«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Մսի լեռ, կարկանդակ և վիկինգների սաղավարտ. Էրլինգ Հոլանդը Աշխարհի առաջնությունից հետո էպիկական խնջույք է կազմակերպել իր 26-ամյակի առթիվ

10:30, 22 հուլիսի

Էրլինգ Հոլանդն Աշխարհի առաջնությունից հետո իր արձակուրդի ժամանակ իր 26-ամյակը նշել է շքեղ տոնական խնջույքով։

«Մանչեսթեր Սիթիի» աստղը կարևոր դեր խաղաց Նորվեգիայի համար այս ամռանը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած մրցաշարում՝ իր երկիրը տանելով դեպի Աշխարհի առաջնությունում լավագույն արդյունքի, նախքան քառորդ եզրափակիչում Անգլիային պարտվելը։

IMG_2508.jpeg (90 KB)

Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկին մնացել էր ընդամենը մի քանի շաբաթ, և Հոլանդը որոշեց լիցքաթափվել և մեկնել երկար սպասված արձակուրդի՝ հանգստանալով Սարդինիայի ծովափին իր ընկերուհու՝ Իզաբել Հաուգսենգ Յոհանսենի հետ։

Սոցիալական ցանցերում հոբելյարը ցուցադրել է իր անհավանական խնջույքը։

Գեղատեսիլ ծովային տեսարանների ֆոնին սեղանը լի էր ոսկորով խորոված մսի տպավորիչ չափաբաժիններով, երշիկեղենի, նրբաբլիթների, ձվերի, բեյգլների, մրգերի և աղանդերի ու խմորեղենի աշտարակով։

Էրլինգը հրապարակել է իր լուսանկարը, որտեղ նա հանգստանում է զբոսանավի վրա՝ կրելով եղջյուրավոր վիկինգների սաղավարտ, մակագրելով այն. «26 տարեկան։ Հիանալի է»։

IMG_2509.jpeg (89 KB)

6000 կալորիականության գաղտնիքը. Ինչից է բաղկացած «Հրեշի» դիետան

Հոլանդը հայտնի է Պրեմիեր լիգայի ամենաէքստրեմալ դիետաներից մեկին հետևելով. միջինում նա օրական սպառում է ահռելի 6000 կալորիա՝ իր անհավանական կազմվածքը պահպանելու համար։

Սիթիի հարձակվողի ճաշացանկում պարբերաբար ներառված են ցլի սրտեր և լյարդ։

IMG_2510.jpeg (130 KB)

Նրա կանոնավոր գնումների թվում, ինչպես երևում է նրա YouTube-յամ ալիքում, կան հսկայական խորովածի սթեյքեր, մեղր և կաթ։ Նորվեգացին անչափ սիրում է կաթ (հատկապես թարմը) և մի անգամ այն ​​անվանել է իր «կախարդական դեղամիջոցը»։

Էրլինգը սիրում է կաթը համադրել թթխմորով հացի վրա ձվի և թխկու օշարակով սուրճի հետ։ Ճաշի համար հարձակվողը հաճախ ուտում է ծովային լոքո՝ սպարժով և տապակած բրինձ՝ ձվով։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search