Մարգարետ Քուոլլին որոշել է ստուգել Chanel-ի ամենաշատ քննարկվող աքսեսուարներից մեկի դիմացկունությունը: Իր նոր ֆիլմի լոնդոնյան պրեմիերային 31-ամյա դերասանուհին ներկայացել է ֆրանսիական տան սև զգեստով՝ գործնականում ոտաբոբիկ։
Կերպարի գլխավոր շեշտը, այսպես կոչված, ոտաբոբիկ կրունկներն էին՝ Chanel-ի անսովոր կոշիկները, որոնք ծածկում են միայն կրունկը՝ ամբողջությամբ բաց թողնելով ոտնաթաթը, կամարը և մատները: Ոտքի վրա դրանք ավելի շատ զարդերի են նման, քան կոշիկների։
Մոդելն առաջին անգամ Chanel-ի պոդիումում հայտնվել է 2026 թվականի ապրիլին և անմիջապես դարձել հավաքածուի ամենաքննարկվող իրերից մեկը: Ինտերնետը այն դիմավորեց ջերմ ընդունելությամբ, իսկ նորաձևության քննադատները սկսեցին քննարկել, թե որտեղ է ավարտվում կոշիկը և սկսվում կոնցեպտուալ արվեստը։

«New York Times»-ը այս մոդելն անվանել է «իռացիոնալ, անիմաստ շքեղության» օրինակ, մինչդեռ «Vogue»-ը և «Elle»-ը առանձին վերլուծություններ են նվիրել տարօրինակ կոշիկներին՝ փորձելով պարզել, թե արդյոք սա իսկապես նորաձևության նոր միտում է, թե՞ պարզապես կոշիկի գաղափարի վրա ևս մեկ խաղ։
Շանելն այս անսովոր մոդելներն առաջին անգամ ցուցադրել է Բիարիցի կրուիզային շոուում։ Հավաքածուն ոգեշնչված էր Կոկո Շանելի լողափային մշակույթից և ծովից նոր դուրս եկած կնոջ մթնոլորտից։ Հետևաբար, ոտաբոբիկ տեսքը լիովին միտումնավոր էր. ֆրանսիական տունն ինքը բացատրել է, որ այս «կոշիկները» նախատեսված են զարդերի նմանվելու համար։

Դրանք ցուցադրության ժամանակ ներկայացվել են մի քանի երանգներով՝ լրացված այլ խաղային աքսեսուարներով՝ լողի նորաձև գլխարկներից մինչև մարջանաձև ականջօղեր և Chanel-ի հսկայական պայուսակ։
Մարգարետ Քուոլլին դարձավ առաջին աստղերից մեկը, որը վիճահարույց աքսեսուարը ցուցադրությունից տարավ կարմիր գորգ։
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 18 նոյեմբերի
Բեզոսի կինն է որոշել, թե ով է դառնալու նոր Ջեյմս Բոնդը. ինչպես է Լորեն Սանչեսը «առաջ մղել» Ռոբերտ Փաթինսոնի թեկնածությունը22:23, 18 նոյեմբերի
Ամանորը Ralph Lauren-ի ոճով. ինչպես զարդարել տոնածառը «լուռ շքեղության» բոլոր կանոններով21:19, 18 նոյեմբերի
Rolls-Royce-ը նարդին վերածել է 50 հազար դոլարանոց շքեղության առարկայի. բացառիկ հավաքածուի ստեղծման վրա մի ամբողջ տարի է ծախսվել20:23, 18 նոյեմբերի
Սիրուհու հետ Ջենսեն Հուանգի աղմկահարույց լուսանկարից հետո Շանհայի ռեստորանում ասեղ գցելու տեղ չկա. այցելուները «որսի են դուրս եկել» միլիարդատիրոջ սեղանի համար19:50, 18 նոյեմբերի
«Մոնթե». լեգենդը՝ մանրամասներով. Genetic Production-ը նոր կինոնկար է ներկայացրել մարդ-դարաշրջանի մասին19:33, 18 նոյեմբերի
Աբու Դաբին սուպերզբոսանավերի սեփականատերերին գրավում է շքեղ հանգստի առաջարկներով. էմիրությունը մտադիր է էլ ավելի շատ միլիարդատերերի ներգրավել16:24, 18 նոյեմբերի
«Թրամփի տակդիրների պայուսակը». նախագահի օգնականը համացանցում ծաղրի է ենթարկվել ասիական շրջագայության ժամանակ կրած հսկայական պայուսակի պատճառով16:01, 18 նոյեմբերի

15:14, 18 նոյեմբերի
Մահճակալի չափ լողացող տուն. բլոգերը կառուցել է աշխարհի ամենափոքր հաուսբոթը, սակայն դրա մեջ անցկացրած երեք օրն իսկական փորձություն է դարձել14:22, 18 նոյեմբերի
«Ես հենարան էի փնտրում և վախենում էի միայնությունից». Ջենիֆեր Լոպեսն անկեղծացել է չորս ամուսնությունների ու սիրային հիասթափությունների մասին13:17, 18 նոյեմբերի
Ջեֆ Բեզոսն անձամբ է ընտրել նոր Ջեյմս Բոնդին. միլիարդատերը խոստովանել է, որ ակտիվորեն ներգրավված է եղել Ռոբերտ Փաթինսոնի քասթինգում12:18, 18 նոյեմբերի
Cartier-ի ինքնակոչ ժառանգորդուհուն վռնդել են Նյու Յորքում կայացած աշխարհիկ միջոցառումից