Այժմ ցանկացած հավաքորդ կարող է դառնալ բեյսբոլի լեգենդ Ջո ԴիՄաջիոյի պատմության մի մասը՝ պայմանով, որ պատրաստ լինի վճարել 1.2 միլիոն դոլար։
«Նյու Յորք Յանկիս» ակումբի աստղին պատկանած հայտնի «Պատեկ Ֆիլիպ» ժամացույցը վաճառքի է հանել ամերիկյան Wind Vintage ընկերությունը։ Ընկերությունում ժամացույցն անվանում են պրոֆեսիոնալ մարզիկի հետ կապված «Պատեկ Ֆիլիպի» ամենանշանավոր օրինակներից մեկը, իսկ բեյսբոլիստներին պատկանած ժամացույցների շարքում՝ բացառիկ արժեք ունեցող նմուշ։

Խոսքը դեղին ոսկուց պատրաստված «Պատեկ Ֆիլիպ 130» մոդելի ժամացույցի մասին է։ Այն ունի «Բրեգե» ոճով ձևավորված թվատախտակ և թվեր։
Ժամացույցը պատրաստվել է 1947 թվականին, իսկ, ինչպես նշվում է, 1948 թվականի դեկտեմբերի 12-ին այն ԴիՄաջոյին նվիրել են «Նյու Յորք Յանկիս» ակումբի սեփականատերերը՝ Ամերիկյան լիգայի ամենաարժեքավոր խաղացողի իր երրորդ մրցանակի և «Բրուքլին Դոջերսի» նկատմամբ թիմի՝ աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի առթիվ։ 130-րդ մոդելը արտադրվել է խիստ սահմանափակ քանակով։ Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ պատրաստվել է մոտ 180 օրինակ, իսկ տարիների ընթացքում երկրորդային շուկայում վաճառքի է հայտնվել դրանցից ընդամենը մոտ 55-ը։ Ներկայիս վաճառողը ԴիՄաջիոյի ժամացույցը համարում է պահպանված 130-րդ մոդելներից լավագույն օրինակներից մեկը և այն անվանում է «Պատեկ Ֆիլիպի» պատմության ամենանշանակալի ձեռքի ժամացույցներից մեկը։

Եվ հավաքորդներն ունեն բոլոր հիմքերը համաձայնելու համար։ Ժամացույցի երկրպագուներն արդեն այն անվանում են «իրապես պատմական նմուշ»՝ նշելով, որ հենց ժամացույցի և դրա պատմության համադրությունն է այն դարձնում աշխարհում նմանատիպ 25–50 լավագույն նմուշներից մեկը։
ԴիՄաջիոյի համար այս ժամացույցը պարզապես թանկարժեք աքսեսուար չէր։ Լեգենդար բեյսբոլիստը այն կրել է ողջ կյանքի ընթացքում, այդ թվում՝ Մերիլին Մոնրոյի հետ իր ամուսնության տարիներին։ Ժամացույցը մնացել է նրա մոտ մինչև կյանքի վերջը՝ 1999 թվականը։
Բեյսբոլիստի մահից հետո ժամացույցը ևս երկու անգամ վաճառքի է հանվել աճուրդում։
2006 թվականին ԴիՄաջիոյի ժառանգները այն Hunt Auctions աճուրդում վաճառել են 97 750 դոլարով, ինչը վեց անգամից ավելի էր նախնական՝ 15 000 դոլար գնահատված արժեքից։ Վաճառքից ստացված ամբողջ գումարը փոխանցվել է Ջո ԴիՄաջիոյի անվան մանկական հիվանդանոցի հիմնադրամին։
2017 թվականին ժամացույցը կրկին հայտնվել է «Քրիսթիի» աճուրդում, որտեղ այն վաճառվել է արդեն 281 250 դոլարով՝ ներկայում պահանջվող գնից ավելի քան չորս անգամ ցածր արժեքով։
Այժմ պատմական «Պատեկ Ֆիլիպը» կրկին նոր սեփականատեր է փնտրում։ Այս անգամ բեյսբոլի և Հոլիվուդի պատմության մի մասն իր ձեռքին կրելու համար գնորդը պետք է վճարի 1,2 միլիոն դոլար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 18 սեպտեմբերի
Ֆորմուլա 1-ի լեգենդի դուստրը սկանդալի մեջ է հայտնվել պիտ-լեյնում՝ սպիտակ զգեստի պատճառով22:19, 18 սեպտեմբերի
«Բերանների ոչ ագրեսիվ շփում». Օքսֆորդի գիտնականները բացատրել են, թե ինչ է համբույրը21:30, 18 սեպտեմբերի
Գեղեցկություն՝ անակնկալով. գիտնականները երկարացված թարթիչների տակ մանրադիտակային տզեր են հայտնաբերել20:21, 18 սեպտեմբերի
Ավստրիացի միլիոնատերը վարձել է Բեզոսի նմանակին և իրական հատուկ ջոկատայինների նշանակել նրան հսկելու համար. կորպորատիվ կատակը վերածվել է սկանդալի19:33, 18 սեպտեմբերի
1 միլիարդ դոլարը այլևս բավարար չէ. Թեյլոր Սվիֆթը, Քիմ Քարդաշյանը և Օփրա Ուինֆրին «չափազանց աղքատ» են Forbes 400-ի համար16:22, 18 սեպտեմբերի
«Ես նույնիսկ մանրակրկիտ լվացի հետույքս». Մանհեթենի բնակչին աշխատանքից ազատել են 2.5 ժամ անց՝ «հիգիենայի խնդիրների» պատճառով15:36, 18 սեպտեմբերի
Adidas-ը Նյու Յորքի սիրելի աղանդերը վերածում է սպորտային կոշիկների. Samba-ն ստանում է կանոլիից ոգեշնչված դիզայն15:11, 18 սեպտեմբերի
Անջելինա Ջոլիի տասը տարի թաքցրած ցավը. դերասանուհին իր անձնական դրաման վերածել է նոր ֆիլմի14:37, 18 սեպտեմբերի
Շերոն Սթոունը խոստովանել է, որ «Հիմնական բնազդ» ֆիլմի պաշտամունքային տեսարանը դեռևս ստիպում է մարդկանց «վախենալ» իրենից14:14, 18 սեպտեմբերի
44 մլն դիտում և հարյուր հազարավոր երկրպագուներ. բիրմինգհեմցի զույգի սովորական ընթրիքը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում14:02, 18 սեպտեմբերի
Կամո Սեյրանյանը սկսում է իր խոհարարական հաղորդումը՝ «Համ ու Դամ»13:28, 18 սեպտեմբերի
«Նույնիսկ աղքատները դա չեն ուտում». արքայադուստր Աննային ծաղրել են իր «զզվելի» պահածոյացված մթերքների և սառեցված կարկանդակների ճաշացանկի համար