Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը անսպասելի աջակցություն են ստացել Մեծ Բրիտանիա վերադառնալու հարցում։ Ինչպես պարզել է Page Six-ը, ամուսիններին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում բրիտանացի միլիարդատեր Իան Ուեյսը՝ զույգի վաղեմի ծանոթը, որին Հարրիի հետ կապում է հատկապես ցավալի կենսափորձ։
Ուեյսը, որի կարողությունը գնահատվում է մոտ 1,2 միլիարդ դոլար, ֆինանսապես աջակցում է Սասեքսի դուքսի և դքսուհու Մեծ Բրիտանիա վերադառնալուն։ Այս մասին Page Six-ին հայտնել են երկու աղբյուրներ։
63-ամյա Իան Ուեյսը Marshall Wace LLP-ի համահիմնադիրն է, գլխավոր տնօրենը և ռիսկերի կառավարման տնօրենը։ Ընկերությունը ներդրումային ֆոնդերի կառավարմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է և հիմնադրվել է 1997 թվականին։
Երկատև ընկերություն
Հարրին և Մեգանը երկար տարիներ սերտ հարաբերություններ են պահպանում Ուեյսի հետ։ Հուլիսին ամուսինները երեխաների՝ յոթամյա արքայազն Արչիի և հնգամյա արքայադուստր Լիլիբեթի հետ այցելել են միլիարդատիրոջը պատկանող Շոտլանդիայի մասնավոր Տաներա-Մոր կղզի։
Daily Mail-ի տվյալներով Հարրին կղզի այցելել էր դեռևս 2017 թվականին՝ Ուեյսի կողմից այն 2,3 միլիոն դոլարով ձեռք բերելուց կարճ ժամանակ անց։
Տաներա-Մոր կղզու տարածքը կազմում է մոտ 800 ակր։ Կղզին գնելուց հետո միլիարդատերը մոտ 135 միլիոն դոլար է ներդրել դրա վերականգնման համար․ բարեկարգել է տարածքը, ծառեր է տնկել, ճանապարհներ կառուցել և ամբողջությամբ փոխել կղզու տեսքը։
Օգոստոսի սկզբին Մեգանը նույնպես սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկար, որում, ենթադրաբար, պատկերված են շոտլանդական բնապատկերներ։
Աղբյուրների պնդմամբ՝ հենց Ուեյսն է այժմ օգնում ամուսիններին Մեծ Բրիտանիա տեղափոխվելու հարցում։ Օգոստոսի 26-ին՝ չորեքշաբթի օրը, Հարրին, Մեգանը և նրանց երեխաները մասնավոր ինքնաթիռով Լոս Անջելեսից ժամանել են Բիրմինգհեմ։ Page Six-ի տվյալներով թռիչքի արժեքը կազմել է 120 հազար դոլար։
Նրանց միավորում է անձնական ողբերգությունը
Ուեյսի և Հարրիի կապը միայն հասարակական ու ֆինանսական բնույթ չի կրում։ Երկուսն էլ ծանր կորուստ են ունեցել՝ ավտովթարների հետևանքով կորցնելով իրենց հարազատներին։
1994 թվականին միլիարդատիրոջ առաջին կինը՝ Ջոաննան, և նրանց երկու փոքր երեխաները՝ չորսամյա Գայը և 11 ամսական Ալիսիան, զոհվեցին Հեմփշիրում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
Ուեյսն ինքը գտնվում էր իր 34-ամյա կնոջ վարած Ռենջ Ռովերի ուղևորի նստատեղին։
Հարրին, իհարկե, նաև անձամբ գիտի, թե ինչ է նշանակում ավտովթարի ժամանակ սիրելի մարդուն կորցնելը։ Նրա մայրը՝ արքայադուստր Դիանան, մահացել է Փարիզում 1997 թվականին ավտովթարից հետո։
Մեգան Մարքլին միլիարդատիրոջ ընտանիքի հետ կապում է ևս մեկ սերտ հարաբերություն։ Նա մտերիմ ընկերություն է անում նրա նախկին կնոջ՝ նախկին մոդել Սաֆրոն Օլդրիջի հետ։
Ուեյսն ու Օլդրիջը բաժանվել են 2023 թվականին, իսկ հետագայում պաշտոնապես ամուսնալուծվել են, սակայն պահպանել են լավ հարաբերությունները։
Ինչպես հայտնել է The Sun-ը, Օլդրիջը Հարրիի հետ ամուսնությունից հետո օգնել է Մեգանին հարմարվել բրիտանական արիստոկրատական միջավայրին և խորհուրդներ է տվել նրան ոճի վերաբերյալ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:50, 20 նոյեմբերի
«Համաձա՞յն ես, որ մենք պետք է հետ ստանանք մեր հողերը». մեքսիկահայ կատակերգու Ջեք Ասադուրյանի սուր զրույցը ազգությամբ թուրք հանդիսատեսի հետ14:36, 20 նոյեմբերի
Ռիհաննան իր մեկ տարեկան դստերը բերել է պոդիում. փոքրիկ Ռոքին դարձել է Dior-ի գովազդային արշավի դեմքը14:15, 20 նոյեմբերի
Մայլի Սայրուսը պատրաստվում է Մաքս Մորանդոի հետ իր հարսանիքին. երգչուհին կամուսնանա այս շաբաթավերջին13:28, 20 նոյեմբերի
Ավելի քան 118,000 մարդ պահանջում է չեղարկել Netflix-ի նոր սերիալը՝ «սատանիզմի» և «քրիստոնյաներին վիրավորելու» պատճառով12:38, 20 նոյեմբերի
Մելանիա Թրամփը փայլել է իր նոր Amazon նախագծի պրեմիերային առանց ամուսնու. Դոնալդը վերադարձել է Չինաստանից, բայց չի աջակցել Առաջին տիկնոջը12:18, 20 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է իր կատարյալ մարմնի գաղտնիքը 57 տարեկանում. Ինչից է հրաժարվել աստղը իր կազմվածքի համար11:30, 20 նոյեմբերի
«Անկախություն». 1920-ականների սիրային եռանկյունի՝ Թելման Խաչատրյանի, Միլենա Ղազարյանի ու Հրանտ Հովսեփյանի գլխավոր դերակատարմամբ (ֆոտո/վիդեո)11:15, 20 նոյեմբերի
«Գեր, փքված և զզվելի». Մեգին Քելլին խիստ քննադատել է Լեոնարդո Դի Կապրիոյին ծննդյան օրվանից հետո10:30, 20 նոյեմբերի
Հինգ տարի սեքսից զուրկ լինելուց հետո Քլոե Քարդաշյանը որոշել է, որ «դեմիսեքսուալ» է09:00, 20 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը