«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հայկական տեսանյութը համաշխարհային մշակութային թրենդում նվաճում է սոցցանցերն ու գրավում արտասահմանյան մեդիաների ուշադրությունը

19:57, 26 օգոստոսի

Ռեժիսոր և օպերատոր Ավո Հարությունյանի ու Black Flight թիմի կողմից միջազգային տեսողական թրենդի շրջանակում նկարահանված «BORN FROM CULTURE | ARMENIA» տեսանյութը հրապարակումից ընդամենը մեկ շաբաթ անց հատել է մեկ միլիոն դիտման սահմանագիծը։

Լուսանկարչությանը, դիզայնին, կինոյին ու վիզուալ մշակույթին նվիրված արտասահմանյան առաջատար մեդիաներն ու էջերն ակտիվորեն տարածում են հոլովակը, իսկ դրա հայկական տարբերակով հրապարակումներն արդեն հավաքում են հարյուր հազարավոր դիտումներ։

Հատկանշական է, որ հայկական հոլովակն հայտնվում է «Born From Culture» թրենդի զարգացմանն անդրադարձող գրեթե բոլոր առանցքային հրապարակումներում․ երբ արտասահմանյան հեղինակները ներկայացնում են, թե ինչպես է մեկ վիզուալ ձևաչափը տարածվել տարբեր մշակույթներում, Հայաստանը հանդես է գալիս որպես լսարանին ցուցադրվող առաջնային օրինակներից մեկը։

Ամենանշանակալի արձագանքներից էր լուսանկարչությանն ու վիզուալ մշակույթին նվիրված ֆրանսիական SPOT մեդիայի հրապարակումը։ Հեղինակները «BORN FROM CULTURE | ARMENIA»-ն անվանել են «շաբաթվա տեսողական և ստեղծագործական հրաշք»՝ առանձնահատուկ ընդգծելով Ավո Հարությունյանի ռեժիսորական աշխատանքը, Sardaryan Dance Studio-ի պարարվեստն ու ARMAT-ի ավանդական տարազները։ Ֆրանսիական պարբերականն ուշադրություն է դարձրել բնական տեսարանների մասշտաբայնությանը, վանքերին, տարազներին և Future-ի «Mask Off» երգի հետ դրանց անսպասելի համադրությանը՝ երաժշտական լուծումն անվանելով արտակարգ տպավորիչ։ «Բնական դեկորացիաներն այստեղ վեհաշուք են․ դրանք ծվարած են բարձրադիր վանքերի ու լեռների միջև», — գրում են հեղինակները՝ շեշտելով պարողների «տաղանդը, արագությունն ու շարժումների անթերի ճշգրտությունը»։

SPOT-ը հայկական հոլովակում նկատել է ևս մեկ մշակութային շերտ՝ դրա որոշ կոմպոզիցիաներ կապելով Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի էսթետիկայի հետ։ Հեղինակները նկատում են առանձին կադրերի կառուցման նմանությունը, որտեղ մարդը, տարազը, ճարտարապետությունն ու առարկաները վերածվում են գրեթե գեղանկարչական պատկերների, և ենթադրում են, որ այդ ծանոթ զգացողությունը պատահական չէ։

Տեսանյութը հայտնվել է նաև միջազգային ստեղծագործական հարթակներում, ինչպիսին է We Got No Taste-ը, որն ամեն օր հրապարակում է աշխարհի տարբեր անկյունների լուսանկարիչների, ռեժիսորների, դիզայներների ու ստուդիաների աշխատանքները։ Հայկական նախագիծը տեղ է գտել վիզուալ այնպիսի աշխատանքների կողքին, որոնք լսարանը գնահատում է նախևառաջ պատկերի որակով, ռեժիսուրայով ու գեղարվեստական մտահղացմամբ, այլ ոչ թե ծագման աշխարհագրությամբ։

Հոլովակին առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Politics in the Wild էջը, որտեղ հրապարակումը կարողացել է շուրջ 60 հազար հավանում հավաքել։ Հայկական տարբերակը հայտնվել է թրենդի մասնակից հինգ երկրների ընտրանու շարքում՝ Born From Culture-ի մյուս ազգային հոլովակների կողքին։

Հեղինակները հիշեցրել են, որ ձևաչափի սկիզբը դրվել է Future-ի «Mask Off» երգի ներքո վրացական պարարվեստը ներկայացնող տեսանյութով, որից հետո թրենդը լայնորեն տարածվել է այլ երկրներում։ Նրանք նաև հարցադրում են անում, թե ինչու է հենց այս երաժշտությունն այդքան ներդաշնակորեն ձուլվել տարածաշրջանի ավանդական պարային մշակույթին՝ ընդգծելով, որ ժամանակակից թրեքի ու ազգային պարարվեստի համադրությունը զարմանալիորեն դիպուկ է աշխատում։

Born From Culture-ի հայկական տարբերակի մասին գրել են նաև տարածաշրջանային այլ լրատվամիջոցներ։ Ղազախստանում թրենդի մասին պատմել են Kursiv Media-ն, Первый канал Евразия-ն, Taspa News.kz-ը և Tumar FM-ը, ընդ որում՝ հայկական տարբերակն արդեն ներկայացվում է այն նյութերում, թե ինչպես է թրենդը տարածվել տարբեր երկրների ու մշակույթների միջև։

Հաջողության ամենահաճելի ցուցանիշը, թերևս, այն մարդկանց արձագանքն է, ովքեր առաջին անգամ Հայաստանը տեսել են հենց այս տեսանյութի միջոցով։ Արտասահմանյան հրապարակումների մեկնաբանություններում օգտատերերը հիանում են տեսանյութի վիզուալ կողմով, Հայաստանն անվանում գեղեցիկ ու կոլորիտային, հարցնում կադրում երևացող վայրերի մասին և երկիր այցելելու ցանկություն հայտնում։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search