«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Ես պետք է այստեղ բնակարան գնեմ». «Եվրատեսիլ 2026»-ի հաղթող DARA-ն Coca-Cola Fest 2026-ի բեմից պատմել է Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին

11:35, 6 սեպտեմբերի

«Եվրատեսիլ 2026»-ի հաղթող բուլղարացի փոփ երգչուհի DARA-ն (Դարինա Յոտովա) դարձավ Coca-Cola Fest 2026-ի գլխավոր միջազգային աստղերից մեկը Հայաստանում: Սեպտեմբերի 5-ին Yerevan Park-ում առաջին անգամ տեղի ունեցած փառատոնի բեմում արտիստը, ի թիվս այլ երգերի, կատարել է իր հաղթական հիթը:

Ելույթից առաջ DARA-ն խոստովանել է, որ վաղուց էր ուզում գալ Հայաստան, և այստեղ հայտնվելուց հետո արագ զգացել է իրեն տանը: «Ես հասկացա, որ մենք հարազատներ ենք: Մենք իսկապես հարազատ ենք»,-ասաց նա բեմից՝ դիմելով հայ հանդիսատեսին: Երգչուհու խոսքով՝ Բուլղարիան և Հայաստանը շատ առումներով նման են, և նա հատկապես տպավորված էր հայկական հյուրընկալությամբ և խոհանոցով: Երգչուհին նաև խոստովանեց, որ այնքան տպավորված էր Երևանով, որ մտածում է բնակարան գնելու մասին. «Ես պետք է այստեղ բնակարան գնեմ: Այս քաղաքը, այս երկիրը զարմանալի են»:

«Գիտեմ, որ կյանքը երբեմն կարող է շատ, շատ դժվար լինել։ Հատկապես մեր երկրներում, որտեղ մենք ստիպված ենք դժվարությունների հանդիպել։ Բայց եկեք այս 20 րոպեն միասին անցկացնենք՝ պարզապես պարելով։ Թող ձեր բոլոր խնդիրները դուրս գան պարի միջոցով։ Այս ժամանակը ձեզ համար է, որովհետև դուք սիրում եք ինքներդ ձեզ»,-դիմել է նա հանդիսատեսին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search