Օգոստոսի 16-ին «Երազ Այգի»-ում տեղի կունենա Ազգային տարազի փառատոնը, որը մեկ հարթակում կմիավորի հայկական ազգային տարազը, ավանդական արհեստները, երաժշտությունը, էթնոդիզայնն ու Խաղողօրհնեքի դարավոր ավանդույթը։
Փառատոնի կազմակերպիչներն են «Տերյան մշակութային կենտրոն»-ը և «Երազ Այգի»-ն։ «Տերյան մշակութային կենտրոնն» արդեն երկար տարիներ կազմակերպում է Ազգային տարազի փառատոնը՝ այն դարձնելով հայկական մշակութային ժառանգության, ավանդական արհեստների և ժամանակակից էթնոդիզայնի ներկայացման յուրահատուկ հարթակ։
Այս տարվա առաջին փառատոնը համընկնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր տոներից մեկի՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի և Խաղողօրհնեքի հետ։
Խաղողօրհնեքը հայ ժողովրդի ամենասիրված ու գեղեցիկ ավանդական տոներից է։ Սուրբ Պատարագից հետո եկեղեցիներում կատարվում է խաղողի օրհնության կարգը, իսկ օրհնված խաղողը բաժանվում է ժողովրդին։ Դարերի ընթացքում այս տոնը դարձել է ոչ միայն եկեղեցական, այլև ազգային մշակույթի, ավանդույթների և միասին տոնելու խորհրդանիշ։

Օգոստոսի 16-ին «Երազ Այգու» տարածքում առավոտից մինչև երեկո կստեղծվի հայկական մշակույթով հագեցած տոնական միջավայր։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական ավանդական արհեստներին, հետևելու վարպետների աշխատանքին, տեսնելու ազգային տիկնիկների և ձեռագործ աշխատանքների ստեղծման ընթացքը, ինչպես նաև հանդիպելու այն մարդկանց, որոնք այսօր պահպանում և շարունակում են հայկական ավանդական արհեստները։
Փառատոնի առանցքային իրադարձություններից մեկը կլինի Ազգային տարազի ցուցադրությունը։ Էթնո ոճում ստեղծագործող դիզայներները կներկայացնեն իրենց հավաքածուները, իսկ «Տերյան մշակութային կենտրոն»-ը հանդես կգա ազգային տարազների իր նոր հավաքածուով։
Կենտրոնի համար յուրաքանչյուր նոր հավաքածու ոչ միայն նորաձևության ցուցադրություն է, այլև հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության, վերականգնման և հանրայնացման շարունակական աշխատանքի արդյունք։ Հավաքածուների միջոցով ներկայացվում են Հայաստանի տարբեր տարածաշրջանների տարազային առանձնահատկությունները՝ գույները, ձևերը, զարդանախշերն ու դրանց հետ կապված պատմությունները։
Փառատոնը կունենա նաև համերգային ծրագիր։ Օրվա երաժշտական հատվածին կմասնակցի Ethno Colors խումբը, որը երկար տարիներ համագործակցում է «Տերյան մշակութային կենտրոն»-ի հետ և իր երաժշտությամբ առանձնահատուկ շունչ հաղորդում կենտրոնի փառատոներին։
Ազգային տարազի փառատոնը երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է «Երազ Այգու» հետ համագործակցությամբ՝ մեկ վայրում համախմբելով ազգային տարազը, արհեստը, երաժշտությունը, ավանդույթներն ու ժամանակակից մշակութային ներկայացումները։
Խաղողօրհնեքի այս միջոցառումը միաժամանակ կազդարարի «Տերյան մշակութային կենտրոն»-ի փառատոնային մեծ շրջանի մեկնարկը։
Հաջորդիվ նախատեսվում է TarazFest-ը Մեղրիում՝ ԱՊՀ երկրներից ժամանող մասնակիցների ներկայությամբ, իսկ դրանից հետո՝ Future of the Past միջազգային փառատոնը։
Միջոցառման իրականացմանն աջակցում է նաև «Տերյան մշակութային կենտրոն»-ի գործընկեր «Նիկա» ենթակառուցվածքային զարգացման բարեգործական հիմնադրամը (Nika Foundation), որը շարունակաբար աջակցում է կենտրոնի նախաձեռնություններին և մշակութային ծրագրերի իրականացմանը։
Օգոստոսի 16-ին «Երազ Այգի»-ում անցկացվող փառատոնը հնարավորություն կտա մեկ օրվա ընթացքում բացահայտելու հայկական մշակույթի տարբեր շերտերը՝ ազգային տարազից ու ավանդական արհեստներից մինչև երաժշտություն և Խաղողօրհնեքի դարավոր ավանդույթ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են