Ռիհաննան կրկին դարձել է ավանդական Grand Kadooment Day փառատոնի աստղը, որը նշանավորում է շաքարեղեգի բերքահավաքի սեզոնի ավարտը իր հայրենիք Բարբադոսում։
View this post on Instagram
Երգչուհին միացել է իր եղբոր՝ Աուրայի կառնավալային երթին՝ հաղթական վերադարձ կատարելով փողոցային փառատոն (նա վերջին անգամ մասնակցել է 2024 թվականին)։ Իր ելույթի համար աստղը ընտրել է տեղացի դիզայներ Լորեն Օսթինի կողմից պատրաստված ապշեցուցիչ զգեստ, որի հետ նա համագործակցում է երկար տարիներ։

Ռիհաննայի կերպարը, ինչպես միշտ, չի հիասթափեցրել երկրպագուներին։ Զգեստն ամբողջությամբ ծածկված է բազմագույն թանկարժեք քարերով և փայլուն բյուրեղներով։
Հագուստը լրացվել է նուրբ ծոպերով, բարդ գլխազարդով և ծավալուն փետուրներով։

Crop Over փառատոնը կղզու ամենահին և ամենակարևոր փառատոնն է, որի արմատները հասնում են մինչև 18-րդ դար։ Ռիհաննայի համար այս միջոցառումը վաղուց եղել է նրա անձնական պոդիումը, որտեղ նա պարբերաբար ցուցադրում է վառ կերպարներ՝ փետուրներով, բյուրեղներով և մետաղական բիկինիներով։

Կառնավալի համար նրա զգեստապահարանի ընտրությունը կարևոր է։ Մինչ երգչուհին կարմիր գորգի և բեմի համար նախընտրում է համաշխարհային ապրանքանիշեր, իր հայրենիքում նա մշտապես աջակցում է տեղացի արհեստավորներին՝ ընդգծելով բարբադոսյան մշակույթի յուրահատկությունը։

«Ես սիրում եմ, թե որքան համարձակ է Ռիհաննան», - Vogue-ին տված հարցազրույցում նշել է դիզայներ Լորեն Օսթինը։ «Նրա ոճը համարձակ է, և նա չի վախենում հագնել այն, ինչ ուզում է, երբ ուզում է»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար