Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 18-ին բացեց իր 89-րդ թատերաշրջանը՝ Իվան Գոնչարովի համանուն վեպի հիման վրա բեմադրված «Սովորական պատմություն» ներկայացմամբ, որը վերջին շրջանում արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և ներկայացվել միջազգային մի շարք թատերական փառատոներում, այդ թվում՝ Չեխովյան միջազգային թատերական փառատոնում։

Թատրոնի համար ակտիվ էր նաև ամառային շրջանը։ Արձակուրդային ժամանակահատվածում բեմադրվել են երկու կամերային ներկայացումներ՝ «Թումաչ ռոմանտիկը»՝ Նիլ Սայմոնի պիեսի հիման վրա, և Բաբկեն Զաքարյանի «ՆեԵսենին» մոնոներկայացումը։

Սեպտեմբեր ամսվա խաղացանկը հագեցած է․ թատրոնի բեմահարթակներում հանդիսատեսին կներկայացվեն ինչպես սիրված հին, այնպես էլ նոր բեմադրություններ․ «Յամա» ըստ Ա․ Կուպրինի, «Համլետ․ Collapse» ըստ Ու․ Շեքսպիրի․․․


89-րդ թատերաշրջանը թատրոնը նախատեսում է շարունակել նոր բեմադրություններով։ Թատերաշրջանի ընթացքում նախատեսվում են Անտոն Չեխովի «Երեք քույր» (բեմադրությունը՝ Սուրեն Շահվերդյանի), Ս․Ստրատիևի «Ավտոբուս» (ՀՀ ժող․ արտիստ Արմեն Խանդիկյանի) ներկայացումների պրեմիերաները։ Ամանորին՝ հանդիսատեսին կներկայացվի նաև մանկական «Տասներկու ամիս» ներկայացումը․ աշխատանքներն արդեն սկսվել են։

Շարունակվելու է թատրոնի ակտիվ փառատոնային գործունեությունը։ Հոկտեմբերին «Թումաչ ռոմանտիկը» կներկայացվի «Թատերական Լոռի» և Արտաշատի թատերական փառատոներին։ Միաժամանակ բանակցություններ են ընթանում միջազգային մի շարք թատերական փառատոների կազմակերպիչների հետ՝ թատրոնի ներկայացումները միջազգային հարթակներում ներկայացնելու նպատակով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»