«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը

21:31, 28 օգոստոսի

Շվեդիայի ամենահյուսիսային դահուկային հանգստավայրը՝ ընդամենը 60 բնակիչ ունեցող Ռիկսգրենսենը, ձմռանն իսկական մագնիս է դառնում ադրենալինի սիրահարների համար։ Բևեռային շրջանից ընդամենը 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս փոքրիկ ավանը վերածվել է ֆինանսիստների, տեխնոլոգիական հսկաների ու թոփ-մենեջերների թաքստոց-դրախտի։ Այստեղ սովորական ճոպանուղիներին փոխարինում են ուղղաթիռները, իսկ աղմկոտ զբոսաշրջիկների բազմությանը՝ անմարդաբնակ, վայրի լանջերը, գրում է Robb Report-ը։

Միլիարդատեր ճանապարհորդներն ավելի ու ավելի հաճախ են փնտրում իսկական, չկրկնվող տպավորություններ, ուստի անհայտ ու հեռավոր անկյունները դարձել են նրանց առաջնահերթությունը։

Ներդրողներն էլ գումարը խնայելու փոխարեն ներդնում են «էմոցիոնալ փորձառությունների» մեջ․ 2023-ից ի վեր ամբողջ աշխարհում բացվել են հարյուրավոր շքեղ բնական հանգստյան գոտիներ ու սաֆարի-ճամբարներ։

«Այս ոլորտը հիմա ծաղկման գագաթնակետին է, — ասում է Fioraé Luxury Travel-ի համահիմնադիր Լինդսի Մեսինան։ — Լավագույն հյուրանոցներում բազմիցս եղած մարդիկ այժմ ուզում են ավելի մտերմիկ, անհատական ու տեղի կոլորիտով հարուստ միջավայր»։

Եթե նախկինում «վայրի» հանգստի առաջամարտիկը գլեմփինգն էր, ապա այսօր թրենդում են իսկական «վայրի վրանները»։ Դրանք հինգաստղանի հյուրանոցի ճոխությունը (անձնական սպասավոր, շեֆ-խոհարար, սպա-ծրագրեր) միախառնում են լիակատար մեկուսացման ու անդորրի հետ։

Պրեմիում էկո-տուրիզմի գլխավոր կենտրոնները

  • Շվեդիա (Ռիկսգրենսեն). Niehku Mountain Villa-ն (մեկ գիշերը 730 դոլար կամ 11 000 դոլար՝ ամբողջ հյուրանոցն ամրագրելու համար) առաջարկում է 14 հյուրանոցային համար՝ Hästens մահճակալներով, ավանդական սաունայով և 3 000 շիշ տարողությամբ գինու նկուղով։
  • Ֆիննական Լապլանդիա. Նորաբաց Octola II-ը (բացվել է 2025 թվականի դեկտեմբերին) նախատեսված է 17 հյուրի համար։ Հստակ տեղադիրքը պահվում է գաղտնի, իսկ տեղափոխումն իրականացվում է շների լծասայլերով, ուղղաթիռներով կամ ձյունագնացներով։ Այստեղ հյուրերին տրամադրվում են անձնական ուղեկցորդ և երեք սաունայով սպա-համալիր։
  • Ձգողականության այլ կենտրոններ. Flockhill-ը Նոր Զելանդիայում, Bainslodge-ը Բոտսվանայում, Wildland resorts-ը Շոտլանդիայում, Amankora-ն Բութանում և Eleven Deplar Farm-ը Իսլանդիայում։

Առաջնահերթությունների փոփոխություն. գաղտնիություն՝ ցուցադրական լյուքսի փոխարեն

Մեծահարուստները հրաժարվում են Լազուր ափի կամ Սեն-Բարտի ծանոթ հանգստավայրերից հանուն անտառային խորքերի միայն մեկ պատճառով․ նրանց գլխավոր պահանջը գաղտնիությունն է։ «Գերհագեցած ցանցային աշխարհում մեզ պարզապես անհրաժեշտ է անջատվել արտաքին աղմուկից՝ ինքներս մեզ վերագտնելու համար, — ասում է Your Favorite Travel Agent-ի հիմնադիր Ջեյսոն Սկատրիլյան։ — Այսօր ճանապարհորդը հասկանում է, որ ժամանակն իր ամենաթանկ ռեսուրսն է, իսկ անձնական տարածքն ու գաղտնիությունը քննարկման ենթակա չեն»։

Four Seasons, Aman և One&Only հայտնի հյուրանոցային բրենդներն արդեն ակտիվորեն կառուցում են մասնավոր վիլլաներ ու ռեզիդենցիաներ՝ ընդառաջ գնալով «զսպված շքեղության» և բնության գրկում առանձնանալու աճող պահանջարկին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search