Նյու Յորքում սեզոնի գլխավոր կարգավիճակային աքսեսուարը բոլորովին էլ բարձրակրունկ կոշիկները կամ դիզայներական պայուսակը չեն։ Հիմա դա մկանոտ բազուկներն են։
Այսպես կոչված «տիտղոսակիր բազուկները»՝ արևահարված, մկանոտ ու ձիգ, ուժի, դիրքի և սեքսուալության նոր խորհրդանիշն են դարձել։ Դրանց վրա արդեն շեշտը դնում են Մադոննան, Միշել Օբաման և Քեթի Հոլմսը, իսկ Նյու Յորքի ունևոր բնակչուհիները պատրաստ են ծայրահեղ քայլերի գնալ կատարյալ մկանային ռելիեֆ ստանալու համար՝ ծանրություններ բարձրացնել, պեպտիդներ ընդունել և նույնիսկ թեստոստերոն օգտագործել։

«Տիտղոսակիր բազուկները նոր շքեղություն են»,— հայտարարել է 37-ամյա բժշկուհի Ամանդա Կանը։
Նրա խոսքով՝ այսօր գրեթե յուրաքանչյուրը կարող է նիհարել, այդ թվում՝ GLP-1 դեղամիջոցների տարածվածության շնորհիվ։
Իսկ ահա նկատելի մկանային զանգվածը ժամանակ, կարգապահություն և ջանքեր է պահանջում, ուստի դառնում է բարձր կարգավիճակի նոր ցուցիչ։

Ինքը՝ Կանը, ով տարեկան 50 հազար դոլար է գանձում բժշկության և երկարակեցության ոլորտում իր ծառայությունների համար, ընդունում է պեպտիդներ ու թեստոստերոն, ինչպես նաև կանոնավոր ուժային մարզումներ անում։ Սակայն նույնիսկ դա բավարար չէր։ Ապրիլին նա բազուկների ձևափոխման քիչ ինվազիվ միջամտություն է արել, որը համատեղում է մաշկի ռադիոհաճախականային ձգումն ու ճարպասկումը։
Պլաստիկ վիրաբույժ Դարրեն Սմիթի խոսքով՝ նման միջամտությունների պահանջարկը մեկ տարում աճել է 25%-ով։ «Բոլորը դեմքի ձգում են անում, իսկ հիմա ուզում են, որ բազուկները համապատասխանեն երիտասարդացած դեմքին»,— բացատրել է նա։

Ընդ որում, միտումը վերաբերում է չէ միայն 40-ն անց կանանց։
Երկարակեցության մասնագետները նշում են, որ ձիգ ու մկանոտ բազուկների հանդեպ հետաքրքրությունն հատկապես աճել է այն կանանց շրջանում, ովքեր մկանային զանգված են կորցրել GLP-1 դեղամիջոցների կամ պերիմենոպաուզայի շրջանում հորմոնալ փոփոխությունների պատճառով։ Որոշ բժիշկներ իրենց պացիենտներին խորհուրդ են տալիս ճշգրտել նիհարեցնող դեղերի չափաբաժինները, ինչպես նաև սննդակարգում ավելացնում են կրեատին և այլ հավելումներ։ «Նիհար բազուկները լավագույնը չեն, ավելի լավ է ունենալ ուժեղ բազուկներ»,— կարծում է Լոս Անջելեսից երկարակեցության մասնագետ, բժշկուհի Պուջա Գիդվանին։

Նյույորքյան ֆիթնես-ստուդիաներում նույնպես բազուկների մարզումների հանդեպ հետաքրքրության մեծ աճ են նկատել։ Անհատական մարզիչ Սարա Կուչուչելան, ում անվանում են «բազուկներ վարժեցնող», լեփ-լեցուն դասընթացներ է անցկացնում՝ շեշտը դնելով եռագլուխ (տրիցեպս), երկգլուխ (բիցեպս), մեջքի լայն մկանների և նախաբազուկների վրա։ Նրա հաճախորդուհիները հաճախ գալիս են 2000-ականների սկզբի Մադոննայի լուսանկարներով և խնդրում ստանալ նույն մկանային ռելիեֆը։ Նրանցից մեկն էլ նույնիսկ հայտարարել է. «Հարսանիքիս համար ուզում եմ Մայլի Սայրուսի բազուկներն ունենալ»։

Վերին Վեսթ Սայդի 37-ամյա բնակչուհի Ջեսիկա Լանսոնն ասում է, որ կանոնավոր մարզումներն ամբողջովին փոխել են իր վերաբերմունքը սեփական արտաքինի հանդեպ։ Հիմա նա չի վախենում շոգ եղանակին անգամ կապիչներով շապիկներ ու թոփեր հագնել։
Այդուհանդերձ, մասնագետները զգուշացնում են՝ լավ մարզավիճակում լինելու ձգտման և սեփական արտաքինի վրա հիվանդագին կենտրոնացման միջև սահմանը շատ նուրբ է։ Բևերլի Հիլզից պլաստիկ վիրաբույժ Չարլզ Գալանիսը կոչ է անում ավելի ուշադիր լինել այն հարցում, թե ինչպես են մարդիկ ընկալում իրենց մարմինը։ «Կատարելապաշտությունն իրականություն չէ»,— ընդգծել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 17 սեպտեմբերի
«Տիտղոսակիր բազուկները»՝ շքեղության նոր խորհրդանիշ. նյույորքաբնակ հարուստ կանայք հազարավոր դոլարներ են ծախսում կատարյալ բիցեպսներ ունենալու համար20:16, 17 սեպտեմբերի
Հայտնի մաֆիոզ Ջոն Գոտտիի թոռն ամուսնացել է «մատնիչի» հետ բանտ նստելուց երկու օր առաջ19:28, 17 սեպտեմբերի
Մեծանալը, միլիարդներն ու Շերը. ինչո՞ւ համացանցը հանկարծ Ռիհաննային հռչակեց «հարուստ տղամարդ»17:32, 17 սեպտեմբերի
Պար, թատրոն և միջազգային համագործակցություն․ մեկնարկել է «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնը16:44, 17 սեպտեմբերի
Շան կյանք՝ ֆրանսիական ոճով. Goyard-ը ներկայացրել է շքեղ վանդակ՝ 49,000 դոլարով16:25, 17 սեպտեմբերի
2000 դոլար՝ կատարյալ ծնոտի համար. Դոնալդ Թրամփ կրտսերը շքեղ հարսանիքից առաջ «ափգրեյդ» է արել15:40, 17 սեպտեմբերի
Նոր բեմի առաջին ծափերը. Երևանում բացվեց Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը15:20, 17 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը ճաղերի հետևո՞ւմ. Մինեսոտայից մի կին դարձել է ինտերնետային սենսացիա՝ Ջեյ Լոյի հետ իր ապշեցուցիչ նմանության շնորհիվ14:38, 17 սեպտեմբերի
Իլոն Մասկի մայր. Իմ որդին երեք տարեկանում արդեն հանճար էր14:18, 17 սեպտեմբերի
Պենելոպե Քրուզը նվաճել է կարմիր գորգը՝ շքեղ փետուրե զգեստով Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում13:28, 17 սեպտեմբերի
Գարուն վերադառնում է Երևան. լեգենդար Քվազիմոդոն սեպտեմբերի 22-ին հանդես կգա մեծ համերգով13:23, 17 սեպտեմբերի
Մադոննան վերադառնում է MTV VMA մրցանակաբաշխություն 23 տարի անց և կբացի արարողությունը կենդանի ելույթով