Գեղեցիկ արտաքին ունենալու լավագույն գրավականներից մեկը մազերն են, որոնք հարկավոր է ըստ պատշաճի խնամել, իսկ այս հարցում մեզ եկել է օգնելու նոր «Nasri care by Albert»-ը, որը Հայաստանում նոր արտադրանք է ներկայացնում հենց մազերի խնամքի համար։
Բրենդն իր ներկայացուցչությունը Հայաստանում սկսեց միջոցառումով, որին ներկա էին հայտնիներ, բլոգերներ և շատ այլ հյուրեր։ Հիմնադիրը Ալբերտ Նասրին է, որը մասնագիտությամբ վարսահարդար է, ով կարևորում է ոչ միայն մազերի արտաքին հարդարումը, այլևը՝ խորը խնամքը։

«Մազի լվացման սովորական միջոցները չեն կարող ապահովել ամբողջական խնամք և առողջ տեսք։ Մենք առաջարկում ենք տարբեր միջոցներ, որոնք մազերը վերականգնող, սնուցող ազդեցություն ունեն։ Սովորաբար մարդիկ գնում են համապատասխան սրահում մազերի խնամք անելու, բայց ես այս արտադրությունով փորձել եմ տան պայմաններում հասանելի դարձնել նման խնամքը, որ մարդկանց համար ավելի հեշտ լինի։ Բնական է, որ սրահում կատարվող մազի խնամքը միշտ էլ պետք է, բայց կարելի է նաև տանը հոգ տանել մազերի առողջության եւ տեսքի համար»,-նշում է Ալբերտ Նասրին։

Նրա խոսքով՝ ներկայացվել է ութ տեսակի արտադրանք, որից երկուսը շամպուններ են՝ մեկը վերականգնող և սնուցող, մյուսը` սովորական մազերի համար, որոնց հետ կան նաեւ կոնդիցիոներներ։ Ներկայացված է նաև սնուցող դիմակ, ջերմապաշտպան սփրեյ՝ «13-ը մեկում», որը ոչ միայն վերականգնում է, այլ չի թողնում մազը վնասվի հարդարման ժամանակ։ Արտադրանքը ներկայացնում է նաև հատուկ սփրեյ, որը մազերը փափկացնում են և դարձնում հեշտ սանրելի։ Վնասված մազերի համար ընկերությունը ներկայացրել է հատուկ յուղ, որի բաղադրիչները 13-ն են։

«Ամենաբարդը մազերի պարֆյումն է, որը Հայաստանում չկար, և դժվար էր ստանալ։ Առանց սպիրտային բաղադրության և վնասակար նյութերի հատուկ բույրեր ենք ներկայացրել, որոնք մազերին 24 ժամ բույրեր են հաղորդում։ Լինելով վարսահարդար՝ այս առաջին արտադրանքները թողարկել եմ հաշվի առնելով հենց հայկական մազին բնորոշ որակական հարցերը։ Բույրերը չենք կրկնօրինակել այլ բրենդերից, այլ ստեղծել ենք մերը, որ հենց բույրը զգան, ապա հասկանան, որ դա մերն է»,- նշում է հիմնադիրը։

«Nasri care by Albert»-ն ունի առաքման շատ ճկուն համակարգ. դուք կարող եք դիմել նրանց, գրելով պաշտոնական էջին, և ունենալ ձեր ուզած արտադրանքը ժամեր անց։ Իսկ եթե ուզում եք, որ հենց Ալբերտ Նասրին զբաղվի ձեր մազերի խնամքով, ապա հարկավոր է նրա պաշտոնական էջի միջոցով գրանցվել խորհրդակցության։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 8 հոկտեմբերի
«Ես հրաժարվեցի բոլոր կանանցից հանուն քեզ». Նախկին ամուսնու «զոհերի» ցուցակը զայրացրել է սոցիալական ցանցերը22:38, 8 հոկտեմբերի
Սալմա Հայեկը և նրա կյանքը միլիարդատիրոջ ընտանիքում. շքեղ տներ, 15 միլիարդ դոլար և Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ սերը21:33, 8 հոկտեմբերի
«Արհեստական բանականությունը կոչնչացնի մարդկությանը». աշխարհի վերջին պատրաստվող ամերիկացիների գաղտնի աշխարհում20:27, 8 հոկտեմբերի
Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը19:40, 8 հոկտեմբերի

19:18, 8 հոկտեմբերի
Casio-ն ներկայացրել է երբևէ արտադրված ամենաթանկ G-Shock-ը՝ 80,000 դոլար արժողությամբ շափյուղայով ժամացույց16:26, 8 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը բացահայտել է իր գաղտնի կիրքը. նա ութ տարի աշխատում է որպես դիջեյ16:04, 8 հոկտեմբերի
Երեք հարս, մեկ սկեսուր ու մեկ մեծ գաղտնիք․ «Հարսների հավաքականը»՝ բեմում15:50, 8 հոկտեմբերի

15:40, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը բացահայտել է իր բուռն անձնական կյանքի գաղտնիքները. սիրային կապեր գործընկերների հետ, դավաճանություններ և սեփական «տիկին Ռոբինսոն»15:16, 8 հոկտեմբերի
Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից14:34, 8 հոկտեմբերի
Բեն Աֆլեքը անսպասելիորեն պաշտպանել է Ջենիֆեր Լոպեսին և բացահայտել դստեր կողմից իրեն տրված զվարճալի մականունը