Իտալացի կինոաստղ Օրնելլա Մուտին և նրա դուստրը՝ Նիկե Ռիվելլին, պլանավորում են պաշտոնապես ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ռիվելիի խոսքով՝ այս քայլը կօգնի նրանց իրենց տանը զգալ Ռուսաստանում։ Նա ընդգծել է, որ իրենց որոշումը բխում է իրենց պատմության և արմատների նկատմամբ խորը հարգանքից։
«Մենք դիմում ենք Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, որպեսզի իսկապես տանը զգանք մեզ։ Մենք ռուսական արմատներ ունենք. մենք չենք կարող ժխտել մեր ծագումը, մեր ընտանիքը և մեր ընկերներին», - հայտարարել է դերասանուհու դուստրը։
Ռիվելլին նաև նշել է շատ իտալացիների ջերմ վերաբերմունքը ռուսական մշակույթի և ժողովրդի նկատմամբ՝ հիշելով կորոնավիրուսի համավարակի ժամանակ ռուսների կողմից Իտալիային ցուցաբերված օգնությունը։ Ընտանիքը նաև քննարկում է Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում անշարժ գույք գնելու հնարավորությունը, որպեսզի այնտեղ կարողանան ապրել նաև այլ հարազատներ։
Սա դերասանուհու առաջին փորձը չէ ռուսական անձնագիր ստանալու համար։ 2022 թվականի փետրվարի սկզբին «Կամակոր կնոջ սանձահարումը» ֆիլմի աստղը հայտարարել է, որ սկսել է հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը, բայց գործընթացը երբեք չի ավարտվել։
Օրնելլա Մուտիի մայրական կողմի տատիկն ու պապիկը Սանկտ Պետերբուրգից էին, որոնք 1917 թվականի հեղափոխությունից հետո տեղափոխվել էին Էստոնիա։
Դերասանուհին բազմիցս այցելել է երկիր՝ ստեղծագործական նախագծերին մասնակցելու համար և միշտ բացահայտ խոսել է իր ռուսական արմատների նկատմամբ սիրո մասին։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Մուտին արդեն իսկ ունի երեք սենյականոց բնակարան մայրաքաղաքում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 19 սեպտեմբերի
Միլիարդատերերը փորձում են խաբել մահվանը, բայց ֆիզիկոսը նրանց ջանքերը անվանել է «ժամանակի վատնում»18:23, 19 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է միլիարդատիրոջ հետ հանդիպելը. շքեղ կյանք, մասնավոր ինքնաթիռ և շատ տարօրինակ նախապայման սեքսից առաջ17:35, 19 սեպտեմբերի
«Hahaha LA». Երբ մանկական հագուստը դառնում է մշակութային կամուրջ17:10, 19 սեպտեմբերի
10 տարվա միայնությունից հետո Անջելինա Ջոլին պատրաստ է նոր սիրո և արդեն գիտի, թե ինչպիսին պետք է լինի իր տղամարդը16:19, 19 սեպտեմբերի
Պենտագոնի «Յոկո Օնո». Փիթ Հեգսեթի կինը «նրան բռի մեջ է պահում»15:16, 19 սեպտեմբերի
Մատանի, հակաբեղմնավորիչներ և կպչուն հաղորդագրություններ. Քիմ Քարդաշյանին հաջողվել է պաշտպանություն ստանալ իր չորս երեխաների համար14:27, 19 սեպտեմբերի
Կնոջից՝ կրկին տղամարդ. ռեալիթի շոուի աստղը որոշել է կրկին տղամարդ դառնալ13:20, 19 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի եղբայրը հայտարարել է, որ Չարլզ III-ը նրա մահից հետո այնպես էր խոսում, «ասես վիճակախաղում հաղթած մարդ լիներ»12:38, 19 սեպտեմբերի
Թաթա Սիմոնյանին՝ 20 միլիոն դրամ, Արման Հովհաննիսյանին՝ ավելի քան 17 միլոն դրամ. ով՝ որքան հոնորար է ստանալու Անկախության օրվա համերգի ելույթի համար12:08, 19 սեպտեմբերի
Արձակուրդն ավարտվում է, իսկ անհանգստությունը սկսվում է․ ինչո՞ւ չենք ուզում վերադառնալ աշխատանքի11:38, 19 սեպտեմբերի
Գազարի լվացում՝ լվացքի մեքենայում. բլոգերի անսովոր հնարքը զայրացրել է օգտատերերին11:17, 19 սեպտեմբերի
Ռուսական դրամատիկական թատրոնը բացեց 89-րդ թատերաշրջանը «Սովորական պատմություն» ներկայացմամբ