«Ֆուլ Հաուս»-ում կրկին թեժ են ժամանակին մեկ տան մեջ հայտնված ու անբաժան դարձած հերոսների հարաբերությունները։ Սիրված սիթքոմը վերադարձավ նոր ներկայացմամբ։ Սեպտեմբերի 8-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ներկայացման առաջնախաղը։ Բեմում էին՝ Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Մարջան Ավետիսյանը, Անի Երանյանը, Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, Գարիկ Սեփխանյանը, Աղաս Մանուկյանն ու Մոսո Կարապետյանը։ Գործընկերներին չէին կարողացել միանալ Քրիստինա Եղոյանը, որը գտնվում է Միացյալ Նահանգներում, և Գոռ Հակոբյանը, քանի որ դերասանի որդին՝ Ֆելիքսը, վիրահատվել է, և այս պահին Գերմանիայում անցնում է իր բուժումը։ Գործընկերները ուրախությամբ փաստեցին, որ Ֆելիքսի վիրահատությունը լավ է անցել՝ վստահություն հայտնելով, որ շուտով Գոռին էլ կտեսնենք նախագծի մյուս ծրագրերում։ Իսկ առայժմ դերասանը հանդիստեսի հետ կլինի որոշ հատվածներում՝ տեսանյութերի տեսքով։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ֆուլ Հաուս» ներկայացումը մի առանձին պատմություն էր դարձել բեմում՝ մեկը մյուսից առանձին իրավիճակներով։ Դրանցից մեկում հերոսները խաղում են «Անհայտ բաժանորդ» ֆիլմի հայտնի խաղը, մեկ ուրիշում՝ Մուշեղն ու Կամոն փորձում են գումար աշխատել փողոցում երգելով։ Այստեղ զավեշտալին նրանց հանդիպումներն են տարբեր քաղաքական գործիչների հետ ու վերջիններին նվիրված երգերը։ Ստեղծագործական խումբը չի խուսափել քաղաքական անդրադարձներից, քանի որ ինչպես Մենչն է նշում, դա արել են նաև սիթքոմի շրջանում, բացի այդ, պրոդյուսերի խոսքով, իրենք երբեք չեն անցնում հումորի սահմանը։
Ներկայացման հանդիսատեսը հնարավորություն ունի վայելելու ոչ միայն սցենարով նախատեսված հումորը, որը, ինչպես և սիթքոմում, սուր է, արդիական ու իրավիճակային, այլև կարող է մասնակիցը դառնալ իմպրովիզացիոն տեսարանների։ Առաջնախաղին, օրինակ, ֆուլհաուսցիները օգնեցին հանդիսատեսի շարքում գտնվող երիտասարդին, որը ցանկանում էր ամուսնության առաջարկություն անել սիրելիին՝ դա անել հենց ներկայացման բեմից։ Այդ պահը դարձավ երեկոյի ամենառոմանտիկներից մեկը, իսկ իրենց՝ հերոսների կյանքում, ոչ ամեն ինչն էր հաշտ, համերաշխ ու հարթ՝ դե, ինչպես և սիթքոմում էր ու դրան հաջորդած ֆիլմում։
Ներկայացումն ավարտվեց «Ֆուլ Հաուսի» խորհրդանշական երգով, որը Միհրան Ծառուկյանը կատարեց իրեն ձայնակցող հանդիսատեսի ջերմ ծափողջույնների և ոգևորության ներքո։
Ինչպես նշեց Արմեն Պետրոսյանը, «Ֆուլ Հաուսի» ցանկացած նախագիծ կյանքի է կոչվում հանդիսատեսի աջակցության ու հետաքրքրվածության շնորհիվ։ Այդպես, նրանք ավելի քան տասը տարի անց նկարահանեցին իրենց լիամետրաժ ֆիլմը՝ «Ֆուլ Հաուս․ Վայրէջքը», այսօր հանդես են գալիս ներկայացմամբ, իսկ սիթքոմը շարունակում է ռեկորդներ գրանցել YouTube-ում՝ հատելով մեկ միլիարդ դիտումի սահմանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Մենչը անակնկալ բացահայտում արեց հենց Համալիրի բեմից՝ նշելով, որ «Ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա շարունակություն, որտեղ հանդիսատեսը արդեն կտեսնի նաև Քրիստինա Եղոյանին և Գոռ Հակոբյանին։
Ներկայացումից հետո հայտնվեցինք կուլիսներում։ Հուզված ու ոգևորված դերասանները կիսվեցին իրենց էմոցիաներով։ Բոլորն էլ փաստում են՝ միմյանց հետ ցանկացած հանդիպում ու աշխատանք արդեն տոն է, իսկ երբ դրան մասնակցում է նաև հանդիսատեսը, այդ տոնը կրկնակի է դառնում։ Ֆուլհաուսցիների մյուս խոստովանությունները՝ NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութերում։
«Ֆուլ Հաուսը» բեմում կլինի նաև հոկտեմբերի 2-ին՝ այս անգամ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև թիմը կմեկնի եվրոպական շրջագայության։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»12:45, 19 հոկտեմբերի
Բելլա Հադիդը ստվերել է բոլորին Victoria's Secret-ի շոուի ժամանակ. Երկու տպավորիչ կերպարներ և հսկա թևեր12:20, 19 հոկտեմբերի
Շքեղությունը հսկողության տակ է. Dior-ը մասնավոր անվտանգության աշխատակիցներ է տեղակայել՝ Փարիզում անկարգությունների ֆոնին11:58, 19 հոկտեմբերի
«Նրա կյանքի լավագույն սեքսը». Դակոտա Ջոնսոնի ընկերները բացահայտել են նրա և Machine Gun Kelly–ի սիրավեպի հյութեղ մանրամասները11:30, 19 հոկտեմբերի
Chanel-ը, Gucci-ն և Burberry-ն հարվածի տակ են. Ինչ են թաքցրել շքեղ ապրանքանիշերը հաճախորդներից10:55, 19 հոկտեմբերի
Բաց կուրծք և նվազագույն գործվածք. Բիանկա Սենսորին ներկայացել է բաց կարմիր զգեստով