«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հողաթափեր և 25,000 դոլարանոց Hermès․ Նաոմի Քեմփբելը լյուքս դասի լողափնյա կերպար է ցուցադրել Իբիցայում

13:20, 28 հուլիսի

Նաոմի Քեմփբելը նավարկության է մեկնել սուպերզբոսանավով՝ մեկ կերպարում վարպետորեն համադրելով պարզ ռետինե հողաթափերն ու հնգանիշ արժողությամբ դիզայներական պայուսակը։

кэмп.jpg (111 KB)

Շաբաթ օրը 56-ամյա սուպերմոդելին պապարացիները ֆիքսել են Իբիցայում՝ զբոսանավ բարձրանալու ճանապարհին։ Ծովային զբոսանքի համար Նաոմին ընտրել էր ծալքազարդերով փիրուզագույն ամառային զգեստ, բիկինի և Havaianas ռետինե հողաթափեր։ Այս ամենը նա համադրել էր 24,500 դոլար արժողությամբ վառ կապույտ Hermès Kelly Pochette պայուսակի հետ։

кэмп1.jpg (96 KB)

Լողափնյա «բոհո-շիկ» կերպարը պոդիումի աստղն ամբողջացրել էր «կատվի աչք» ոճի արևային ակնոցով, բազմաշերտ ոսկյա շղթաներով, ծղոտե գլխարկով և ուլունքավոր ապարանջաններով։

кэмп2.jpg (99 KB)

Անձնական թիկնապահն իր մոտ պահել է նրա լողափնյա պայուսակն ու ուղեկցել մոդելին դեպի նավակը, որն էլ Նաոմիին հասցրել է Force Blue-ի բորտ։ Սա 70-մետրանոց հետազոտական սուպերզբոսանավ է, որն իր մեջ կարող է մինչև 12 հյուր և անձնակազմի 21 անդամ տեղավորել։

кэмп3.jpg (85 KB)

Հատկանշական է, որ նախկինում նավը պատկանել է «Ֆորմուլա-1»-ի Alpine թիմի նախկին ղեկավար Ֆլավիո Բրիատորեին, որի հետ Քեմփբելը նշանված է եղել մինչև 2003 թվականի բաժանումը։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search