Չորս տարվա դադարից հետո վերադառնում է Հայաստանի ամենահամեղ ու ամենասպասված գաստրոփառատոններից մեկը։ Օգոստոսի 1-ին՝ ժամը 12:00-ից, Ստեփանավանը առաջին անգամ կհյուրընկալի Խորովածի 13-րդ համահայկական փառատոնը, որը նպատակ ունի ոչ միայն ներկայացնել հայկական խորովածի բազմազանությունն ու ազգային խոհանոցը, այլև նոր խթան հաղորդել Լոռու մարզում գաստրոտուրիզմի զարգացմանը։
Փառատոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ստեփանավան համայնքի և Լոռու մարզպետարանի աջակցությամբ։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը այսօր՝ հուլիսի 29-ին կայացած մամուլիսի ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ փառատոնը մեկնարկել է դեռևս 2008 թվականին՝ «Հյուսիսային դարպասներ» զբոսաշրջային պետական ծրագրի շրջանակում, և տարիներ շարունակ անցկացվել է Ախթալայում։
«Ի սկզբանե մեր նպատակը տարածաշրջանների հանրահռչակումն էր, զբոսաշրջության խթանումը և ազգային խոհանոցի տարածումը։ Կարող եմ ասել, որ այդ նպատակն իրականացվել է, իսկ այժմ ցանկանում ենք նույն արդյունքն ապահովել նաև Ստեփանավանում։ Վստահ եմ՝ գաստրոտուրիզմի միջոցով կկարողանանք ոչ միայն ավելի ճանաչելի դարձնել այս գեղեցիկ քաղաքը, այլև նպաստել տեղի բնակիչների սոցիալական և տնտեսական զարգացմանը»,- ասաց Մամուլյանը։
Փառատոնի կազմակերպիչ Վլադիմիր Գևորգյանի խոսքով՝ այս տարի որոշվել է միջոցառմանը նոր շունչ հաղորդել՝ պահպանելով տարիների ընթացքում ձևավորված ավանդույթներն ու այն կարևոր դերը, որն փառատոնն ունեցել է հայկական գաստրոտուրիզմի զարգացման գործում։
Նրա խոսքով՝ այցելուները հնարավորություն կունենան համտեսելու խորովելու եղանակով պատրաստված ամենատարբեր ուտեստներ՝ սկսած ավանդական խորովածից մինչև անսպասելի և ստեղծագործական լուծումներ։ Փառատոնի կարևոր բաղադրիչը լինելու է նաև խոհարարական մրցույթը, որի մասնակիցներին կգնահատի պրոֆեսիոնալ ժյուրին։
Մրցույթը կանցկացվի երեք անվանակարգերում՝ «Լավագույն համ», «Լավագույն տեսք» և «Լավագույն մտահղացում»։ Բացի այդ, կշնորհվեն բացարձակ հաղթողի գավաթն ու Ստեփանավան համայնքի ղեկավարի հատուկ մրցանակը։
«Ցանկանում ենք այնպես արժևորել այս մրցույթը, որ ռեստորանների համար այստեղ մասնակցելը դառնա պատվաբեր և սպասված իրադարձություն։ Այս տարի նաև նոր նախաձեռնություն ունենք․ մասնակիցներին կտրամադրենք հատուկ նշաններ, որոնք նրանք կկարողանան տեղադրել իրենց հաստատությունների մուտքի մոտ՝ որպես 2026 թվականի Խորովածի փառատոնի մասնակցի խորհրդանիշ»,- նշեց Գևորգյանը։
Համեղ ուտեստներով օրը չի սահմանափակվի։ Փառատոնը կուղեկցվի համերգային ծրագրով, մշակութային տարբեր միջոցառումներով և ժամանցային հատվածներով։ Միջոցառումը կվարի Աղաս Մանուկյանը, իսկ տոնական մթնոլորտը կշարունակվի մինչև ժամը 23:00-ն։
Կազմակերպիչները հոգացել են նաև այցելուների տեղափոխման մասին։ Հանրապետության հրապարակից ժամը 10:00-ից կմեկնարկեն հատուկ ավտոբուսներ, իսկ վերադարձը նախատեսված է երեկոյան ժամը 20:00-ին։ Մասնակցության, գրանցման և փոխադրման վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն Khorovats Fest-ի ինստագրամյան էջում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանն էլ ընդգծեց, որ այս տարի Հայաստանի փառատոնային օրացույցը լինելու է հատկապես ակտիվ։
«Շատ ուրախ ենք, որ այսքան տարվա ընդմիջումից հետո Խորովածի համահայկական փառատոնը կրկին վերադառնում է Լոռի։ Սա նաև պատմական իրադարձություն է, քանի որ առաջին անգամ այն կանցկացվի հենց Ստեփանավանում»,- ասաց նա։
Եթե սիրում եք հայկական խոհանոցը, բացօթյա տոնական միջավայրը և ցանկանում եք բացահայտել Լոռու գեղեցկությունը նոր տեսանկյունից, ապա օգոստոսի 1-ին Ստեփանավանում ձեզ սպասում է համեղ, երաժշտական ու իսկապես տոնական օր։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:32, 21 հոկտեմբերի
Մերկ կորսետները գրավել են կարմիր գորգը. Աստղերից ով է մերկությունը վերածել արվեստի, և ո՞վ է չափն անցել15:28, 21 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան պատերազմ է հայտարարել Նյու Յորքին՝ Վինի-Թուխի պատճառով14:41, 21 հոկտեմբերի
Հարստությունը դարձել է անեծք. Ինչու՞ Ուորեն Բաֆեթի ժառանգները չգիտեն, թե ինչ անել 150 միլիարդ դոլարը14:15, 21 հոկտեմբերի
«Մեգանը խլում է նրանից վերջին հույսը». Արքայազն Հարրին խորապես ազդված է կնոջ՝ Սուրբ Ծնունդը ԱՄՆ-ում անցկացնելու որոշումից13:22, 21 հոկտեմբերի
Միլիարդատեր Սեմ Ալտմանի քույրը մեղադրել է նրան բռնաբարության մեջ. դատարանը մերժել է հայցը12:50, 21 հոկտեմբերի
Քեյթ Միդլթոնը ստվերել է Չարլզ III-ի ընդունելության հյուրերին Elie Saab զգեստով և իր սիրելի թագով12:33, 21 հոկտեմբերի
Դուեյն Ջոնսոնը անճանաչելի է նոր ֆիլմի նկարահանման հրապարակում12:18, 21 հոկտեմբերի
Օքսանա Սամոյլովան խոստովանում է, որ քաշ է կորցնում շաքարախտի դեղամիջոցների միջոցով. «Ես կամքի ուժ չունեմ»11:52, 21 հոկտեմբերի
Արքայազն Հարրին ուզում է խաղաղություն հաստատել հոր և եղբոր հետ, սակայն պալատում դրա մեջ սպառնալիք են տեսնում11:30, 21 հոկտեմբերի

10:49, 21 հոկտեմբերի
Էնդրյու Սքոթը կարող է Օսկարի պատմություն մտնել. դերասանը կմրցի ինքն իր դեմ10:26, 21 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը՝ վերածվելով իր սեփական դստերը. Նրան անհնար է տարբերել 13-ամյա Նորթ Ուեսթից