Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Պար, թատրոն և միջազգային համագործակցություն․ մեկնարկել է «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնը

17:32, 17 սեպտեմբերի

Սեպտեմբերի 14–28-ը Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։ Այս տարի փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Ծրագրերը կիրականացվեն Երևանում, Գավառում, Մեղրիում և Արտաշատում։

Փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ։ Աջակիցներն են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։

Փառատոնի ծրագրի, միջազգային համագործակցությունների և այս տարվա առանձնահատկությունների մասին կազմակերպիչները պատմեցին Երևանում կայացած ասուլիսի ընթացքում, որին մասնակցեցին Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Գոշ Սարգսյանը, «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի տնօրեն Սաթէ Խաչատրյանը, ֆրանսիացի աշխարհահռչակ խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դը Մույնկը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական, Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավյե Ռիշարը։

«ԹԷԱՏՐՈՆ»-ի տնօրեն Սաթէ Խաչատրյանի խոսքով՝ փառատոնի կարևոր ուղղություններից մեկը մշակութային ապակենտրոնացումն է։ Այդ նպատակով ծրագրերն այս տարի ևս դուրս են բերվել մայրաքաղաքի սահմաններից։

««ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը, իբրև ռազմավարական ուղղություն, որդեգրել է մշակութային ապակենտրոնացում՝ ինչպես անցյալ տարիներին»,- նշեց նա։

Խաչատրյանի խոսքով՝ փառատոնն ունի նաև սոցիալական բաղադրիչ։ Այս տարի ծրագրերի շրջանակում անդրադարձ է կատարվում Ալցհայմերի հիվանդությանը, որի շրջանակում կազմակերպիչները համագործակցում են նաև Առողջապահության նախարարության հետ։

«Մենք նաև կարևորում ենք մշակութային հասանելիությունը, և, ինչպես նկատեցիք, մենք միջոցառումներ ունենք նաև Երևանից դուրս»,- ասաց փառատոնի տնօրենը։

Նա ընդգծեց նաև Ֆրանսիայի հետ համագործակցությունների շարունակականությունը և նշեց, որ այս տարի ավելի ընդգրկուն է դարձել համագործակցությունը Բելգիայի հետ։

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Գոշ Սարգսյանի խոսքով՝ վերջին տարիներին քաղաքապետարանը փոխում է մայրաքաղաքի մշակութային քարտեզը՝ խոշոր փառատոների և միջոցառումների միջոցով։

Նա ասում է՝ քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը ոչ միայն մշակութային բովանդակություն են ստեղծում Երևանի բնակիչների և զբոսաշրջիկների համար, այլև հնարավորություն են տալիս մայրաքաղաքում հյուրընկալել միջազգային հեղինակավոր խմբերի և անհատների։

Սարգսյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը մի քանի տարի շարունակ հանդիսանում է «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի հովանավորը։

«Սա իր ձևաչափի մեջ ոչ միայն մշակութային, մասնագիտական հանդիպումների փառատոն է, այլև՝ հսկայական փորձի փոխանակման, որովհետև Երևանը, լինելով մշակութային առումով հարուստ մայրաքաղաք, ինքնին դառնում է փորձի փոխանակման լրջագույն ու կարևոր վայր»,- հավելեց նա։

Այս տարվա ծրագրում առանձնահատուկ տեղ ունի նաև Բելգիայի հետ համագործակցությունը։ Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դը Մույնկը կարևորեց երկու երկրների միջև մշակութային կապերի զարգացումը։

Նա ընդգծեց նաև փառատոնի ապակենտրոնացման նշանակությունը՝ շեշտելով, որ կատարողական արվեստն ու պարը հասանելի են դառնում ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերի բնակիչների համար։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Համագործակցության և մշակույթի հարցերով խորհրդական, Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավյե Ռիշարի խոսքով՝ փառատոնի առաջին տարում ֆրանսիական կողմը հիմնականում ոգևոևող աջակցություն է ցուցաբերել, սակայն դրա հաջողությունը հիմք է դարձել հետագա համագործակցության ընդլայնման համար։

«Ավելի ուշ մենք հասկացանք, որ փառատոնն իր ուրույն տեղն է գտել Երևանի մշակութային կյանքում և այս անգամ մենք որոշեցինք ավելի ներառված լինել ծրագրերի ֆինանսավորման մեջ»,- ասաց Ռիշարը։

Փառատոնի պաշտոնական բացումը կկայանա ֆրանսիացի աշխարհահռչակ խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Ֆոլիա» ներկայացմամբ։ Այն Երևանի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի սեպտեմբերի 22-ին և 23-ին՝ ժամը 19։30-ին։

«Ֆոլիան» հիփ-հոփ պարի և բարոկկո երաժշտության համադրություն է։ «Լը Կոնսեր դը լ’Օտել Դյո» համույթի երաժիշտների հետ պարողները բեմում միավորում են իտալական տարանտելաների և ֆոլիաների ժողովրդական ռիթմերը՝ դրանք համադրելով էլեկտրոնային հնչյունների հետ։

Ներկայացման մեջ տարբեր ժամանակաշրջանների և գեղարվեստական լեզուների միջև ստեղծվում է երկխոսություն․ հիփ-հոփը միավորվում է ժամանակակից և դասական պարային լեզուների, ինչպես նաև պտտվող դերվիշների շարժումների հետ։ Երաժիշտներն ու սոպրանոն ևս հանդես են գալիս որպես բեմական գործողության լիարժեք մասնակիցներ։

Մուրադ Մերզուկին հայ հանդիսատեսին հայտնի է Փարաջանովի 100-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական «Նռան գույնը» պարային ներկայացմամբ, «Քոչար 360» պերֆորմանսով, ինչպես նաև «Պիկսել» ներկայացմամբ, որը Երևանում ցուցադրվել էր նախորդ տարի «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում։

Այսպիսով, «ԹԷԱՏՐՈՆ»-ի այս տարվա ծրագիրը համադրում է միջազգային կատարողական արվեստը, մշակութային համագործակցությունը և ապակենտրոնացման գաղափարը՝ փառատոնի ծրագրերը հասանելի դարձնելով նաև Երևանից դուրս։ Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 14–28-ը Երևանը, Գավառը, Մեղրին և Արտաշատը կհյուրընկալեն ֆրանկոֆոն կատարողական արվեստի տարբեր ձևաչափեր։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search