Պատկերացրեք՝ մտնում եք համերգասրահ, նստում ձեր տեղում, և… լույսերն ամբողջությամբ անջատվում են։ Ոչ բեմ, ոչ էկրան, ոչ լուսային շոու։ Միայն երաժշտություն, ձայներ և ձեր մյուս զգայարանները։
Հենց այսպիսի անսովոր փորձառություն է սպասվում օգոստոսի 26-ին՝ Հայաստանում առաջին անգամ կայանալիք «Համերգ տոտալ մթության մեջ» միջոցառման ժամանակ։
Նախաձեռնությունն անցկացվում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում՝ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Հանդիսատեսին լիակատար մթության պայմաններում ուղեկցելու են տեսողության խանգարում ունեցող անձինք։ Այսինքն՝ այս անգամ հենց նրանք են լինելու ձեր վստահելի ուղեկիցները, իսկ դուք՝ նրանք, ովքեր պետք է սովորեք կողմնորոշվել առանց տեսողության օգնության։
Նախագծի գաղափարն էլ հենց սա է՝ մի քանի ժամով փոխել սովորական իրավիճակը և սեփական փորձով զգալ, թե որքան կարևոր են մատչելի միջավայրը, ճիշտ հարմարեցումները և այլ զգայարանների միջոցով կողմնորոշվելու կարողությունը։
«Ներառականությունը «ՖՐԵՍԿՈ» փառատոնի կարևոր առաքելություններից է, իսկ այս նախագիծը հնարավորություն է տալիս այդ գաղափարը վերածել անմիջական փորձառության։ Լիակատար մթության մեջ հայտնվելով՝ հանդիսատեսը կարող է ավելի լավ զգալ շրջակա միջավայրի մատչելիության և հարմարեցումների կարևորությունը»,- նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։
Դուք չեք տեսնելու կատարողներին և մինչև միջոցառման ավարտը չեք իմանալու, թե ովքեր են ելույթ ունենում։ Նրանց ինքնությունը կբացահայտվի միայն այն ժամանակ, երբ լույսերը կրկին վառվեն։
Այսպիսով, երաժիշտների արտաքին տեսքը, բեմական լուսավորությունը, էկրաններն ու մյուս տեսողական ազդակները պարզապես «անհետանում» են։ Մնում է միայն երաժշտությունը՝ իր ձայնով, ռիթմով ու տրամադրությամբ։
Համերգը տեղի կունենա օգոստոսի 26-ին՝ ժամը 19:00-ին, Ճարտարապետների միության դահլիճում։ Մուտքն ազատ է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:17, 25 սեպտեմբերի
Աշխարհի ամենաթանկ վիսկիի շիշը վերադարձել է աճուրդի, և այն կարող է գերազանցել սեփական ռեկորդը21:10, 25 սեպտեմբերի
Max Mara-ն գերզբաղված կանանց համար նոր հավաքածու է ներկայացրել20:22, 25 սեպտեմբերի
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են չափազանց առատաձեռն տղամարդիկ վախեցնում կանանց19:18, 25 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է ապագայի Երևանը, և արդյո՞ք քաղաքները կնախագծվեն արհեստական բանականության կողմից. SHARE Armenia 2026-ի կարևորագույն պահերը16:16, 25 սեպտեմբերի
«Նա հիմա երիտասարդ տղամարդ է». Մելանյա Թրամփը ակնարկել է 20-ամյա Բարոնի հետ հարաբերությունների փոփոխությունների մասին15:47, 25 սեպտեմբերի

15:24, 25 սեպտեմբերի
Էդ Շիրանը կորցրել է գրեթե կես միլիոն հետևորդ Մաքքլմորի շուրջ ծագած վեճերի պատճառով14:37, 25 սեպտեմբերի
Լորեն Սանչեսը Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ ցուցադրել է իր՝ աչքի ընկնող կազմվածքը14:33, 25 սեպտեմբերի
Շերոն Սթոունը հայտարարել է, որ ինքը սեքս-խորհրդանիշի կերպարը թողել է անցյալում. «Ես այդ ճանապարհն անցել եմ»14:16, 25 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը պատահաբար բացահայտել է Լյուիս Համիլթոնի մականունը13:30, 25 սեպտեմբերի
Գոհար Ավետիսյանը՝ դերասանուհու դերում, Զիրոյանը՝ Արկադի Դումիկյանի կերպարում, իսկ կարմիր գորգին՝ հարսանեկան անակնկալ. կայացավ «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան13:22, 25 սեպտեմբերի
23 կարատանոց ադամանդ և հարսանիք. Թրամփի փաստաբանը ամուսնանում է իրենից 13 տարով փոքր թուրք միլիարդատիրոջ հետ