Իլինոյսի ամուսնացած կին պաշտոնյան որոշել է չսպասել, որ քաղաքական հակառակորդները օգտագործեն իր դեմ վարկաբեկող տեսանյութ և հրապարակել է իր համբույրի տեսանյութը ազդեցիկ տեղական քաղաքապետի հետ։
51-ամյա Էլիզա Հոֆենբերգը, որը Քուք շրջանի կոմիսարի պաշտոնում առաջադրվել է որպես դեմոկրատ թեկնածու, հրապարակել է տեսանյութը «թափանցիկության շահերից ելնելով»։ Նա պնդել է, որ իր հակառակորդները փորձել են օգտագործել տեսանյութը որպես ճնշման գործիք և սպառնացել են տարածել այն, եթե ինքը չհեռանա մրցավազքից։
«Չիկագո Թրիբյուն»-ի կողմից առաջին անգամ հրապարակված տեսախցիկների տեսանյութում Հոֆենբերգը և Բրիջվյուի 70-ամյա քաղաքապետ Սթիվեն Լանդեկը զրուցում են, որից հետո պաշտոնյան անսպասելիորեն համբուրում է քաղաքապետի շուրթերը։ Այնուհետև նա հենվում է, ժպտում, և նրանք շարունակում են իրենց զրույցը, նախքան կադրից արագ դուրս գալը։ Այնուամենայնիվ, Հոֆենբերգը կտրականապես հերքում է միջադեպի հետ կապված որևէ ռոմանտիկ ենթատեքստ։
Նա ասել է, որ դա պարզապես «գործընկերների միջև անլուրջ, բարեկամական և ոչ ռոմանտիկ պահ էր»։ Նա պնդում է, որ համբույրից անմիջապես հետո ինքը Լանդեկին ասել է, որ նրա գործողությունները «անտեղի և ոչ պրոֆեսիոնալ» են։ Հոֆենբերգի խոսքով՝ քաղաքապետը ներողություն է խնդրել իրենից։
Միևնույն ժամանակ, պաշտոնյան, որն ամուսնացած է 51-ամյա փաստաբան Ջեֆ Հոֆենբերգի հետ, քննադատել է իր քաղաքական մրցակիցներին՝ մեղադրելով նրանց իրեն շանտաժի ենթարկելու փորձի մեջ։
«Իմ քաղաքական հակառակորդները փորձել են շանտաժի ենթարկել ինձ այս տեսանյութի պատճառով՝ ասելով, որ կդադարեն այն հրապարակելու սպառնալիքները, եթե ես հանեմ իմ թեկնածությունը», - ասել է նա Daily Mail-ին։
Հոֆենբերգը հայտարարել է, որ թույլ չի տա իր հակառակորդներին վախեցնել իրեն։
«Ես վստահ եմ, որ մեր համայնքը նման հինաձև քաղաքական ահաբեկման մարտավարությունը զզվելի կհամարի։ Ես թույլ չեմ տա, որ ինձ վախեցնեն», - ընդգծել է նա։
Սկանդալից անկախ՝ Հոֆենբերգը հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել իր ընտրարշավը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:26, 31 օգոստոսի
Հոլիվուդը որս է սկսել երեք երեխայի սպանության մեջ մեղադրվող մոր պատմության համար12:41, 31 օգոստոսի
Էլ Չապոյի կինը բացահայտել է, թե ինչպես է թմրավաճառը գրավել իրեն պարահրապարակում12:21, 31 օգոստոսի
«Համբույր և քաղաքական շանտաժ». Իլինոյսի ամուսնացած կին պաշտոնյան հրապարակել է քաղաքապետի հետ սկանդալային տեսարանի տեսանյութը11:32, 31 օգոստոսի
Մադոննան ուզում է կրկնել իր կարիերայի ամենամեծ սեքս-սկանդալը. նրա երեխաները աղաչում են նրան չանել դա11:16, 31 օգոստոսի
«Բարով գնաք». Մոնտեցիտոյի բնակիչները չեն թաքցնում իրենց ուրախությունը արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հեռանալու կապակցությամբ10:30, 31 օգոստոսի
Քիմ Քարդաշյանն ու Լյուիս Հեմիլթոնն իրենց «կատարյալ զույգ» են անվանել. սիրավեպը նոր մակարդակի է հասել09:00, 31 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:18, 30 օգոստոսի
Սեր, սեքս, ազատություն և Ստալին․ Զաբել Եսայան՝ իր ժամանակի գլխավոր ապստամբը18:16, 30 օգոստոսի
Տանիք, որը հիշում է հին Երևանը. աղավնատան պահապանի պատմությունը16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը