Քորթնի Քարդաշյանը և Թրևիս Բարքերը առաջին անգամ մանրամասն խոսել են հղիության ծանր բարդության մասին, որի պատճառով վիրահատություն էր պահանջվել իրենց որդու՝ Ռոքիի ծնվելուց առաջ: Զույգի խոսքերով՝ բժիշկները բառացիորեն պայքարել են իրենց երեխայի կյանքի համար։
Նրանք իրենց պատմությունը կիսել են «Թրևիս Բարքեր. Ավելի բարձր, քան վախը» վավերագրական ֆիլմում: Թրևիսը շրջագայության մեջ էր Եվրոպայում, երբ Քորթնիից զանգ ստացավ։
«Թրևիս, ես գնացի բժշկի մոտ, և ասացին, որ երեխայի թոքերը լցվում են հեղուկով», - հիշում է երաժիշտը։
Բժիշկները որոշեցին ներարգանդային վիրահատություն կատարել: Երեխայի թոքերից հեղուկը հեռացնելու համար նրանք ստիպված էին ասեղ մտցնել Քորթնիի որովայնի միջով: Սա իսկական փորձություն էր ռեալիթի շոուի աստղի համար։
«Վիրահատության գնալը սարսափելի էր», - խոստովանում է Քարդաշյանը։
Թրևիսը չեղյալ հայտարարեց չորս համերգ և անմիջապես թռավ կնոջ մոտ՝ հիվանդանոցում նրա կողքին մնալու համար: Զույգի վախը հատկապես ուժեղ էր նախորդ ողբերգությունից հետո: Ռոքիի ծնվելուց առաջ նրանք կորցրել էին իրենց երեխային։
Զույգը 2021 թվականին հայտնեց, որ աղջիկ է սպասում և ցանկանում էր նրան անվանել Թյուլիփ։ Սակայն հղիության երրորդ ամսում պլանային զննման ժամանակ բժիշկները հայտնաբերեցին, որ երեխայի սրտի բաբախյունը կանգ է առել։
«Երբ մենք կորցրեցինք երեխային, մենք շատ էինք ջախջախվել։ Մենք պարզապես պառկած էինք անկողնում և օրեր շարունակ լաց էինք լինում», - հիշում է Քորթնին։
Հետո Քարդաշյանը մի քանի անգամ փորձեց կրկին հղիանալ արտամարմնային բեղմնավորման միջոցով։ Նա անցավ հինգ անհաջող ցիկլ և երեք ձվաբջիջ հանեց, նախքան դադարեցնելու որոշումը։ Հետագայում նա բնական ճանապարհով հղիացավ։
Ռոքին ծնվել է 2023 թվականի նոյեմբերին։ Նա այժմ երկու տարեկան է։ Թրևիսի համար նրա ծնունդը ոչ միայն երկար սպասված ուրախություն էր, այլև հնարավորություն՝ կրկին զգալու իրեն փոքրիկ երեխայի հայր։ Քորթնին խոստովանել է, որ Ռոքիի ծնունդը իր ամուսնուն «ևս մեկ հնարավորություն տվեց անել այն, ինչ նա ամենաշատն է սիրում և անում է՝ լինել հայր»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:22, 23 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը Լաս Վեգասում կազմակերպել է սադրիչ ֆոտոսեսիա. Վինտաժ Dior տաբատ, կարմիր կաշի և համարձակ կերպարներ12:07, 23 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամը վրեժ է ծրագրում Հարրիի և Մեգանի դեմ. ապագա թագավորը կարող է զրկել նրանց և նրանց երեխաներին թագավորական տիտղոսներից11:30, 23 նոյեմբերի
Քվենտին Տարանտինոն և նրա կինը՝ Դանիելան, երրորդ երեխային են ունեցել11:08, 23 նոյեմբերի

10:30, 23 նոյեմբերի
Մայլի Սայրուսը իր հարսանեկան ֆոտոշարքից հազվագյուտ կադրեր է հրապարակել09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը