Գրեթե մեկ տարի անց «Մի գդալ սեր» ֆիլմը պատրաստ է հանդիպելու հանդիսատեսին։ Ֆիլմի առաջին նկարահանումը տեղի էր ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, իսկ այժմ ստեղծագործական թիմը այն հանձնում է հանդիսատեսի դատին՝ մեծ ակնկալիքով, որ պատմությունը կկարողանա հետաքրքրել, ջերմություն փոխանցել և ստիպել ժամանակ առ ժամանակ վերադառնալ իրեն։
«Շատ ճիշտ ժամանակահատվածում ենք հանձնում ֆիլմը լսարանի դատին։ Հույս ունենք, որ այն կհետաքրքրի, ջերմություն կփոխանցի՝ ստիպելով ժամանակ առ ժամանակ վերադառնալ դրան»,- լրագրողների հետ զրույցում նշել է ֆիլմի ռեժիսոր և սցենարի համահեղինակ Հրաչ Քեշիշյանը։
«Մի գդալ սերը» Mitoyan Production-ի և HK Production-ի համատեղ աշխատանքն է՝ Ազգային կինոֆոնդի աջակցությամբ։
Ֆիլմի սցենարի հեղինակներն են Հրաչ Քեշիշյանն ու Արտակ Ալեքսանյանը։ Սցենարի հիմքում Փոփի Ջ. Անդերսոնի «Կրքոտ խոհանոց» գիրքն է։ Արտակ Ալեքսանյանի համար սա առաջին լիամետրաժ ֆիլմն է, սակայն ստեղծագործական ճանապարհը դրանով չի ավարտվում․ ինչպես նա ակնարկեց, արդեն աշխատում են նաև հաջորդ ֆիլմի վրա։
Посмотреть эту публикацию в Instagram
Ֆիլմի գլխավոր դերերում են Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը։ Քեշիշյանի և Անի Խաչիկյանի համար սա առաջին համատեղ ֆիլմն է, մինչդեռ Ներսես Ավետիսյանի հետ ռեժիսորը համագործակցության բավական մեծ փորձ ունի։
Հրաչ Քեշիշյանի համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև Մարջան Ավետիսյանի և Նազենի Հովհաննիսյանի մասնակցությունը։ Դերասանուհիները համաձայնել են նկարահանվել՝ անգամ չծանոթանալով նախագծի մանրամասներին։ Պատճառը, իհարկե, ռեժիսորի՝ Քեշիշյանի գործոնն էր։
Հայկոյի մեղեդին՝ ֆիլմում, հինգ տարի անց
«Մի գդալ սերը» առանձնանում է նաև իր երաժշտական ձևավորմամբ։ Ֆիլմի ստեղծագործական թիմին հաջողվել է դրանում ներառել Հայկոյի ստեղծած մեղեդին՝ նրա մահից հինգ տարի անց։
«Իմ լավ ընկեր Րաֆֆի Ալթունյանը մի օր ինձ հաղորդագրություն ուղարկեց, որին կցել էր Հայկոյի գրած մեղեդին։ Լսեցինք ու հասկացանք, որ այն հրաշալի ձևով համապատասխանում է ֆիլմին։ Արման Պարսամյանն էլ գործիքավորումն արեց, ինչի արդյունքում իմ լավ ընկեր Հայկոն կրկին ինձ հետ է»,- պատմել է Քեշիշյանը։
Ֆիլմի գլխավոր սաունդթրեքը Ռոլանդ Գասպարյանի «Մի գդալ սեր» երգն է։ Այս դեպքում հանդիսատեսը կլսի երգի քավեր տարբերակը՝ Kami Friends-ի կատարմամբ։ Խմբի հետ ֆիլմի համար ստեղծվել է նաև մեկ այլ սաունդթրեք։
Ֆիլմի երաժշտական աշխարհն ամբողջացնելու համար օգտագործվել է նաև միջազգային ստեղծագործություն։ Քեշիշյանը պատմում է, որ այդ շրջանում Իվետա Մուկուչյանը թողարկել էր իր անգլալեզու ալբոմը, որտեղից էլ ֆիլմում տեղ է գտել «On My Mind» երգը։ Ֆիլմում հնչում են նաև Արսեն Գրիգորյանի երգը և այլ երաժշտական ստեղծագործություններ։
«Իսկապես տիեզերքը նպաստեց, որ ամեն ինչ մեր ցանկացածով դասավորվի»,- նշում է ռեժիսորը։
Խոհանոց, տան ջերմություն ու իրական դետալներ
Ֆիլմի պատմության կենտրոնում խոհանոցն է, սակայն գլխավոր հերոսին մարմնավորող Ներսես Ավետիսյանը խոստովանում է՝ անկախ խոհարարի կերպարը մարմնավորելուն՝ ընթացքում խոհանոցի հանդեպ առանձնահատուկ սեր իր մոտ այդպես էլ չի առաջացել։ Փոխարենը դերասանը նկարահանումներին մանրակրկիտ պատրաստվել է։
Իսկ ֆիլմի մյուս գլխավոր դերակատար Անի Խաչիկյանի համար նկարահանման հրապարակում տան ջերմությունն անգամ բառացի իմաստով է եղել։ Դերասանուհին նկարահանումների ընթացքում օգտագործել է իր տան սպասքը։
«Իմ տան ջերմությունն էի զգում, ինչը ինձ օգնում էր։ Սա էլ իմ «Մի գդալ սերն» էր»,- ասել է Անի Խաչիկյանը։
Ընդհանուր առմամբ, ֆիլմի դերասանական կազմը միակարծիք է․ Հրաչ Քեշիշյանը նկարահանման հրապարակում դերասաններին ազատություն է տալիս՝ հնարավորություն ընձեռելով ինքնադրսևորվել և կերպարը կառուցել սեփական զգացողությունների միջոցով։ Սակայն այդ ազատությունն ունի իր կարևոր նախապայմանը՝ նկարահանման հրապարակում պետք է լինել առավելագույնս անկեղծ։
Դիլիջանից՝ «Բոստոն»
Посмотреть эту публикацию в Instagram
«Մի գդալ սերը» նկարահանվել է Տավուշի մարզում։ Թիմի խոսքով՝ ֆիլմի համար կարելի էր ընտրել Հայաստանի գրեթե ցանկացած անկյուն, սակայն Դիլիջանն առավել հարմար է եղել նկարահանումների համար։ Թեպետ Հրաչ Քեշիշյանը սկզբում ցանկություն է ունեցել ֆիլմը նկարահանել Սյունիքում։
Ֆիլմում անգամ Բոստոնը ստեղծվել է հայկական իրականության մեջ՝ Արտակ Ալեքսանյանի տան միջոցով։ Մեկ այլ տեսարան էլ նկարահանվել է թիմի մեկ այլ անդամի տանը։
Այս ամենը, ըստ ռեժիսորի, պատահական չէ։ Նույնիսկ այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են Ներսես Ավետիսյանի կոշիկները կամ Անի Խաչիկյանի ափսեները, ֆիլմում իրենց պատմությունն ունեն։
«Սա մի մեծ խմբի էներգիայի արդյունք է։ Օրինակ՝ Բոստոնի տեսարանը նկարահանել ենք Արտակ Ալեքսանյանի տանը, մեկ այլ տեսարան՝ մեր մեկ այլ թիմակցի տանը։ Ներսեսի կոշիկները, Անիի ափսեները և շատ այլ դետալներ փաստում են բոլորի սիրո մասին։ Անշուշտ, մենք կարող էինք տուն վարձակալել, բայց այս ամենի մեջ խորհուրդ կար»,-ընդգծել է Քեշիշյանը։
Եվ գուցե հենց այդ փոքրիկ, բայց անձնական դետալներն են «Մի գդալ սերը» դարձնում ոչ միայն հերթական ֆիլմ, այլ մի պատմություն, որի յուրաքանչյուր կադրում ու ձայնում իր բաժին ջերմությունն ունի։
«Մի գդալ սերը» սեպտեմբերի 3-ից ցուցադրվում է բոլոր կինոթատրոններում, իսկ պրեմիերան ու կարմիր գորգը՝ NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութերում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը12:46, 4 սեպտեմբերի
Ջենիֆեր Անիստոնի մտերիմ շրջապատը չի վստահում նրա նոր ընկերոջը. «Նա օպորտունիստ է թվում»12:22, 4 սեպտեմբերի
Նույն տարիքի զգեստը. 30-ամյա Քենդալ Ջենները նվաճել է Վենետիկը իր ծննդյան տարվա զգեստով