Քիմ Քարդաշյանը հրապարակավ հասկացնել է տվել, որ Լյուիս Հեմիլթոնի հետ իր հարաբերություններն ավելի են լրջանում: Ռեալիթի շոուի աստղն իրեն և «Ֆորմուլա 1»-ի հանրահայտ մրցարշավորդին անվանել է «կատարյալ զույգ»՝ բարձրակարգ սիրավեպի սկզբից ընդամենը ամիսներ անց:

45-ամյա Քարդաշյանն անակնկալ հայտարարություն է արել Instagram-ի իր Stories-ում: Նա սքրինշոթ է հրապարակել հայտնի Fortnite տեսախաղից՝ ցույց տալով իր և Հեմիլթոնի վիրտուալ տարբերակները, որոնք կանգնած են միմյանց կողքին: Նկարն ուղեկցվել է լակոնիկ, բայց խոսուն մակագրությամբ՝ #couplegoals («կատարյալ զույգ»):

Երկու հայտնիներն էլ ներկայացված են Fortnite-ում որպես Icon Series-ի մաս, ինչը խաղացողներին թույլ է տալիս օգտագործել նրանց խաղային ավատարները վիրտուալ աշխարհում: Հենց այս կերպարներն էլ Քարդաշյանի կողմից դարձել են զգացմունքների յուրօրինակ խոստովանություն։
Զույգի մտերմության մասին խոսակցություններն առաջին անգամ շրջանառվել են փետրվարին, երբ Քարդաշյանին ու Հեմիլթոնին միասին նկատել էին Փարիզում։ Սակայն նրանք որոշել են պաշտոնապես հաստատել հարաբերությունները միայն հունիսին՝ դրանք դարձնելով «Instagram-յան պաշտոնական» (Instagram Official):
Այդ ժամանակից ի վեր սիրահարները պարբերաբար հայտնվում են միմյանց սոցցանցային հրապարակումներում՝ կիսվելով համատեղ սելֆիներով և ռոմանտիկ ճամփորդությունների կադրերով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 31 օգոստոսի
«Համբույր և քաղաքական շանտաժ». Իլինոյսի ամուսնացած կին պաշտոնյան հրապարակել է քաղաքապետի հետ սկանդալային տեսարանի տեսանյութը11:32, 31 օգոստոսի
Մադոննան ուզում է կրկնել իր կարիերայի ամենամեծ սեքս-սկանդալը. նրա երեխաները աղաչում են նրան չանել դա11:16, 31 օգոստոսի
«Բարով գնաք». Մոնտեցիտոյի բնակիչները չեն թաքցնում իրենց ուրախությունը արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հեռանալու կապակցությամբ10:30, 31 օգոստոսի
Քիմ Քարդաշյանն ու Լյուիս Հեմիլթոնն իրենց «կատարյալ զույգ» են անվանել. սիրավեպը նոր մակարդակի է հասել09:00, 31 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:18, 30 օգոստոսի
Սեր, սեքս, ազատություն և Ստալին․ Զաբել Եսայան՝ իր ժամանակի գլխավոր ապստամբը18:16, 30 օգոստոսի
Տանիք, որը հիշում է հին Երևանը. աղավնատան պահապանի պատմությունը16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը