Միշել Օբամայի նոր անկեղծ խոստովանությունը «դատարկ բնորդի» կարգավիճակում ապրելու մասին (երբ չափահաս երեխաները լքում են իրենց ծնողների տները) բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում։ Իր «IMO» փոդքասթի հերթական թողարկման ընթացքում 62-ամյա ԱՄՆ նախկին առաջին տիկինը կատակերգու Ջոն Ստյուարտի և եղբոր՝ Քրեյգ Ռոբինսոնի հետ խոսել է նախկինում ծնող լինելու դժվարությունների և այժմ ձեռք բերած ազատության մասին։
Դուստրերի՝ 28-ամյա Մալիայի և 25-ամյա Սաշայի մասին հարցին պատասխանելիս Միշելը ծիծաղելով մի խոստովանություն է արել, որը շատ ծնողների զարմացրել է․ «Ես նրանց չեմ կարոտում։ Ես սիրում եմ նրանց, այսօր էլ ընթրիքի ժամանակ կտեսնեմ։ Ես սիրում եմ նրանց, բայց երբ նրանք գնացին քոլեջ, Բարաքը լաց էր լինում, իսկ ես ասացի․ «Ցտեսություն…»։ Հիմա ուրբաթ երեկոներս այլևս չեն ուղեկցվում այն սարսափով ու անհանգստությամբ, երբ մտածում էի․ «Որտե՞ղ եք։ Որտե՞ղ եք»»։
Միշելը հավելել է, որ անչափ հպարտ է իր դուստրերով, որոնք «ինքնուրույն» են դարձել, և ուրախ է, որ վերջապես կարող է ամբողջությամբ ինքնուրույն տնօրինել իր ժամանակացույցը։
Բուռն արձագանք սոցիալական ցանցերում․ կարծիքները բաժանվեցին
Նախկին առաջին տիկնոջ խոսքերի հիման վրա տարածված տեսանյութը կարճ ժամանակում համացանցի օգտատերերին և հանրային դեմքերին բաժանել է երկու հակադիր խմբի։
Շատ ծնողներ բացահայտ հայտարարել են, որ ընդհանրապես չեն հասկանում Միշել Օբամայի տեսակետը։ The View հաղորդման նախկին հաղորդավարուհի Մեգան ՄաքՔեյնը սոցիալական ցանցերում գրել է․ «Ես խելագարի պես կապված եմ երեխաներիս հետ։ Պարզապես խելագարի պես։ Լացում էի, երբ աղջիկս սկսեց շաբաթական երկու օր նախադպրոցական խմբակ հաճախել։ Երբ գա այն օրը, երբ նրանք լքեն մեր տունը, ես նյարդային խանգարում կունենամ։ Ես ընդհանրապես չեմ կարող հասկանալ, թե ինչի մասին է խոսում Միշել Օբաման»։
Այս տեսակետին միացել են հազարավոր մեկնաբաններ՝ նշելով, որ երեխաների համար անհանգստությունն ու նրանց կարոտը չեն անհետանում անգամ այն ժամանակ, երբ նրանք արդեն 20 կամ 40 տարեկան են։
Օգտատերերի մյուս մասը պաշտպանել է Միշելին՝ ընդգծելով, որ երեխաների մեծանալուն զուգահեռ փոխվում է նաև ծնողների և երեխաների հարաբերությունների դինամիկան։
«Սպասեք, մինչև ձեր երեխաները դառնան 10-12 տարեկան։ Նրանց քոլեջ գնալը ձեզ համար արձակուրդ է։ Որքան շուտ նրանց ազատություն տաք, այնքան արագ նրանք ինքնուրույն կդառնան»,- գրել է օգտատերերից մեկը։
Շատ օգտատերեր նաև հիշեցրել են, որ Միշելը հսկայական ժամանակ ու էներգիա է նվիրել դուստրերի դաստիարակությանը՝ թե՛ Սպիտակ տանն ապրելու տարիներին, թե՛ դրանից հետո։ Այժմ, նրանց կարծիքով, նա լիովին իրավունք ունի վայելելու իր կյանքի նոր փուլը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում13:33, 29 օգոստոսի
Պատմական հաղթանակ «Միսս ԱՄՆ 2026»-ում․ երկու երեխաների մայրն առաջին անգամ հաղթել է 30 տարեկանից բարձր տարիքում12:22, 29 օգոստոսի
Պատմություն կրող ժամացույցը՝ 1,2 միլիոն դոլար․ Ջո ԴիՄաջոյի հայտնի «Պատեկ Ֆիլիպը» վաճառքի է հանվել12:18, 29 օգոստոսի
Ջորջ և Ամալ Քլունիներ․ ռոմանտիկ երեկո Կոմո լճի ափին՝ ամբողջովին սպիտակ էլեգանտ կերպարներով11:19, 29 օգոստոսի
Միլիարդատերը գաղտնի օգնում է Հարրիին և Մեգանին վերադառնալ Մեծ Բրիտանիա․ ի՞նչ կապ ունի դրա հետ նրա ընտանիքի ողբերգական մահը