Բրուքլին Բեքհեմը շարունակում է ազատվել իր ընտանիքի հետ կապված դաջվածքներից: Այս անգամ Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների 27-ամյա որդին ծածկել է իր կրծքավանդակի դաջվածքը, որը նվիրված էր մորը։
Նախկինում Բրուքլինը ձախ կրծքին ուներ «mama’s boy» գրությունը: Այժմ այն փոխարինվել է ծաղկեփնջով: Ենթադրվում է, որ նոր դաջվածքը ոգեշնչված է Նիկոլա Պելցի հարսանեկան ծաղկեփնջից, որը նա պահել էր 2022 թվականի արարողության ժամանակ։
Բրուքլինը ցուցադրել է իր նոր դաջվածքը սոցիալական ցանցերում վերջերս հրապարակված մերկ լուսանկարում: Սա առաջին ընտանեկան դաջվածքը չէ, որը նա որոշել է ծածկել։

2025 թվականի ամռանը Բրուքլինն առաջին անգամ բացահայտեց իր հին դաջվածքների վրա աշխատանքի արդյունքները Glamour-ի համար լուսանկարահանման ժամանակ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ նա նաև ծածկել էր իր հորը նվիրված խարիսխի դաջվածքի վրա գրված «Dad» բառը, ինչպես նաև Դեյվիդ Բեքհեմի ծննդյան տարեթիվը՝ «1975» թիվը։
Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ նրա կրտսեր եղբայրներին ու քրոջը՝ Ռոմեոյին, Քրուզին և Հարփերին նվիրված դաջվածքները նույնպես փոխվել են։ Այնուամենայնիվ, Բրուքլինը դեռևս պահպանում է ընտանիքին վերաբերող որոշ դաջվածքներ։ Դրանց թվում են «brotherhood» գրությամբ դաջվածքը և Հարփերին նվիրված բալետի պարուհու պատկերը։

Այս ֆոնի վրա հատկապես նկատելի է, թե որքան կտրուկ է փոխվել Բրուքլինի դաջվածքների պատմությունը վերջին տարիներին։ 2022 թվականին՝ Նիկոլա Պելցի հետ ամուսնությունից հետո, նա հայտնեց, որ կնոջ պատվին մոտ 70 դաջվածք է արել։ Դրանց թվում էր նույնիսկ իր ձեռքին գրված «married» բառը։
Բրուքլինի ընտանեկան կոնֆլիկտը ծնողների հետ հրապարակվեց այս տարվա հունվարին։ Իր հայտարարության մեջ նա նշել է, որ չի ցանկանում վերականգնել Դեյվիդի և Վիկտորիայի հետ իր հարաբերությունները և մեղադրել է ծնողներին իր կյանքը վերահսկելու փորձերի մեջ։ Նա նաև պնդել է, որ ընտանիքը փորձել է սեպ խրել իր և Նիկոլայի միջև, և հիշել է իրենց հարսանիքից մի դրվագ, երբ Վիկտորիայի պարը իր հետ, նրա պնդմամբ, Նիկոլային ստիպել է լաց լինել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:41, 10 սեպտեմբերի
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը16:26, 10 սեպտեմբերի
28,000 դոլար արժողությամբ կոնյակ՝ սեփական սառնարանով. Louis XIII-ը ներկայացրել է նոր Black Pearl-ը15:43, 10 սեպտեմբերի
Celine-ը և Reebok-ը միավորվել են. Freestyle Lo խորհրդանշական սպորտային կոշիկները շքեղորեն վերափոխվել են15:23, 10 սեպտեմբերի
Լիլի Քոլինզը ցուցադրել է իր կազմվածքը լողազգեստով՝ Ֆրանսիայում անցկացրած կարճատև արձակուրդի ժամանակ14:42, 10 սեպտեմբերի
Կովեր, ոսկու հանքեր և 1 դոլար. ինչ խենթ առաջարկներ է ստանում միլիարդատերն իր «կղզու» համար14:20, 10 սեպտեմբերի
«Նույնիսկ շան կեղտն ավելի մեծ հարգանքի է արժանի». Իլոն Մասկը խիստ քննադատել է իր կյանքի մասին պատմող ֆիլմը13:33, 10 սեպտեմբերի
«Դա ինձ ձանձրացել է». 68-ամյա Շերոն Սթոունը խոստովանել է, որ երկար ժամանակ սեքսով չի զբաղվել12:40, 10 սեպտեմբերի
Սիդնի Սուինին մերկ լուսանկարվել է՝ ծածկելով իր ինտիմ մասերը ֆուտբոլի գնդակներով. երկրպագուները խելագարվել են12:19, 10 սեպտեմբերի
«Մերկ համարձակություն». Բիանկա Սենսորին կրկին ապշեցրել է հանրությանը11:38, 10 սեպտեմբերի
24-ամյա բլոգերը մահացել է չափազանց շատ ուտելուց հետո11:17, 10 սեպտեմբերի
Նա իր երեխաների մայրերին անվանել է «բազմացնող էգեր». Իլոն Մասկի առաջին կինը խոսել է իրենց ամուսնության մասին10:49, 10 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը չեղարկել է Իսրայելում իր ելույթը՝ հորինված մեջբերումների շուրջ վեճերի պատճառով