«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

75-ամյա «Հրաշք կինը» զարմացրել է երկրպագուներին լոգարանում իր լուսանկարով

12:20, 1 օգոստոսի

Իրական Հրաշք Կինը՝ Լինդա Քարթերը, որը 1970-ականների համանուն հեռուստասերիալում մարմնավորել է խորհրդանշական սուպերհերոսի դերը, կարծես թե գտել է հավերժական երիտասարդության գաղտնիքը։ Դերասանուհին վերջերս նոր գրառում է արել Ինստագրամում, որը հիացմունքի փոթորիկ է առաջացրել մեկնաբանություններում։

Լուսանկարների շարքում ուշադրությունը գրավեցլ է Լինդայի լուսանկարը, որտեղ նա հանգստանում է բացօթյա լոգարանում՝ կողքին՝ մարտինիի բաժակ։

IMG_2929.jpeg (76 KB)

Հետևորդները բառացիորեն 75-ամյա աստղին ողողել են հաճոյախոսություններով.

«Ես անկեղծորեն կարծում էի, որ սա Հրաշք Կինը սերիայի հին դրվագից մի կադր է։ Լինդան պարզապես ժամանակ չի ճանաչում», - զարմացած ասել է օգտատերերից մեկը։

«Օ՜, Աստված իմ, ժամանակի ընթացքում նա երիտասարդանո՞ւմ է», - գրել է երկրպագուն։

«ԱՅՈ՛, ԱՅՈ՛, ԱՅՈ՛, դու դեռ հիասքանչ ես»։

«Դու անհավանական տեսք ունես։ Տարիները պարզապես չեն անցել քո կողքով»։

Հավաքածուի մյուս լուսանկարներում Քարթերը պատկերված է «Ժառանգություն» ֆիլմի աստղ Բրայան Քոքսի և ռեժիսոր Ջեյ Չանդրասեկհարի հետ։

Այս լուսանկարների շարքով Քարթերը գովազդում է իր դերը երկար սպասված «Սուպերոստիկաններ 3» կատակերգությունում, որը կինոթատրոններում կցուցադրվի օգոստոսի 7-ին։ Այնտեղ նա վերադառնում է նահանգապետ Ջեսմանի դերին, որը նա նախկինում խաղացել էր 2001 թվականի բնօրինակ ֆիլմում և դրա 2018 թվականի շարունակությունում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search