Եթե այս շրջանում զգեստապահարանում որևէ գույն իսկապես գերիշխում է, ապա դա անկասկած բուրգունդին է։ Խորը, հագեցած և առաջին հայացքից թվացածից շատ ավելի բազմաֆունկցիոնալ այս գինեգույն երանգը դարձավ նորաձևության պատասխանն այն հարցին, թե ինչպես տպավորիչ տեսք ունենալ՝ առանց աչք ծակող գույների դիմելու։

Մուգ կարմիր կաշին, մերլո երանգի կոստյումները, կեռասագույն զգեստներն ու մուգ կարմիր աքսեսուարները ապացուցում են, որ չեզոք գունապնակը ամենևին էլ չի սահմանափակվում միայն բեժով, սևով կամ մոխրագույնով։

Բուրգունդիի ողջ հմայքը միաժամանակ դասական ու գերժամանակակից տեսք ունենալու ունակության մեջ է։ Մուգ կարմիրը վաղուց է ասոցացվում աշնանային զգեստապահարանի հետ, սակայն այժմ այն մատուցվում է թարմ ու անսպասելի լուծումներով։
Բուրգունդի պիջակը կարող է ակնթարթորեն ձևափոխել անգամ ամենապարզ ջինսերը։

Կաշվե կիսաշրջազգեստը կամ երկարաճիտ կոշիկները հիանալի այլընտրանք են սովորական դարձած սև հագուստին։
Իսկ նրանց համար, ովքեր նախընտրում են ավելի վառ հագնվել, համահամադրված բուրգունդի կերպարը գույնի հետ աշխատելու ամենանրբագեղ եղանակներից է։

Այս երանգը զարմանալիորեն բնական է բացահայտվում ամենատարբեր կտորների վրա։ Փայլուն լաքապատ կաշին, փափուկ թավշակաշին, ատլասը, կաշմիրն ու թավիշը ընդգծում են խորը կարմիրի բոլորովին նոր կողմերը։

Ինչից սկսել. Բուրգունդի պայուսակը կամ կոշիկը կատարյալ ընտրություն են զսպված գույներ նախընտրողների համար։

Ինչի հետ համադրել. Այս գույնը բնականորեն միաձուլվում է սևի, մուգ շոկոլադագույնի, կրեմագույնի ու ուղտաբրդի երանգների հետ, ինչպես նաև հիանալի տեսք է ստանում փոշեվարդագույնի, սառցային կապույտի կամ նույնիսկ դասական վառ կարմիրի համադրությամբ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 18 նոյեմբերի
Բեզոսի կինն է որոշել, թե ով է դառնալու նոր Ջեյմս Բոնդը. ինչպես է Լորեն Սանչեսը «առաջ մղել» Ռոբերտ Փաթինսոնի թեկնածությունը22:23, 18 նոյեմբերի
Ամանորը Ralph Lauren-ի ոճով. ինչպես զարդարել տոնածառը «լուռ շքեղության» բոլոր կանոններով21:19, 18 նոյեմբերի
Rolls-Royce-ը նարդին վերածել է 50 հազար դոլարանոց շքեղության առարկայի. բացառիկ հավաքածուի ստեղծման վրա մի ամբողջ տարի է ծախսվել20:23, 18 նոյեմբերի
Սիրուհու հետ Ջենսեն Հուանգի աղմկահարույց լուսանկարից հետո Շանհայի ռեստորանում ասեղ գցելու տեղ չկա. այցելուները «որսի են դուրս եկել» միլիարդատիրոջ սեղանի համար19:50, 18 նոյեմբերի
«Մոնթե». լեգենդը՝ մանրամասներով. Genetic Production-ը նոր կինոնկար է ներկայացրել մարդ-դարաշրջանի մասին19:33, 18 նոյեմբերի
Աբու Դաբին սուպերզբոսանավերի սեփականատերերին գրավում է շքեղ հանգստի առաջարկներով. էմիրությունը մտադիր է էլ ավելի շատ միլիարդատերերի ներգրավել16:24, 18 նոյեմբերի
«Թրամփի տակդիրների պայուսակը». նախագահի օգնականը համացանցում ծաղրի է ենթարկվել ասիական շրջագայության ժամանակ կրած հսկայական պայուսակի պատճառով16:01, 18 նոյեմբերի

15:14, 18 նոյեմբերի
Մահճակալի չափ լողացող տուն. բլոգերը կառուցել է աշխարհի ամենափոքր հաուսբոթը, սակայն դրա մեջ անցկացրած երեք օրն իսկական փորձություն է դարձել14:22, 18 նոյեմբերի
«Ես հենարան էի փնտրում և վախենում էի միայնությունից». Ջենիֆեր Լոպեսն անկեղծացել է չորս ամուսնությունների ու սիրային հիասթափությունների մասին13:17, 18 նոյեմբերի
Ջեֆ Բեզոսն անձամբ է ընտրել նոր Ջեյմս Բոնդին. միլիարդատերը խոստովանել է, որ ակտիվորեն ներգրավված է եղել Ռոբերտ Փաթինսոնի քասթինգում12:18, 18 նոյեմբերի
Cartier-ի ինքնակոչ ժառանգորդուհուն վռնդել են Նյու Յորքում կայացած աշխարհիկ միջոցառումից