Սեմ Սմիթը The New York Times-ին տված հարցազրույցում պաշտոնապես հաստատել է, որ գրեթե երեք տարվա հարաբերություններից հետո նշանվել է իր ընկերոջ՝ 32-ամյա նորաձևության դիզայներ Քրիստիան Քոուենի հետ։
Սմիթի նշանադրությունը համընկավ նրա հինգերորդ ստուդիական ալբոմի՝ Hazel Eyes-ի, թողարկման հայտարարության հետ։ Երաժիշտը բացահայտել է, որ ալբոմի վերնագիրը հատուկ հարգանքի տուրք է իր փեսացուի աչքերի հմայիչ գույնին։
Սմիթը սկսել էր գրել ալբոմի առաջին երգը՝ «Everlasting Love»-ը, Քոուենի հետ իր առաջին հանդիպումից մեկ օր առաջ։ Չնայած արտիստի աշխատանքը հաճախ կապված է հուզիչ մելանխոլիայի և անպատասխան սիրո հետ, այս երգը, ըստ Սմիթի, իր առաջին ստեղծագործությունն էր՝ «փոխադարձ սիրո մասին»։
Զույգին առաջին անգամ նկատել են 2022 թվականի դեկտեմբերին Սպիտակ տանը՝ «Միասեռ ամուսնությունների պաշտպանության մասին» օրենքի ստորագրմանը նվիրված միջոցառման ժամանակ։ Սակայն նրանք պաշտոնապես չեն հաստատել իրենց հարաբերությունները մինչև 2024 թվականի մայիսը։
Սմիթը նախկինում մի քանի անգամ խոստովանել է, որ նախընտրում է իր անձնական կյանքը գաղտնի պահել։
«Անցյալ հարաբերություններում ես անձնական տվյալներ էի կիսվում առցանց և դրանց մասին խոսում էի այստեղ-այնտեղ։ Բայց ես այլևս չեմ ուզում դա անել», - ասել է արտիստը GQ UK-ին տված հարցազրույցում։ «Սիրված լինելը անգնահատելի նվեր է ինքդ քեզ համար, բայց իմ աշխատանքը երբեմն կարող է խանգարել այդ զգացողության մաքրությանը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս10:43, 9 սեպտեմբերի
Խորը կտրվածքներ, թափանցիկ զգեստներ և մինիմալիստական գործվածք. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է բաց զգեստների արխիվը10:20, 9 սեպտեմբերի
Զվարճալի իրավիճակներ, քաղաքական հումոր ու «Մուշեղի մահը»․ «Ֆուլ Հաուսը» վերադարձավ ներկայացման տեսքով (VIDEO)09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել