Մինչ հազվագյուտ վիսկիները սովորաբար գերիշխում են ուլտրա-պրեմիում ալկոհոլային խմիչքների հատվածում, շուկայում երբեմն հայտնվում են իսկապես շքեղ և հավաքորդական տեկիլայի թողարկումներ: Վառ օրինակ է 1800 Tequila-ի նոր թողարկումը. ըստ Robb Report-ի՝ ապրանքանիշը ներկայացրել է լրացուցիչ անիեխո՝ 11,000 դոլար արժողությամբ, որը սահմանափակվում է ընդամենը 50 օրինակով։
1800 Tequila-ն արտադրվում է 1960-ականների վերջերից, երբ Բեքմանների ընտանիքը (ովքեր նաև վերահսկում են Jose Cuervo-ն, Maestro Dobel-ը և Bushmills Irish Whiskey-ն) առաջին անգամ ներկայացրեցին իրենց անիեխոն: Այսօր ապրանքանիշի տեսականին ներառում է blanco, reposado, cristalino և համեմված տեսակներ: Այնուամենայնիվ, նոր թողարկումը դասակարգվում է որպես լրացուցիչ անիեխո, ինչը նշանակում է, որ այն հնեցվել է առնվազն երեք տարի։
Արվեստի գործ յուրաքանչյուր շշի մեջ
Նոր թողարկումը կոչվում է Mono Laberinto Doble և մաս է կազմում հեղինակավոր 1800 Colección Tequila շարքի: Բարձր գնի հիմնական պատճառը ոչ այնքան խմիչքի տարիքն է, որքան դրա եզակի, հավաքորդական փաթեթավորումը. տեկիլան փաթեթավորված է նիկելապատ դեկանտերում, որը ստեղծվել է հայտնի մեքսիկացի նկարիչ և դիզայներ Պեդրո Ֆրիդեբերգի կողմից, ով մահացել է անցյալ գարնանը: Այս նախագիծը նրա վերջին աշխատանքներից մեկն էր։
«Պեդրոյի աշխատանքը միշտ եղել է երևակայության, ինքնության և ժառանգության խաչմերուկում», - նշել է El Museo del Barrio-ի գործադիր տնօրեն Պատրիկ Չարպենելը: «Mono Laberinto Doble-ն ավելին է, քան հավաքորդական իր. այն հարգանքի տուրք է մաեստրոյի ժառանգությանը»։
Ինչպես է ստեղծվել խմիչքը
Արտադրողի խոսքով՝ տեկիլան պատրաստվում է ագավայից, որը դանդաղորեն տաքացվում է ավանդական քարե վառարաններում: Թորումից հետո սպիրտը հնեցվել է առնվազն երեք տարի նոր ամերիկյան կաղնե տակառներում՝ միջին և ուժեղ տապակմամբ, ինչպես նաև ֆրանսիական կաղնե տակառներում, որոնք նախկինում օգտագործվել են իտալական չոր Ամարոնե գինու համար։
Պաշտոնական համտեսի նշումները խոստանում են հարուստ համային պրոֆիլ՝ կաղնու, թխված ագավայի, մեղրի, սալորաչրի և նուրբ վանիլի նոտաներով։
Mono Laberinto Doble-ի թողարկումը համընկնում է Assouline հրատարակչության կողմից հրատարակված «Տեկիլայի արվեստը. Մեքսիկայի ոգին» նոր գրքի թողարկման հետ: Այս բացառիկ հավաքածուն գնել ցանկացողները կարող են այն նախապես պատվիրել 1800 Tequila-ի պաշտոնական կայքում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը