ֆիլմը ստացավ Հայաստանում և Վրաստանում տարածման մրցանակ, որը ներառում է 6 000 եվրոյի դրամական աջակցություն՝ ֆիլմի տարածաշրջանային տարածումն ապահովելու նպատակով։
Երեկոյի ընթացքում հանձնվեցին նաև փառատոնի պատվավոր մրցանակները։ «Փարաջանովյան թալեր» մրցանակը ստացավ տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Մահմուդ Քալարին, իսկ «Վարպետ» մրցանակը հանձնվեց Հոլիվուդի ամենահեռանկարային պրոդյուսերներից մեկին՝ Սև Օհանյանին, ինչպես նաև կինոռեժիսոր և կինոգետ Մարկ Քազընսին։
23-րդ «Ոսկե ծիրան»-ը եզրափակվեց Գոդֆրի Ռեջոյի «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ՝ ամփոփելով կինոյի հերթական տոնական շաբաթը Երևանում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:08, 28 հոկտեմբերի
«Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում16:51, 28 հոկտեմբերի
«Ես գիտեմ՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու». Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին16:05, 28 հոկտեմբերի
Էվելինա Խանոյանի 31-ամյակն ու անակնկալը՝ հյուրերին (VIDEO)15:30, 28 հոկտեմբերի
Վանեսա Թրամփը քաղցկեղը հաղթահարելուց հետո Թայգեր Վուդսի հետ ապագայի ծրագրեր է կազմում14:05, 28 հոկտեմբերի
Միխայիլ Բոյարսկին կրկին վերադարձել է «Երեք հրացանակիրների» աշխարհ13:05, 28 հոկտեմբերի
Բիանկա Սենսորին հերթական նորաձև սադրանքն է արել՝ բյուրեղներով զարդարված բոդիով12:47, 28 հոկտեմբերի
«Մարդիկ անընդհատ ինձ այդ մասին են հարցնում». Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին11:30, 28 հոկտեմբերի
Քևին Ջոնասը պատահաբար իր սեռական օրգանի լուսանկարն է ուղարկել ֆուտբոլային չաթում10:18, 28 հոկտեմբերի
«Սերը մեզ բերեց այստեղ». Էլեն Սաֆարյանի առաջին հրապարակումն ամուսնությունից հետո09:00, 28 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց