Դուբայը նոր տեսարժան վայր է պատրաստում նրանց համար, ովքեր այս քաղաքը կապում են շքեղության և տպավորիչ ռեկորդների հետ։ Մինչև 2026 թվականի վերջը էմիրությունում նախատեսվում է բացել 24 կարատանոց ոսկուց պատրաստված հետիոտնային արահետ։ Նախագիծը, ըստ կազմակերպիչների ներկայացրած տեղեկությունների, հավակնում է դառնալ աշխարհում առաջին և ամենաերկար ոսկե զբոսավայրն իր տեսակի մեջ։
Ինչպես հայտնում է էմիրաթական Emarat Al Youm պարբերականը, նախագծի մասին պատմել է Dubai Gold District-ի առևտրային ուղղության ավագ տնօրեն Ռաշիդ ալ Համուդին։ Նրա խոսքով՝ արահետի բացումը նախատեսվում է մինչև տարեվերջ, սակայն հստակ ամսաթիվը դեռևս չի հայտարարվել։
Արտասովոր տեսարժան վայրը կստեղծվի Dubai Gold District-ում՝ Դեյրա թաղամասի առևտրային հատվածում, որը հայտնի է իր ոսկերչական խանութներով, ոսկու առևտրով և թանկարժեք զարդերով։ Նախաձեռնության նպատակն է ոչ միայն զարմացնել այցելուներին, այլև ամրապնդել Դուբայի դիրքերը՝ որպես ոսկու առևտրի համաշխարհային գլխավոր կենտրոններից մեկի։
Միևնույն ժամանակ, նախագծի մանրամասները դեռ գաղտնի են պահվում։ Կազմակերպիչները չեն բացահայտում երթուղու ճշգրիտ երկարությունը, օգտագործվելիք ոսկու քանակը և ծածկույթի առանձնահատկությունները։ Հետևաբար, դեռ վաղ է պատկերացնել, թե արահետն ամբողջությամբ սալարկված է լինելու զանգվածային ոսկե ձուլակտորներով։ Այդուհանդերձ, գաղափարն ինքնին արդեն իսկ խոստանում է դառնալ տպավորիչ լուսանկարների և նոր զբոսաշրջային տեսարժան վայրի գրավիչ թեմա։
Dubai Gold District-ը սկսել է գործել 2026 թվականի հունվարին։ Այսօր այն մեծածավալ առևտրային թաղամաս է, որը միավորում է ավելի քան հազար առևտրային կետ, որտեղ ներկայացված են ոսկերչական իրեր, ոսկի, օծանելիք, կոսմետիկա և այլ ապրանքներ։ Ոսկե արահետը ևս մեկ առիթ կդառնա այցելելու այս վայր ոչ միայն գնումներ կատարելու, այլև արտասովոր փորձառություն ունենալու համար։
Սա թաղամասի միակ խոշոր նախագիծը չէ։ Այստեղ նախատեսվում է նաև ստեղծել ոսկու և ոսկերչական իրերի առևտրի համար նախատեսված մեծ ցուցահանդեսային տարածք, որը պետք է ամրապնդի Դուբայի դիրքերը թանկարժեք մետաղների միջազգային շուկայում։
Միևնույն ժամանակ, քաղաքը շարունակում է զարմացնել ոսկե ռեկորդներով։ Հոկտեմբերի վերջին Դուբայում ներկայացվել է հնդկական ավանդական ջումկա ոճի ականջօղերի մի զույգ, որի ընդհանուր քաշը կազմում է 16,514 կիլոգրամ։ Joyalukkas ընկերության պատրաստած՝ 22 կարատանոց ոսկուց այս զարդերն արժանացել են Guinness World Records-ի երկու ճանաչման՝ որպես աշխարհի ամենածանր և ամենամեծ ոսկե ականջօղերի զույգ։ Դրանք վաճառքի հանելու մտադրություն չկա․զարդերը նախատեսվում է թողնել Դուբայում՝ մշտական ցուցադրության համար։
Եթե նախագիծն իրականացվի հայտարարված ժամկետներում, Դուբայը ևս մեկ տեսարժան վայր կունենա, որը լիովին համապատասխանում է քաղաքի ձգտմանը՝ սովորական իրերը վերածելու շքեղության խորհրդանիշների։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 18 նոյեմբերի
Բեզոսի կինն է որոշել, թե ով է դառնալու նոր Ջեյմս Բոնդը. ինչպես է Լորեն Սանչեսը «առաջ մղել» Ռոբերտ Փաթինսոնի թեկնածությունը22:23, 18 նոյեմբերի
Ամանորը Ralph Lauren-ի ոճով. ինչպես զարդարել տոնածառը «լուռ շքեղության» բոլոր կանոններով21:19, 18 նոյեմբերի
Rolls-Royce-ը նարդին վերածել է 50 հազար դոլարանոց շքեղության առարկայի. բացառիկ հավաքածուի ստեղծման վրա մի ամբողջ տարի է ծախսվել20:23, 18 նոյեմբերի
Սիրուհու հետ Ջենսեն Հուանգի աղմկահարույց լուսանկարից հետո Շանհայի ռեստորանում ասեղ գցելու տեղ չկա. այցելուները «որսի են դուրս եկել» միլիարդատիրոջ սեղանի համար19:50, 18 նոյեմբերի
«Մոնթե». լեգենդը՝ մանրամասներով. Genetic Production-ը նոր կինոնկար է ներկայացրել մարդ-դարաշրջանի մասին19:33, 18 նոյեմբերի
Աբու Դաբին սուպերզբոսանավերի սեփականատերերին գրավում է շքեղ հանգստի առաջարկներով. էմիրությունը մտադիր է էլ ավելի շատ միլիարդատերերի ներգրավել16:24, 18 նոյեմբերի
«Թրամփի տակդիրների պայուսակը». նախագահի օգնականը համացանցում ծաղրի է ենթարկվել ասիական շրջագայության ժամանակ կրած հսկայական պայուսակի պատճառով16:01, 18 նոյեմբերի

15:14, 18 նոյեմբերի
Մահճակալի չափ լողացող տուն. բլոգերը կառուցել է աշխարհի ամենափոքր հաուսբոթը, սակայն դրա մեջ անցկացրած երեք օրն իսկական փորձություն է դարձել14:22, 18 նոյեմբերի
«Ես հենարան էի փնտրում և վախենում էի միայնությունից». Ջենիֆեր Լոպեսն անկեղծացել է չորս ամուսնությունների ու սիրային հիասթափությունների մասին13:17, 18 նոյեմբերի
Ջեֆ Բեզոսն անձամբ է ընտրել նոր Ջեյմս Բոնդին. միլիարդատերը խոստովանել է, որ ակտիվորեն ներգրավված է եղել Ռոբերտ Փաթինսոնի քասթինգում12:18, 18 նոյեմբերի
Cartier-ի ինքնակոչ ժառանգորդուհուն վռնդել են Նյու Յորքում կայացած աշխարհիկ միջոցառումից